Գլխավոր » 2010 » Հուլիս » 28
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ հայաստանյան լրագրողները փորձում են պարզել, թե Ստեփանակերտն ինչ սպասելիքներ ունի այդ հանդիպումից և, բնականաբար, հանդիպումից հետո Արցախում ինչ են մտածում այդ կապակցությամբ...

«ԵԱՀԿ Մինսկի խմբի հաջող գործունեության համար խոչընդոտ է հանդիսանում Ղարաբաղի բացակայությունը խաղաղ կարգավորման բանակցություններին և Ադրբեջանի կողմից քաղաքական կամքի բացակայությունը,- հուլիսի 23-ին Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը...

Հայտարարության հեղինակ ԼՂՀ ԱԺ երեք քաղաքական ուժերը հայտնում են, որ վերահաստատում են առկա խնդիրները միջազգային իրավունքի հիման վրա խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու Արցախի ժողովրդի պատրաստակամությունը...

Արդարադատության Միջազգային դատարանը ս. թ. հուլիսի 22-ի որոշմամբ հաստատեց և իրավաբանորեն ամրագրեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքն ու նրա իրականացումը չեն խախտում միջազգային ընդհանուր իրավունքի որևէ սկզբունք կամ կանոն, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքը...

Չնայած Հաագայի միջազգային դատարանի որոշումն իրավական պարտադրող ուժ չունի, այլ միայն խորհրդատվական բնույթ ունի, բայցևայնպես այն բարոյական և իրավական տեսանկյունից մի փաստաթուղթ է, որ վիճարկման ենթակա չէ,- ասում է Արցախի «Սոցիալական արդարություն» կուսակցության ղեկավար Կարեն ՕՀԱՆՋԱՆՅԱՆԸ...

Այն, որ ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանը՝ Արդարադատության միջազգային դատարանը 2010թ. հուլիսի 22-ին հայտարարեց, որ «Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը չի ոտնահարում միջազգային իրավունքը», միանգամայն օրինաչափ է...

Կոսովոյի անկախության հռչակման օրինականության առնչությամբ ՄԱԿ դատարանի որոշումն Արցախի Հանրապետությանն իրավունք է տալիս նույնպես դիմել Հաագայի դատարան՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու պահանջով...

«Հրապարակ» թերթին տված հարցազրույցում ԼՂՀ Պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն այն միտքն է հայտնել, որ ռազմական առումով մենք պետք է ավելի հզոր լինենք...

Թուրքական հայտնի Posta թերթի վերլուծաբան Հաքան Չելիքը իր հրապարակման մեջ մասնավորապես գրել է. «Իսրայելի հետ լարված հարաբերությունների մեջ հայտնված, և ԱՄՆ-ի հետ էլ ոչ նախանձելի օրեր անցկացնող Թուրքիան պատրաստվում է Հայաստանի հետ հարաբերություններում մի շարք քայլեր կատարել...

«Նոր էջ»-ի հարցերին պատասխանում է հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ ԱԺ երկու գումարման պատգամավոր ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՀՀՇ 16-րդ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած այն միտքը, որ «առանց Ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը», Հայաստանում տարաբնույթ քննարկումների տեղիք է տվել։ Այդ կապակցությամբ իսկ ի՞նչ են մտածում իրենք՝ արցախցիները...

Հատված NEWS.am-ին տված հարցազրույցից

Ադրբեջանի՝ կորցրած տարածքներն աստիճանաբար վերադարձնելու ցանկությունն ակնհայտ է։ Դա դուր կգար Բաքվին...

Հուլիսի 1-ին Ստեփանակերտում Արցախի մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) կլոր սեղան էին կազմակերպել, որի ժամանակ ընդունվել է երկու տասնյակից ավելի այդ կազմակերպությունների հայտարարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հունիսի 26-ին ընդունած համատեղ հայտարարության կապակցությամբ...


Ամենայն հավանականությամբ, վերոհիշյալ հանդիպման համար առիթ է հանդիսացել վերջերս Արցախում սկիզբ առած ակցիան՝ ընդդեմ «ՂՏ»-ի կողմից սահմանված բարձր գների և սպասարկման ցածր մակարդակի, որ սկվսել է Facebook սոցիալական կայքում «Stop թալանին» անվանմամբ քաղաքացիական նախաձեռնությամբ։


Յուրաքանչյուր հասարակարգ ունի իր բարոյահոգեբանական դիմագիծը: Սոցիալիստական հասարակարգում գործում էին «Մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» և նման սկզբունքներ, դպրոցական ծրագրերում մեծ տեղ էին հատկացվում հայրենիքի սիրո, մարդասիրական, բարոյական արժեքների թեմաներին...


Հարգելի խմբագրություն։ Ձեր թերթի նախորդ համարներում կարդալով ավտմեքենաների ազդականչերով Հուշահամալիր մեկնող հարսանքավորների մասին, ուրախությամբ ուզում եմ, նշել, որ զգալիորեն պակասել է դրանց թիվը...


Դաշնակցական շտաբը ստանում էր ավելի մեծ նշանակություն, քան ընդհանուր կովկասյան բանակի շտաբը

(Սկիզբը նախորդ համարներում)


Ասկերանի «Քաղաքապետարան» ցուցանակն ու անելումուտ շենքն ինձ դրդեցին ներս մաևել: Առաջին հարկը քանդված էր, հավանաբար՝ նորոգման նպատակով, բայց երկրորդ հարկից ձայներ լսվեցին...

Հարցազրույց արցախցի նկարիչ ՍԱՄՎԵԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ հետ

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ