Գլխավոր » 2010 » Հունիս » 30
Մեծանուն հայորդի, մեր մեծ հայրենակից մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանային համալիրի խայտառակ վիճակի մասին մեր թերթը բարձրաձայնել է նաև մի տարի առաջ։


ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՊԵՐՃԱՆՔՆԵՐՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեր նախորդ համարում գրել էինք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը օրինագիծ է մշակել, որով հնարավորություն է տալիս երկրում հիմնել օտարալեզու դպրոցներ, ու դրանից դժգոհության ալիք է բարձրացել երկրում։ Ինչպես կանխազգացել էինք, իշխանությունները հերթական անգամ արհամարհեցին հանրության կարծիքը և ՀՀ ԱԺ-ում վավերացրին հակասահմանադրական, հակապետական այդ օրինագիծը...

Հայաստանի խորհրդարանը հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Լեզվի մասին» և «Ընդհանուր կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերը, որոնք նախատեսում են օտարալեզու դպրոցների բացում...

«Նոր էջ»-ի հարցերին պատասխանում է ԼՂՀ ԱԺ արտաքին
հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ

- Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման մասին, թերեւս, վաղ է խոսել: Ինչ-որ քայլեր, իհարկե, Անկարան ձեռնարկել է, բայց ՌԴ վարչապետ Պուտինի այցը ցույց տվեց, որ կողմերի ընկալումներում ավելի շատ տարբերություններ, քան ընդհանրություններ կան:

Հարցազրույց ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտան
գության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին
փոխարտգործնախարար ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԻ հետ
 
- Ռուսաստանի վարչապետի այդ հայտարարությունը վկայում է այն մասին, որ պաշտոնական Մոսկվան մնում է իր նախկին դիրքորոշմանը, և Թուրքիայի հետ նրա տնտեսական համագործակցության ակտիվացումը չի ազդել Ղարաբաղի հարցում Մոսկվայի դիրքորոշման վրա:

Ես համաձայն եմ բազմիցս արտահայտված այն տեսակետին, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Իլհամ Ալիևի քաղաքականությունն առավելապես պայմանավորված է ներքին գործոններով: Իլհամը, ինչպես նրա հայրը, պատկանում է քաղաքական այն գործիչների թվին, որոնց համար միակ սրբությունն իշխանությունն է՝ այդ կարգավիճակից ածանցվող հսկայական գումարներ գրպանելու հնարավորությամբ...

Կոպիտ է հնչում, գուցեև անմիտ։ Բայց փաստը մնում է փաստ, որ Եվրախորհրդարանը հակահայ օրինագիծ է ընդունում, պարտադրելով հայկական զինված ուժերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից, իհարկե, չհստակեցնելով՝ Ղարաբաղ պետությո՞ւնն էլ է այդ հաշվի մեջ, թե՞ոչ...

Ո՞նց կարելի է բանակցասեղանի շուրջ նստել մի ղեկավարի հետ, ով անընդհատ ժխտում է ճշմարտությունը, շարունակ դիմում սադրանքների, ժխտում իր կատարած եղեռնագործություններն ու հոխորտում, փորձում վախեցնել պատերազմով...

Հայաստանի Հանրապետության հրապարակում այլևս չեն հնչի հարսանեկան ազդանշաններ, Երևանի Հանրապետության հրապարակում հարսանեկան ավտոշարասյան մեքենաներին այսուհետ արգելվելու է ազդանշաններ արձակել:

Դժվեր է գրիչ վերցնել մեր օրերում, երբ իշխում են նորին մեծություն սուտն ու ցինիզմը, երբ շատերի համար կեղծիքը կենսակերպ է դարձել և մտավորականության մի զգալի մասն առաջնորդվում է «որտեղ հաց՝ այնտեղ ծռիր վիզդ, վաճառիր խիղճդ և փոխիր դիմակդ» սկզբունքով։

Մոտ 3 տարի առաջ Ստեփանակերտի պետդրամթատրոնի բեմ բարձրացավ Կոմիտաս Դանիելյանի անդրանիկ «Մենք մեր սարերն ենք» պիեսը։ Արցախի մայր թատրոնի պատմության մեջ երևի թե առաջին անգամ պիես է բեմ բարձրացել առանց թատրոնի գեղխորհրդում քննարկվելու-ընդունվելու։

Բայինդուր իշխանը, որ լսում էր այդ խոսակցությունը և ինքը ոչ սակավ հիացած էր շրջապատող լեռներով և անտառներով, խոսակցության մեջ մտավ, ասելով. - Աստված է վկա, այդ ժողովուրդը մորթելու արժանի է։

Թիֆլիսում էլ այդ նույն մարդը արյան բաղնիք պատրաստեց իր այնքան սիրած հայերի համար

(Սկիզբը նախորդ համարներում)
Այսօր էլ իմ աչքի առջև է այն գեղածիծաղ, [բայց] արյունով ողողված՝ հոկտեմբերի 18-ի օրը՝ երկրորդը Նիկոլայի մանիֆեստից հետո: Թիֆլիսի փողոցները լցված էին զբոսնողներով, շատերի կրծքի վրա արդեն երևում էին կարմիր ժապավեններ:

Հատվածներ սերբ նշանավոր գրող ՌԱԴՈՅԵ ԴՈՄԱՆՈՎԻՉԻ համանուն վեպից
 
Մի քանի քայլ չարած՝ ամեն կողմից մարդիկ սկսեցին հավաքվել շուրջս, կարծես ես մի հրաշք լինեի։ Ծեր ու ջահել, տղամարդ ու կին իրար բոթելով, ճնշելով, ոտների ծայրերին բարձրանալով՝ առաջ էին նետվում, որպեսզի ավելի լավ տեսնեին ինձ։ Բազմությունն այնքան աճեց, որ բռնեց ամբողջ փողոցը, և երթևեկությունը կանգ առավ։

Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա:

Ադրբեջանական իշխանությունների անկշտությունը՝ «գնել» ամեն ինչ՝ հնարավոր թե անհնար, «սառը ցնցուղի պես» իր դրսևորումը ստացավ «Եվրատեսիլի» մրցույթում,- տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Մեզանում ոմանք այնպիսի ագահությամբ են ուտում և փող դիզում, ասես ծնված օրվանից հացադուլի մեջ են եղել:

Վատ մարդը, սրիկան կարող է լավ գիտնական (ֆիզիկոս, մաթեմատիկոս և այլն) լինել, բայց երբեք չի կարող լավ արվեստագետ լինել:

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Արխիվ