Գլխավոր » 2009 Հոկտեմբեր N11 /2
2009 Հոկտեմբեր N11 /2
20:33

ՊԵՏՔ Է ԲԱՑԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԸ

Վստահ է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը
Հայ-թուրքական հարաբերություններին առնչվող երկու արձանագրությունների դեմ տարբեր վայրերում և տարբեր մեթոդներով բողոքի ակցիաներ են անում և՛ ՀՅԴ-ն, և՛ «Միացում» նախաձեռնությունը: Այդ նախաձեռնության անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե՝ հարգում է այն մարդկանց, ովքեր անկեղծորեն նստացույց կամ հացադուլ են անում: «Ես պատրաստ եմ անհրաժեշտության դեպքում միանալ նրանց: Բայց առաջարկում եմ տարբերակել ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի կամ ՀՀԿ-ի ղեկավարությանն ու այդ կազմակերպությունների շարքային ու ազնիվ անդամներին: Բանն այն է, որ շատ կուսակցական ղեկավարներ հետապնդում են իրենց դասակարգային՝ տնտեսական շահերը, ու ինչպես մանր բուրժուազիան, նրանք էլ անհրաժեշտ պահին պատրաստ են սակարկել, վաճառել ազգային կամ պետական շահը... Ժողովուրդը շատ լավ հասկանում է, և դա է պատճառը, որ մենք չենք կարողանում համախմբվել ո՛չ ՀՅԴ-ի, ո՛չ Կոնգրեսի շուրջ»,- նկատեց Խզմալյանը:

- «Միացում» նախաձեռնությունը, որի ներկայացուցիչն եք նաև դուք, մեկն է այն կազմակերպություններից, որոնք դեմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված և նախաստորագրված երկու արձանագրություններին: Որո՞նք են ձեր փաստարկները:
- Այդ արձանագրություններից մեկում խոսվում է հայ-թուրքական սահմանը բացելու մասին: Այդ սահմանը փակ է և շատ վաղուց, ու ոչ թե 1991թ.-ից, այլ՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր, նույնիսկ ավելի վաղ շրջանում: Փակ էր այն ժամանակվանից, երբ սահմանը գծվեց Արփա գետի եզրով: Վերջին 18-20 տարիների ընթացքում սահմանը փակ է եղել միակողմանի և Թուրքիայի կողմից: Հայաստանը պատրաստ է բացել այն: Հետևաբար՝ սահմանը պետք է բացի հե՛նց Թուրքիան, եթե նա և նրա հովանավորները՝ Միացյալ Նահանգները և Եվրոպան, որոնք սահմանը բացելով հսկայական աշխարհաքաղաքական խնդիր են լուծում, մտահոգված են այդ հարցով: Ինչո՞ւ ենք մե՛նք այդքան անհանգստացած: Ես ջատագովն եմ հայ-թուրքական հարաբերություններին՝ հասարակական մակարդակի վրա, և զարմանում եմ, երբ մարդիկ շփոթում են պետական և հասարակական հարաբերությունները: Հասարակությունները, քաղաքացիները և մշակույթները, բնականաբար, պետք է շփվեն միմյանց հետ: Ես ինքս բազմաթիվ անգամ եղել եմ Թուրքիայում, Արևմտյան Հայաստանի, ինչպես քրդերն են պնդում՝ ապագա Քրդստանի տարածքում, եղել եմ Արարատի գագաթին, նկարահանումներ եմ արել Ստամբուլում, Մուշում, Վանում, Իգդիրում, և կարծում եմ, որ սահմանը հիմա էլ բաց է: Բավական է 15 դոլար վճարել և սահմանն անցնել: Իհարկե, դա տեխնիկապես հիմա մի քիչ ավելի բարդ է անել՝ 50 կմ-ի փոխարեն անցնել 500 կմ տարածք, բայց կա նաև օդանավային հաղորդակցություն:
Այնպես որ, ինձ համար սահմանի փակ լինելու մասին հայտարարությունը մի փոքր կեղծ է թվում, որովհետև ամեն երկրորդ հայը եղել է Ստամբուլում, ամեն երրորդ հայը՝ Անթալիայում: Շուկան հիմա էլ է հեղեղված թուրքական էժանագին ապրանքով և էլ ավելի կհեղեղվի, եթե վիճակը փոխվի:
Ես կտրուկ դեմ եմ Թուրքիայի հետ պետական որևէ պայմանագրի ստորագրմանը և պաշտոնական հարաբերություններին, քանի դեռ չի ճանաչվել Հայոց ցեղասպանությունը: Ինձ թվում է՝ դա անբարոյականություն է: Ինչի՞ համար է այս ամբողջ քաղաքական հիստերիան: Որպեսզի մի քանի հարուստ էլի՞ հարստանա, որովհետև բաց սահմանի դեպքում նրանք կկարողանան իրենց մենաշնորհային դաշտն ընդլայնե՞լ: Բնականաբար, այդպես էլ կլինի, որովհետև իրականում խնդիրը ոչ թե սահմանն է, այլ այն, որ մի 40-50 գերհարուստ ընտանիք՝ իշխանավորներն ու նրանց շրջապատը, այլևս չկարողանալով էլի որևէ բան քամել սեփական երկրից՝ սկսել են հանուն իրենց տնտեսական շահի սակարկել ազգային շահերը և պատրաստ են դրան զոհաբերել անգամ ազգային արժանապատվությունը, հայրենի հողը: Այդ արձանագրությունների համատեքստում խոսվում է նաև տարածքային զիջումների մասին՝ ինչպես Արևելյան Հայաստանի, խոսքը Կարսի պայմանագրի փաստացի ճանաչման մասին է, այնպես էլ Արցախի: Որքան էլ իշխանությունները փորձում են խորամանկել և թաքցնել այդ իրողությունը, բայց թուրքերը միանգամայն պարզ ասում են դրա մասին: Ես վստահ եմ, որ ոչ մի թիզ հայրենի հողից մենք իրավունք չունենք զիջելու: Ոչ մի երկրում նման բանն անգամ քննարկել չի կարելի: Ոչ մի գերտերություն կամ պետություն, որոնք այսօր խրախուսում են տարածքային փոխզիջումները, սեփական օրինակով չեն փորձում մեզ սովորեցնել, թե դա ինչպես է արվում: Ո՛չ ԱՄՆ-ն է Ալյասկան վերադարձնում Ռուսաստանին, ո՛չ Ռուսաստանն է Կուրիլյան կղզիները վերադարձնում Ճապոնիային, ո՛չ Ֆրանսիան է հրաժարվում Կորսիկայից կամ Իսպանիան՝ բասկերի երկրից: Նման բան աշխարհում չկա: Մենք մեր արյամբ ենք ազատագրել այդ տարածքները, և հիմա ոչ ոք իրավունք չունի դրանք դարձնել սակարկության առարկա:

Սկզբունքորեն սահմանը բացելուն ես դեմ չեմ, բայց դա Թուրքիայի գործն է: Թուրքիան պարտավոր է բացել սահմանները, և դա նրան ստիպում են անել: Նա, ուշ, թե շուտ, պարտավոր է լինելու դա անել: Սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելը նույն բանը չեն, և ես դեմ եմ պետական հարաբերություններին՝ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանությունը:
- Հիմա շատ է խոսվում այդ արձանագրություններում առկա պատմական հարցեր ուսումնասիրող ենթահանձնաժողովի կամ ինչպես պնդում են դրանց ընդդիմախոսները՝ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին: Արդյոք դա այդքան վտանգավո՞ր է, և մենք դրանից չե՞նք կարող օգուտներ քաղել:
- Դա ես արհեստական մտցված հարց եմ համարում և դիտում եմ որպես ծխավարագույր իրական խնդիրը կոծկելու համար: Դա արվում է առաջին հերթին հենց մեր իշխանության կողմից: Ոչ ոք չի խանգարում, ինչպես անցյալում, հիմա ու նաև ապագայում, որ պատմաբանները, գրողները, կինոռեժիսորները քննարկեն, ուսումնասիրեն, գրքեր հրատարակեն, ֆիլմեր նկարեն Ցեղասպանության կամ 1-ին համաշխարհային պատերազմի պատմության մասին: Այլ խնդիր է, որ դրանով զբաղվելու են պետության կողմից ներկայացվող պատմաբաններ, որոնք ոչ թե պատմական ճշմարտությունն են վեր հանելու, այլ կատարելու են պետության, կառավարության պատվերը: Իսկ պատվիրված պատմություն մեզ պետք չէ: Ես մեկուկես տարի առաջ նկարեցի «Սարդարապատ. դեժավյուե ֆիլմը, որը մռայլ մարգարեություն էր այսօրվա դեպքերի մասին: Ես զգուշացնում էի, որ Սարդարապատն օրինակ է այն բանի, որ մենք հաղթեցինք պատերազմի դաշտում և պարտվեցինք դիվանագիտական միջանցքներում և առանձնասենյակներում: Ընդամենը ամիսներ անցան, և մենք տեսնում ենք, որ մեր արցախյան հաղթանակը փորձում են սակարկել և մանրել դիվանագիտական անշնորհքության և ծախվածության պատճառով: Ես գտնում եմ, որ դրա մեղավորը ոչ թե թուրքերն են, որոնք ընդամենը պաշտպանում են իրենց ազգային շահը, այլ Հայաստանում իշխող, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է ձևակերպել՝ քրեաօլիգարխիկ համակարգը:

- Կարծում եք՝ Ս. Սարգսյանը պաշտպանում է այդ 40-50 ընտանիքների՞, թե՞ իր սեփական շահը: Կամ, գուցե, նա ուզում է մնալ պատմության մեջ որպես տասնամյակներով չհաղթահարված կնճռոտ հարցը լուծող: Նրա շարժառիթը ո՞րն է:
- Կարող է զարմանալի թվալ, թե ինչպես է պատահում, որ մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ պայքարում, դիմադրություն էին կազմակերպում, նստելով նախագահի աթոռին՝ հանկարծ սկսում են շատ տարօրինակ բաներ անել՝ պատրաստ լինելով սակարկել անգամ ազգային շահերը: Խնդիրն այն է, որ իրենք՝ ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, առաջնորդվում են ոչ թե ազգային, այլ դասակարգային շահերով: Մարդկային պատմության շարժիչ ուժը եղել է դասակարգային պայքարը, ու նրանք դրանով էլ առաջնորդվում են՝ ստիպված լինելով կատարել իրենց դասակարգի պատվերը:

- Ասել կուզեք՝ նրա լեգիտիմությունն այստեղ դեր չի՞ խաղում, և նա նույնն անելու էր, եթե անգամ լեգիտի՞մ նախագահ լիներ:
- Միանգամայն ճիշտ եք: Եթե այսօր Ս. Սարգսյանը հրաժարվի իշխանությունից և Լ. Տեր-Պետրոսյանը ղեկավարի երկիրը, այս երկու՝ հայ-թուրքական և Ղարաբաղի կարևորագույն հարցերում ոչ մի փոփոխություն Հայաստանում տեղի չի ունենա: Ուստի՝ ես պնդում եմ, որ այսօրվա իշխանության և ընդդիմության միջև իրական տարբերություն չկա, և դա է պատճառը, որ մենք փակուղային վիճակում ենք:
- Այսինքն, ձեր կարծիքով, խնդիրը ոչ այնքան հարցերը կարգավորելուն պարտադրող «դրսի» ճնշումներն են, որքան ներքի՞ն շարժառիթները:
- Այո: Իրականում ոչ թե հայ-թուրքական սահմանն է փակ, այլ փակ է սահմանը Հայաստանի ներսում՝ իշխանության և հասարակության, և փակ է փշալարերով ու զինվորներով:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
«Առավոտ»




ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԻՍԱԺ

ВАРДАН АКОПЯН,
ПРЕДСЕДАТЕЛЬ СОЮЗА ПИСАТЕЛЕЙ

Целью данной статьи, написанной на основе хранящихся в архивах материалов, является рассказ о председателе Союза писателей Нагорного Карабаха Вардане АКОПЯНЕ как об общественно-политическом деятеле, пионере национально-освободительной борьбы в Арцахе. Человеке, о котором Зорий Балаян писал: "Трудно представить нашу новейшую историю и арцахское общенациональное движение без Вардана Акопяна", а Сильва Капутикян еще в 1988г. отмечала: "Вардан повсюду, кроме работы за письменным столом он - в окопах, в сельских общинах".

И действительно, Вардан Акопян был не только поэтом, но и азатамартиком, политическим деятелем, интеллигентом, прошедшим весь путь страданий и героизма. Это он в начале января 1988г. вместе с поэтом Грачья Бегларяном направил в Москву письмо с требованием о воссоединении Арцаха-Карабаха с Матерью Арменией. Затем в начале февраля он возглавил отправившуюся в Москву делегацию представителей интеллигенции Арцаха. Когда они 17 февраля вернулись оттуда, их встретила площадь имени Ленина в Степанакерте, заполненная людьми. Не обращая внимания на метель и холод, люди собрались там со всех концов области и требовали ее воссоединения с Арменией.
Вардан был избран депутатом облсовета 20-го созыва 20 июня 1987г. от 50-го избирательного округа. Еще когда делегация находилась в Москве, преподаватель МГУ, известный историк, гардманец по рождению Грант Епископосян посоветовал членам делегации: "Ребята, как только приедете, проведите в Степанакерте сессию, это самое правильное". По возвращении вместе с Армо Цатуряном они составили предложение о созыве Чрезвычайной сессии, под которым поставили свои подписи 87 депутатов. Вечером 19 февраля оно уже было на столе председателя исполкома облсовета Шмавона Петросяна. С утра 20 февраля в Степанакерт начали съезжаться депутаты облсовета. В это время по поручению инициативной группы Вардан Акопян взял на себя ответственность за организацию созыва Чрезвычайной сессии. Утром 20 февраля в Степанакерт прибыл первый секретарь ЦК КП Азербайджана К.Багиров. По его указанию чинились всяческие препятствия, с тем чтобы сорвать созыв Чрезвычайной сессии. Предпринимались попытки либо заставить Вардана изменить свою позицию, либо запугать его. Однако его ответ был четким и отрицательным. Перед началом сессии в зал заседаний вошел Багиров со своей свитой. Демонстрируя свой ораторский талант, он пытался уговорить "сбившихся с пути" арцахцев отказаться от решения о проведении сессии. Однако последнее было исключено. Десятки тысяч арцахцев, собравшихся на площади, скандировали: се-сси-я! В это время, с трудом сдерживая возмущение, Вардан подошел к микрофону.

- Даже если вы останетесь здесь до ночи, все равно ничего не добьетесь. Вы нам мешаете. Мы сейчас начинаем работу сессии, вы можете остаться, можете уйти, сами решайте, только не мешайте нам. Багиров со своей свитой вынужден был покинуть зал.
Уже был обеспечен кворум, из 150 депутатов присутствовали 111. В 20.20 сессия начала свою работу. Первым выступил Вардан Акопян. Его выступление длилось около 40 минут и было оформлено как доклад. Затем выступили 44 депутата. В конце было принято историческое решение, которое собравшиеся на площади встретили аплодисментами и криками ура.

После завершения сессии Вардан через громкоговоритель обратился с короткой речью к народу, с нетерпением ждущему на ступеньках облисполкома. Собравшаяся толпа с воодушевлением приняла весть о решении сессии. Как в штабе инициативной группы, так и на площади Вардана чуть не "задушили" в знак поддержки и одобрения. Впоследствии он с гордостью рассказывал об этом:
- Считаю этот момент самым прекрасным в моей жизни.
Через несколько дней была создана организация "Крунк". Председателем ее совета был избран Аркадий Манучаров, а заместителем - Вардан Акопян. Фактически все работы совета координировал Вардан. После того как 24 марта "Крунк" запретили, Вардан часто общался с населением области, посещал районы, выступал перед их жителями, призывал организовываться, создавать оборонительные отряды, вооружаться...
И не случайно именно в это время Католикос Всех Армян Вазген I сказал ему ".

..В вас говорит вечный армянский Арцах, и это честь для вас. Желаю вам душевного и физического здоровья... и чтобы вы в ближайшем будущем стали свидетелем победы вашего и нашего общего справедливого дела".
Арцах был упрям, неуступчив. Довольно он страдал и сгибался. Он стал непобедим. Отныне никакая сила не способна была заставить его свернуть с пути. Деятели Арцаха тайно собрались 7 августа 1989г. в селе Шош. Решили созвать съезд армян Арцаха и выбрать Национальный совет. В поддержку этой идеи в своем выступлении высказался и Вардан Акопян. А когда 16 августа в здании Государственного театра Степанакерта был созван съезд полномочных представителей населения Нагорного Карабаха, Вардан был избран членом правления и призвал население области прекратить забастовку. Через несколько месяцев Вардан вошел в состав делегации, принявшей участие в Чрезвычайной сессии Верховного Совета Армянской ССР, на которой было принято решение о воссоединении Армянской ССР и Нагорного Карабаха.
Май 1991г. был чрезвычайно тяжелым для Арцаха. В это время противник проводил операцию "Кольцо". Армянское население десятков сел было депортировано. 16 мая состоялось заседание областного актива. В это время перед областью стояла следующая дилемма: сражаться с турко-азербайджанцами, просить политического убежища для населения области или пойти на переговоры. Участники заседания выбирают третий вариант. Но для этого нужно было потребовать прекратить осуществлявшийся в отношении арцахцев вандализм. Для выступления слово просит Вардан Акопян. И хотя его выступление, как и остальные, полностью не стенографировалось, однако и из сохранившегося текста (он хранится в Государственном архиве НКР) видна его тревога и беспокойство относительно судьбы родного края и его населения. Находящийся в блокаде Арцах трепетал в поисках спасения. В этот решающий момент Вардан заявил, что турецкий вандализм остановить возможно. Он подчеркивал, что пока у нас нет оружия и армии, нам нечем сражаться, но для того, чтобы выиграть время, ситуация заставляет пойти на переговоры.

В ответ на декларацию "О восстановлении государственной независимости Азербайджанской Республики", принятой Чрезвычайной сессией Верховного Совета Азербайджанской ССР 30 августа того же года, совместная сессия областного Совета народных депутатов Нагорного Карабаха и районного совета Шаумяна, состоявшаяся 2 сентября в Степанакерте, приняла историческое решение. Первым на сессии выступил депутат облсовета Вардан Акопян. Он предложил провозгласить область Нагорно-Карабахской суверенной республикой. На этой сессии Вардан Акопян был избран членом исполкома облсовета и сыграл важную роль в организации проведенного 10 декабря 1991г. референдума и выборов в Верховный Совет республики, состоявшихся 28 декабря. 8-9 мая 1992г. Вардан Акопян принимал активное участие в боевых действиях по освобождению Шуши.
Грант АБРАМЯН,
доктор исторических наук,
профессор
"Голос Армении" 08.09.09

Խմբագրության կողմից: Որոշել էինք սույն հոդվածի հերոսի մասին այլևս ոչինչ չտպագրել «ՆՈՐ ԷՋ»-ում, բայց երբ հիմա էլ փորձում են սրբագրել-խմբագրել մեր սրբություն-սրբոցը՝ Արցախյան ազատամարտը, մենք իրավունք չունենք բավարարվելու դիտորդի կարգավիճակով:

 

Открытое письмо Гранту Абрамяну,
доктору исторических наук, профессору

Прочли Вашу статью на 6-ой странице газеты " Голос Армении” (08.09.2009), и как коренные жители Карабаха хотим поделиться с Вами наболевшим.
Давайте оставим в стороне политику и депутатов и поговорим о некоторых оплошностях и не соответствующих действительности утверждениях, которые, возможно, под диктовку или по неинформированности нашли место на страницах вышеупомянутой газеты.
Итак, по порядку.

Мы не знаем, из каких соображений у Вас появилось словосочетание "собравшаяся толпа” в предложении: " Собравшаяся толпа с воодушевлением приняла весть о решении сессии”.
Как люди, непосредственно знакомые с обстановкой и имеюшие существенную и достоверную информацию об Арцахском движении, прекрасно помним по сей день, как мы боролись против того, чтобы вывести из употребления в сводках слово " толпа”. Слово, которое по сути обозначало скоп, группу людей. А мы прекрасно знаем, что на центральной площади города Степанакерта собралась не группа людей, это было население всей области – более ста тысяч человек.

Теперь о создании общественной организации " Крунк” и о координации ее работы. Если Вы – историк, то непременно должны быть осведомлены о деятельности Аркадия Манучарова с 1964-го года и до последних дней его жизни. Очень мало людей (их даже не сосчитать на пальцах одной руки) стали бы утверждать, что Манучаров, находясь на ответственном посту, переложил бы свои обязанности на кого-либо.
И встает вопрос: «А почему сафоновцы охотились именно за Манучаровым, а не за кем-то другим?..»
Нам и, наверное, многим читателям газеты, не понятно то, что Вы представляете Нагорный Карабах 1988 года беспомощным, «трепещущим». А ведь во многих источниках ( в том числе персидских) упомянуется, что Карабах среди всех ханств был единственным, которое всегда боролось за свою независимость.

По этому поводу хочется провести небольшой экскурс. В годы Арцахского освободительного движения, когда нам стало известно, что генерал И. Х. Иванян в 1941-45 г.г. воевал на Малой Земле, мы при встрече не упустили возможности задать несколько вопросов относительно боевых действий, описанных в книге о Малой Земле. Его ответы почти полностью опровергали многие факты, отмеченные в книге.Отвечая на последний вопрос, он сказал: «Ну, ребята, значит, меня там не было!”
Может, и нас, в том числе и членов ныне живущих членов КРУНКа, не было в годы Арцахского освободительного движения в Карабахе и мы припеваючи жили, как некоторые, за пределами находящейся в беде родины.
Просто стыдно писать статью на основе чужих лживых справок, да еще на страницах известной газеты…
Просим подумать на этот счет и, пообщавшись с очевидцами и непосредственными участниками роковых для Арцаха событий, опровергнуть некоторые данные, отражанные в статье…

А теперь вернемся к первому абзацу Вашей статьи. Создается впечатление, что для того, чтобы убедительнее казались читателю приведенные Вами недостоверные факты, Вы специально начали свою статью со слов известной поэтессы Сильвы Капутикян и публициста Зория Балаяна. К Вашему сведению, отметим, что в указанное в статье время и речи пока не было об окопах. Окопы появились позже, когда Азербайджан стал развывать войну.
Интересно, почему, говоря об архивных материалах, Вы не указываете ни на номера дел, ни на страницы. Ваша статья больше похожа на сказку. А не задавались ли Вы вопросом, где находились сыновья З.Балаяна и других Ваших друзей в 1992-94 г.г.? Ведь их отцы очень любили Арцах и нашу армию!

Почему именно сейчас Вы стали писать об участниках боевых действий по освобождению Шуши, в том случае, когда в Вашей объемистой книги " Сражающийся Арцах” содержались иные данные? Следует помнить, что двух правд не бывает. Народ знает правду и не нуждается в Вашей трактовке новейшей истории Карабаха.
 
ГРАЧИК АРУТЮНЯН (историк)
МГЕР АРУТЮНЯН (исторических наук)



ՄԻ՛ ԾՌԵՔ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՊԱՐՈՆԱՅՔ

«Գոլոս Արմենիի» թերթի սեպտեմբերի 8-ի համարում տպագրված պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Աբրահամյանի «Վարդան Հակոբյան՝ գրողների միության նախագահ» վերնագրով հոդվածը Արցախյան շարժման ու պատերազմի շատ վետերանների, Ղարաբաղի վերջին երկտասնամյա պատմությանը շատ թե քիչ քաջածանոթ մարդկանց, մեղմ ասած, տարակուսանքի մեջ է գցել: Երևի թե այդ տարիների մասին տպագրված խեղաթյուրումների շարքում սույն հոդվածը երկար ժամանակ կմնա չգերազանցված: Տեղի սղության պատճառով անդրադառնանք կեղծումների միայն մի մասին:

Հոդվածի հեղինակը հայտնում է, թե իր հոդվածը գրել է «արխիվում պահպանվող նյութերի հիման վրա»: Հետաքրքիր է՝ դա ի՞նչ արխիվ է, որտե՞ղ է պահվում այդ արխիվը, որի հիման վրա պրոֆեսորը հայտնում է, որ "Вардан Акопян был не только поэтом, но и азатамартиком, политическим деятелем, интеллигентом, прошедшим весь путь страданий и героизма. Это он в начале января 1988г. вместе с поэтом Грачья Бегларяном направил в Москву письмо с требованием о воссоединении Арцаха-Карабаха с Матерью Арменией”.

Չգիտեմ ինչ նամակի մասին է խոսքը, բայց հիշեցնեմ, որ Մոսկվային ուղղված Արցախի մտավորականների հանրահայտ նամակը գրվել է «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրությունում: Ինքս այդ նամակի կազմման և ստորագրահավաքի մասնակիցներից եմ: Վ. Հակոբյանի անունը հաստատ առաջին 20-30 հոգու մեջ չկար: Անգամ հիշում եմ, որ առաջին երկու ստորագրողները Գուրգեն Գաբրիելյանն ու Գուրգեն Այվազյանն են եղել: Սկզբում խմբագրության այդ երկու վետերաններին ենք ստորագրել տվել, որպեսզի մյուսները համարձակություն ձեռք բերեն...
Օրերս ես զրուցել եմ արցախցի մի քանի պետական, հասարակական, քաղաքական գործիչների հետ. նրանցից ոչ ոք չի գտնում, որ Վարդան Հակոբյանը ազգային-ազատագրական պայքարի պիոներ է կամ քաղաքական գործիչ:

Բավական չէ, որ պատմաբանն արցախյան պատերազմի հետ երբեք առնչություն չունեցած մարդուն անվանում է «ազատամարտիկ», այնուհետև հայտնում է, թե 1988 թ. փետրվարի 20-ի հայտնի նստաշրջանի հրավիրման առաջարկությունը ներկայացրել են Վ. Հակոբյանն ու Արմո Ծատրյանը: Հետո, ըստ պրոֆեսորի՝ «Վարդան Հակոբյանն իր վրա է վերցրել արտակարգ նստաշրջանի կազմակերպման պատասխանատվությունը»:
Իր շքախմբով Ստեփանակերտ ժամանած Ադրբեջանի ղեկավար Ք. Բագիրովը փորձել է կանխել արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Ըստ պատմաբանի՝ "Предпринимались попытки либо заставить Вардана изменить свою позицию, либо запугать его. Однако его ответ был четким и отрицательным”. Հոդվածի հեղինակը, «արխիվային նյութերի հիման վրա» պատմում է, որ Վարդանը մոտեցել է խոսափողին... Եվ նրա խոսքերից հետո Բագիրովին այլ բան չէր մնում, քան հեռանալ նիստերի դահլիճից:

Այն մարդիկ, ովքեր իրոք զբաղվում էին նստաշրջանի կազմակերպման խնդրով, բարեբախտաբար, դեռ կենդանի են, և ես զրուցել եմ նրանց հետ: Նստաշրջանի կազմակերպման խնդրով զբաղվում էր Ռազմիկ Պետրոսյանը: Նա հայտնեց, որ նստաշրջանի նախագահ Վիգեն Հայրապետյանից բացի կար նաև նախագահի «պահեստային» տարբերակ, որ հայտնի է միայն իրեն: Ռ. Պետրոսյանը հավելեց, որ քվորում ապահովելու համար պատգամավորներից երկուսին անձամբ ինքն է բերել նիստերի դահլիճ:

Ըստ Հրանտ Աբրահամյանի, չնայած «Կռունկ» կոմիտեի նախագահը Արկադի Մանուչարովն էր, «խորհրդի բոլոր աշխատանքները փաստորեն կոորդինացնում էր» նրա տեղակալ Վարդան Հակոբյանը: "После того как 24 марта "Крунк" запретили, Вардан часто общался с населением области, посещал районы, выступал перед их жителями, призывал организовываться, создавать оборонительные отряды, вооружаться...”,- գրում է հոդվածի հեղինակը:
Ռազմիկ Պետրոսյանն ու Ռոլես Աղաջանյանը, ովքեր ժամանակին եղել են ոչ միայն ինքնապաշտպանության կոմիտեի անդամներ, այլև «Կռունկ»-ի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահության անդամներ, այնուհետև նաև ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորներ՝ Արցախից, ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի վետերաններ են (պահեստի գնդապետի և փոխգնդապետի կոչումներով), հայտնեցին, որ «Կռունկի» անդամներից միայն 4-5 հոգի էին տիրապետում ողջ ինֆորմացիային, իսկ իրականում բոլոր ծրագրերը կազմում և ղեկավարում էր Ինքնապաշտպանության շտաբը, որի կազմում էին Արկադի Մանուչարովը, Ռազմիկ Պետրոսյանը, Ռոլես Աղաջանյանը, Արկադի Կարապետյանը... «Գործողությունների պլան կազմելիս մենք խորհրդակցում էինք նաև Վաչագան Գրիգորյանի, Բորիս Դադամյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ»,- ասացին նրանք:

«Շշտաբը սկզբում գտնվում էր «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրությունում, ապա ներկայիս քաղաքապետարանի դիմացի շենքում, այնուհետև՝ Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում, որտեղ պատահական ու անվստահելի մարդիկ ելումուտ չունեին»,- ասում է Ռ. Պետրոսյանը:
Զրուցել եմ նաև այլ գործիչների ու ակտիվիստների հետ: Նրանցից ոչ ոք երբեք չի տեսել ու չի լսել, որ Վ. Հակոբյանը մեկնած լիներ Ղարաբաղի շրջանները՝ բնակչությանը «պաշտպանական խմբեր ստեղծելու կամ զինվելու» կոչ անելու: Թեկուզև այն պարզ պատճառով, որ այդ հարցով հատուկ մարդիկ էին զբաղվում և դա խիստ գաղտնի էր կատարվում, քանզի ամեն տեղ շրջում էին կագեբե-ի «ականջներ»:

«Չեմ կարծում, թե այդ հոդվածը տպագրելու նախաձեռնությունը պատկանում է Վ. Հակոբյանին: Համոզված եմ, որ նա տեղյակ էլ չէ դրան: Բայց քանի որ, իրենից անկախ, կանգնեցրել են զավեշտական փաստի առաջ, ապա, որպես ճանաչված և պատկառելի մտավորական, Վարդան Հակոբյանը, իմ համոզմամբ, անպայման հերքում կտպագրի նույն թերթում»,- ասում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, քաղաքական գործիչ Մաքսիմ Միրզոյանը:
Մի փաստ ևս. իմ բոլոր զրուցակիցները, ովքեր այդ տարիներին կալանավորվել ու բանտարկվել են, ժպտալով հարցրին. «Եթե ամեն ինչ Վարդանն էր անում ու կազմակերպում, ապա ինչո՞ւ մի անգամ էլ նրան չեն բանտարկել...»: Նրա անունը չկա նաև ԽՍՀՄ փլուզումից հետո պետանվտանգության արխիվներում գտնված շարժման կազմակերպիչների ու ղեկավարների ցուցակներում:

Հ. Աբրահամյանը սխալ է ներկայացնում նաև Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհդին առնչվող հատվածն ու շարունակում. "Первым на сессии выступил депутат облсовета Вардан Акопян. Он предложил провозгласить область Нагорно-Карабахской суверенной республикой”.
Զրուցակիցներս հայտնեցին, որ Խորհուրդն ուներ համանախագահների կազմ, որի մեջ էին մտնում Վաչագան Գրիգորյանը, Վահան Գաբրիելյանը, Սեմյոն Բաբայանը, Արկադի Մանուչարովը (նա պատվավոր նախագահ էր համարվում), Հենրիխ Պողոսյանը (վերջինս հետո վերցրել էր իր թեկնածությունը): Հրանտ Աբրահամյանի հերոսը նախագահության քսան շարքային անդամներից մեկն էր միայն և նա, ըստ իմ զրուցակիցների, «չէր կարող այնպիսի հայտարարություններ անել, որի համար թե՛ իրավասու չէր, և թե՛ նրա ուժերից վեր էր»:

"8-9 мая 1992г. Вардан Акопян принимал активное участие в боевых действиях по освобождению Шуши”,- Հ. Աբրահամյանն այս տողերով է ավարտում իր հոդվածը:
Ճիշտն ասած, երևանաբնակ պրոֆեսորը, որ Վ. Հակոբյանի արժանիքներն ու ծառայությունները նշելու համար շարունակ վկայակոչում է երևանաբնակ մեր մեծերին (առավելապես՝ հանգուցյալ), լավ կլիներ փորձեր Երևանում բնակվող հանրահայտ «Կոմանդոսից»՝ Արկադի Տեր-Թադևոսյանից և ԼՂՀ ՊԲ նախկին զորահրամանատար ու ՊՆ նախարար Սամվել Բաբայանից ճշտել, թե Վ. Հակոբյանը ի՞նչ զորամիավորման կազմում էր «ակտիվորեն մասնակցում Շուշիի ազատագրման ռազմագործողությանը»:

Պարզապես հիշենք Իգոր Մուրադյանի խոսքերը. «Բարեբախտաբար, մենք բոլորս դեռ չենք մեռել...»: Այլապես մի օր կարող է «պարզվել», որ Կոլումբոսից առաջ, ասենք, Կիկոսը կամ Կիրակոսն արդեն հայտնաբերել էր Ամերիկան:
 
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ



ԶԱՆԱԶԱՆ

ՄԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՊՏՈՒՂ ԽՆՁՈՐԻ ՄԱՍԻՆ

Խնձորը պարունակում է սախարոզա, ֆրուկտոզա, գլյուկոզա, խնձորաթթու, լիմոնաթթու, հանքային նյութեր (կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, նատրիում, երկաթ, ծծումբ, մանգան): Խնձորը պարունակում է նաև պեկտինային նյութեր, թաղանթանյութ, որոնք ունեն ախորժակաբեր հատկություններ:  Բացի այդ, նրա ֆերմենտները մարդու մոտ լավացնում են ախորժակը, արագացնում մարսողությունը: Խնձորի պտղում քիչ են վիտամինները, վիտամին C-ն 1.5-50 մգ է՝ կախված տեսակից, հասունացման աստիճանից, պահելու եղանակից: Պտղում կա նաև կարոտին, B խմբի վիտամիններ: Այդուհանդերձ խնձորն օժտված է բուժիչ լայն հնարավորությամբ: Խնձորն ամենից շատ օգտագործում ենք թարմ վիճակում՝ առանց որևէ մշակման, մասամբ էլ՝ չորացրած...

Կարելի՞ է, արդյոք, տնային պայմաններում պատրաստել խնձորի քացախ: Այո՛, այն էլ՝ հեշտ ձևով: Պատրաստեք լավ հասունացած խնձորի պտուղները (պարտադիր չէ դրանք լինեն բարձր որակի պտուղներ), լվացեք առնվազն երեք անգամ, մանրացրեք, լցրեք էմալապատ ամանի մեջ, վրան ավելացրեք տաք ջուր, շաքար (1 կգ խնձորին՝ 80-90 գ հաշվով): Ջուրը պետք է խնձորից 4-5 սմ բարձր լինի: Ամանը դրեք մի տաք տեղ՝ ոչ արևի տակ: Բերանը փակեցեք փայտե կափարիչով, 2 շաբաթից հետո քամեցեք հեղուկը, լցրեք մեծ շշերի մեջ և երկու շաբաթ էլ պահեք: Դրանից հետո ստացված քացախն առանց խառնելու լցրեք շշերի մեջ և օգտագործեք:
Ցավալի է, որ այսքան կարևոր պտղի արտադրությունը Արցախում անուշադրության է մատնված...
ԺՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ



Վերջին էջ

ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ԿԱԴՐԵՐԸ

«Բռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար...»: Բայց դա ե՞րբ էր, է՜, Հովհաննես Թումանյանի օրերում, «մութ ու խավար» ժամանակներում: Եթե ճիշտն եք ուզում իմանալ, Սաքոն ոչ մի տեղ էլ չի փախել, թքել, դուրս է եկել էն մութ ու ձանձրալի ծմակներից, նստել առաջին պատահած ավտոբուսը և մեկնել մայրաքաղաք...
Հետո՞: Հետո ամեն ինչ եղավ այնպես, ինչպես դասագրքերից դուրս հայտնի է բոլորիս: Ականջը կանչի Միկիտան Սաքոյի... Հա, խոսքը հենց նույն այդ Միկիտան Սաքոյի մասին է, որին էն մորուքավոր վիպասան Պռոշյան Պերճը նկարագրել է զանազան տեսակի բացասական գծերով: Ուրեմն՝ հենց այդ նույն Միկիտան Սաքոն, այսինքն՝ Սարգիս Նիկիտիչը, մայրաքաղաքում մասնավոր համալսարան բացել, դիպլոմ էր վաճառում: Լոռեցի Սաքոն, քաղաք հասնելուն պես, մեկնեց ուղիղ Սարգիս Նիկիտիչի մոտ:
- Զեմլյա՛կ, ես ել եմ եկել,- ասաց,- ինչո՞վ կարող ես օգնել ինձ:

Սարգիս Նիկիտիչն ակնոցի վերևից զարմացած նայեց նրան, աչքերը ճպճպացրեց.
- Ա՛յ տղա, Սերգո, էդ դո՞ւ ես...
- Հա, ես եմ, բայց անունս Սաքո է:
- Զավա՛կս, Սաքոյի ժամանակները անցել-գնացել են: Այսօրվանից դեն կնետես վրան «խելագարի» պիտակ կպցրած գրական այդ տիտռիկ անունդ ու կդառնաս Սերգո Ավանեսիչ...
Աչքերը զարմանքից ճպճպացնելու հերթը հիմա էլ լոռեցունն էր.
- Սերգոն հասկացանք, բայց «Ավանեսիչն» ո՞վ է:
- Ա՛յ մարդ, հիմա ո՞վ է հիշում հորդ անունը: Գոնե դու հիշո՞ւմ ես: Չէ՛: Դե՝ ջա՛ն: Ուրեմն որպես հայրանուն կվերցնենք գրական կնքահորդ՝ Թումանյան Հովհաննեսի անվան ժամանակակից ձևը, կդառնաս Սերգո Ավանեսիչ: Օ քե՞յ...
- Դա ո՞վ է:
- Ախմախ, դա ով չէ, դա ամեն ինչ է: Հետո կսովորես: Հիմա ասա, տեսնեմ, սրանցից որն ես ուզում,- Սարգիս Նիկիտիչը մատնացույց արեց իր գլխավերևում լվացաթոկից կախած տարբեր ձևի դիպլոմները:
- Էն կարմիրն ավելի սիրուն է երևում...
- Կեցցե՛ս, լավ ճաշակ ունես: Ճիշտն ասած՝ դա թանկ է, բայց ոչինչ, փողը հետո կտաս...

Հետո տարիներ անցան: Մի օր էլ նախարար Սերգո Լոռեցյանը հանկարծ հիշեց, որ դիպլոմի փողը դեռ չի վճարել: Սելեկտորի կոճակը սեղմեց, քարտուղարուհուն հանձնարարեց «շտապ միացնել» Սարգիս Նիկիտիչի հետ:
- Ա՛յ տա, Սաքո՞, էսօր իմ հաշվին ես: Եվ հետո՝ քեզ բան պիտի տամ... Հիմար, չէ-չէ չանես... Ավտոս ուղարկե՞մ, թե...

Հա, շատ ճիշտ էլ հասկացել եք: Էդ նույն Սաքոն, լոռեցի Սաքոն մեկնել է մայրաքաղաք և նախարար դարձել... Հիմա նրա ձեռի տակին հարյուրավոր մարդիկ են ֆռֆռում: Դուք էլ նստել ու ողբում եք՝ խե՜ղճ Սաքո, տատի հեքիաթները հիշեց և էնքան միամիտ ու խավարամիտ էր, որ դրանից խելագարվեց, գնաց կորավ էն մութ ծմակներում...
Կամ՝ «Բաց արին տեսան գրած զակոնում, թե չոբան Չատին Սիբիր է գնում...»: Բարև ձեզ: Չէ՜ մի, Կամչատկա է գնում: Ախր, ի՞նչ գործ ունի ինչ-որ սիբիրներում, ի՞նչ չոռ ու ցավ է կորցրել էն օտար ծմակներում: Մեր ծմակներից դուրս եկել, ռուսի վայրենի անծայրածիր անտառները պիտի գնա՞ր... Ներողություն, մի քիչ սպասեք, հեռախոսը զանգում է...

- Այո, բարև ձեզ: Լսում եմ, Չատի Մատիևիչ... Այո, ճիշտ այդպես: Այդպես էլ կգրենք... Ուրեմն՝ հեկտարից ստացել ենք մեկ ամբողջ երեք տասնորդական ցենտներ բերք: Այո, հասկացա, թվերով գրեմ՝ 1,3 ցենտներ: Գրեցի... Իհարկե, դա շատ բարձր ցուցանիշ է... Այո, այո, լսում եմ: Շտապ գրեմ և ուղարկեմ բացբերան իդիոտների՞ն... Հա՛, հա՛, Չատի Մատիևիչ, կռահեցի, որ կատակով եք ասում, բայց ճիշտ եք ասում, նկատի ունեք լրատվամիջոցներին: Ճիշտ այդպե՛ս, եղա՛վ, պարոն նախարար: Ցտեսությո՛ւն...

Օ՜ֆֆ, սպասեք քրտինքս սրբեմ: Հասկացա՞ք, խոսում էի գյուղնախարարի հետ: Հա՛, հենց նույն Չատիի հետ, որին իբր Սիբիր են ուղարկել թե քշել... Տո՜, ի՞նչ Սիբիր, ի՞նչ բան, մարդը գնացել, ագրոնոմի բարձրակարգ դիպլոմ է ձեռք բերել, բարով-խերով նախարար է աշխատում... Հասկանո՞ւմ եք, մարդիկ արդեն ուղեծիր են ընկել, իրենց քեֆին պտտվում են՝ մի օր այս պաշտոնում են ֆռռում, մյուս օրը մի ուրիշ բարձր պաշտոնում: Ասում են, չէ՞... Այո, ժողովուրդն է ասում՝ «Տաշած քարը գետնին չի մնա»: Այնպես որ՝ հիմա իսկը և իսկը քարերի ժամանակներն են... Բոլոր չորս կողմերից՝ աջից, ձախից, ներքևից, վերևից և, ամենակարևորը՝ մեջից տաշած քարերի ժամանակնե՜րը...

Կամ մեր սիրելի Պետրոս Պողոսիչը... Հա՛, հենց նույն Քավոր Պետրոսը, որի մասին Րաֆֆին վերցրել ու մի մեծ վեպ է գրել, անունն էլ դրել «Խաչագողի հիշատակարան»... Ներողություն, ձեռիս հեռախոսն է զանգում, կինս է... Իմիջիայլոց, հիշեցնեմ, որ կողակիցս նշանավոր Էլիզբարովի ավագ դուստրն է, վարչության պետ է աշխատում... Իսկ Պետրոս Պողոսիչի և մյուսների մասին հաջորդ անգամ կպատմեմ...
- Այո, լսում եմ ձեզ, Ռոզալիա Անդրեևնա... Հա՛, վռազ վազեմ խանութ, հետո Արտուրիկին տանեմ երաժշտական, Սիրուշոյի և Մանուշոյի համար շարադրություններ գրեմ... Ճիշտ այդպես, Ռոզալիա Անդրեևնա...
Վ. ՕՎՅԱՆ
«Անալիտիկոն», N 7


ԱՂՏԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀԵՌԱԽՈՍՈՎ

Վերջերս բջջային հեռախոսովս այսպիսի SMS ստացա. «SMS անձրև» ակցիային կարելի է մասնակցել միայն մեկ անգամ և մինչև 30.09.09-ը: Ուղարկելով N կամ S տառը 1102 համարին, ստանում եք 100-ավոր հումորներ կամ սիրային SMS»: Ուղարկողն ինչ-որ Z-Mobile-ն է:
Ճիշտն ասած, սա առաջին հիմարությունը չէ, որ ես և ինձ նման հարյուրավորները ստանում ենք մեր բջջային հեռախոսներով: Արդեն սովորական է դարձել՝ հեռախոսդ «ծվծվում է», ինչ-որ կարևոր մի լուր կամ նամակ ստանալու հույսով վերցնում ես ձեռքիդ հեռախոսը, կարդում այդօրինակ հաղորդագրությունն ու զարմանում մարդ կոչվածի անսահման տխմարության վրա:
Ես չգիտեմ, թե ով կամ ովքեր են այդ «Զ-Մոբիլի» անվան տակ, բայց նրանց խորհուրդ եմ տալիս նման խաղեր անել իրենց կարգի ու մակարդակի մարդկանց հետ: Ինչ մնում է «100-ավոր հումորներին», ապա ես ինքս նրանց կարող եմ 200-ավոր անեկդոտ պատմել, իսկ ինչ մնում է «սիրային SMS»-ներին, ես՝ 5 թոռ ունեցողս, դրա կարիքը չեմ զգում: Լավ կլինի դրանք ուղարկեն իրենց տատիկներին ու մտածեն մարդավարի մի մասնագիտություն կամ զբաղմունք գտնելու մասին:
Ինձ համար հեռախոսը, այդ թվում՝ բջջային, միայն հաղորդակցվելու միջոց է:
Կ. ԱՌԱՔԵԼՅԱՆ


ԻՐԱԿԱՆԱՑԱԾ ԵՐԱԶԱ՞ՆՔ, ԹԵ՞ ԶՎԱՐՃԱՆՔՆԵՐԻ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ

Վերջերս քաղաքին նոր փայլ ու հմայք է հաղորդել Ն. Ստեփանյանի անվան վերանորոգված զբոսայգին: Փոքրիկների առօրյան ու հանգիստը զարդարելու են եկել միանգամայն նոր ոճ ու դիզայն ունեցող կարուսելներ: Հներին փոխարինելու են եկել գունագեղ գնացքներն ու ճոճանակները, նավակներն ու ավտո-կարուսելները… Առանձնապես երեկոյան ժամերին մանուկների «զվարճանքների թագավորությունը» պարզապես ողողվում է գունագեղ փայլող ծառերով ու լապտերներով:
Թվում է, մանուկները վերջապես գտել են իրենց «խրախճանքների գանձարանը»: Բայց արի ու տես, որ, ինչպես ասում են, «երկու երնեկ մի տեղ չի լինում»: Իրականացված երազանքը՝ զվարճանքների միանգամայն թանկ հաճույք է: Մեկ թանկ հաճույքն (ասենք՝ նավակները) արժե 400, իսկ ամենից էժանը՝ 200-250 դրամ: Թե ինչու են ավտո-կարուսելներից օգտվելու ժամանակ մեկ հաճախորդին տրամադրում 2 տոմս և տոմսի վրա զետեղված 150 դրամի փոխարեն պահանջում 300, տոմսավաճառն այդպես էլ չպարզաբանեց, պատճառաբանելով, որ ձևն է այդպիսին:

Մանուկները չեն կարողանում անտարբեր անցնել հետաքրքրաշարժ և գայթակղիչ կարուսելների կողքով, բայց, ցավոք, շատ երեխաներ այսօր ստիպված են նայելով միայն վայելել թանկ կարուսելների պատճառած հաճույքը, որովհետև նրանցից շատերի ծնողների դրամապանակի պարունակությունը հիմնականում հերիքում է սննդի և փոքրիկների շոր ու հագուստների կարիքները հոգալուն: Բոլորի գրպաններին համահունչ չեն կարուսելների տոմսերի գները:
Նախկին կիսաքանդ, սակավ գունագեղությամբ, ոչ ճոխ կարուսելները չնայած անշուք ու խղճուկ են այսօրվա «զվարճանքների թագավորության» համեմատությամբ, բայց իրենց համեստ գներով մատչելի էին շատ-շատերին (արժեին ընդամենը 70-100 դրամ):
Թոշակառու պապիկ-տատիկներն իրենց թոռնիկների ձեռքից բռնած, ամոթխած երեխաների պես անցնում են կարուսելների կողքով, փոքրիկներին փորձելով հանգստացնել՝ «Մոռացե՞լ ես, անցյալ ամիս 1-2 անգամ արդեն նստել ես...»: Իսկ մտքում այլ բան են ասում. ո՞ւմ է պետք շռայլ ճոխությունը, երբ կոկորդդ անգամ չես կարող թրջել «ժայթքող շատրվանից»:
ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ


Համարի ասույթը

Հայ իշխանավորները տեր չկանգնեցին հազարավոր հայորդիների արյան ու կյանքի գնով ձեռք բերված Հաղթանակին: Փոխարենը նրանք տեր կանգնեցին միայն երկրի նյութական հսկայական հարստությանը:


Ամսվա ասույթը

Փաստերը ցույց են տալիս, որ պատերազմի հերոս դառնալու ամենահարմար ժամանակը հետպատերազմյան շրջանն է:

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2009  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ