Գլխավոր » 29 հոկտեմբերի 2012 թ. N 9-10 (42-43)
29 հոկտեմբերի 2012 թ. N 9-10 (42-43)
21:55
«Կույր աղիք» կամ՝ «Էս սարն իմն է, էս ծառն իմն է»...

Այս յուրօրինակ «կույր աղիքը» գտնվում է Ստեփանակերտում՝ նախկին «Մայակ» խանութի տեղում (Գրիգոր Լուսավորիչ փողոց)։ Ըստ երևույթին, մայթի այս հատվածը սեփականաշնորհել են։ Իրենց «օբյեկտի» դիմաց՝ մայթի վրա աստիճաններ են սարքել՝ թքած ունենալով, որ այդտեղով մարդիկ են անցնում՝ երեխաներ ու կանայք, ծերեր ու հաշմանդամներ... Չհաշված՝ որ նաև այլանդակել, խեղել են այս հատվածի ճարտարապետական դեմքը... 

Մեզ մի այլ հարց է հետաքրքրում։ Իսկ որտե՞ղ են քաղաքի իշխանությունները, մասնավորապես ո՞ւր է նայում քաղաքի գլխավոր ճարտարապետը։ 

Ի դեպ, վերջերս Cicurina venii անունով սարդերի հազվագյուտ տեսակը ստիպել է ԱՄՆ Տեխասի նահանգի Սան-Անտոնիո քաղաքի իշխանություններին դադարեցնել 15 միլիոն դոլար արժողությամբ շինարարական ծրագիրը: Սարդը հայտնաբերվել է լայնացվող ճանապարհի շինհրապարակում և աշխատանքները դադարեցվել են: Ըստ մասնագետների, նման սարդ հայտաբերվել էր 32 տարի առաջ՝ 1980 թվականին: Հիմա նահանգի իշխանությունները մտածում են ճանապարհաշինական նախագիծը փոփոխելու մասին:

Իսկ հայտագործությամբ ոգևորված գիտնականները հույս ունեն նույն տեղում նման այլ սարդ գտնել և ուսումնասիություններ կազմակերպել նրանց մասին ավելի շատ բան իմանալու համար:

Օվկիանոսից այնկողմ մտածում են անգամ սարդերի մասին։ Իսկ մեզ մոտ քաղաքացին, մարդը կարծես թե սարդի արժեք էլ չունի։ Կարելի է պարզապես փակել նրա ճանապարհը՝ «Սա իմն է, էն մի մայթով գնա...»։

ՄԱՐԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ