Գլխավոր » 2010 » Սեպտեմբեր » 25
Մեզ թվում է, թե որքան շատ ասենք պատերազմը վատ բան է, մենք պատերազմ չենք ուզում, խաղաղություն ենք ուզում, դրանով պատերազմի վերսկսման հավանականությունը կիջեցնենք զրոյի...

Սեպտեմբերի 18-ին մամուլի ասուլիս էր հրավիրել ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։ Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ 1994 թ. հրադադարի համաձայնագիրը ստորագրվել է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև...

Անցած 19 տարիներին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը անկախությունն է։ Յուրաքանչյուր ազգի համար չկա ավելի արժեքավոր նվաճում, քան պետության անկախությունը,- news.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։

Եթե Ադրբեջանը միջազգային որևէ կառույցում որևէ փաստաթուղթ է ներկայացնում, և դրան Հայաստանը հակաքայլ չի անում, միջազգային հանրությունը ԼՂ կոնֆլիկտի մասին միակողմանի պատկերացում է կազմում,- սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը...

Ղարաբաղյան խնդիրն օրերս դարձյալ ուշադրության կենտրոնում էր։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այցելեցին տարածաշրջան և հանդիպումներ ունեցան Ադրբեջանի, Արցախի ու Հայաստանի նախագահների հետ...

Չնայած շոգ ամառն Արցախի պետպաշտոնյաներին ծանր ու հոգեմաշ աշխատանքից ձերբազատվելու հնարավորություն է ընձեռել. ոմանք արձակուրդ են վերցրել և այսուայնտեղ մեկնել՝ հանգստանալու, ոմանք ամառային հանգիստն անցկացրել են աշխատասենյակում ննջելու ձևով, սակայն դրանից չի կարելի ենթադրել, թե ամառվա տապից կյանքն Արցախում ժամանակավորապես դադարել է...

Սեպտեմբերի 22-ին հերթական տեղեկատվությունն է տարածվել առ այն, որ վերոհիշյալ օրը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն...

ՀՀ կրթության և գիտության նախարարության կոլեգիայում քննարկվել են Գիտելիքների թեստավորման կենտրոնի այս տարեսկզբին կատարած ուսումնասիրությունների արդյունքները՝ որոշ առարկաների գծով։

«Հողից քաղցր կարող է միայն հողը լինել»։ Այս խոսքը Զորի Բալայանի «Հայկաշեն» գրքից է, և դժվար թե գտնվի մեկը, որ չհամաձայնվի այս մտքի հետ։ Այս խոսքի իմաստն ավելի խորն ես զգում Հայրենիքից հեռու՝ օտար ափերում, երբ հայրենի հողի կարոտը քեզ ամեն օր մաշում է։

Առաջա՞րկ, թե՞ պահանջարկ... Այն խնդիրը, որն այս պահին մեկնաբանման կարիք ունի, ավելի շատ պահանջարկ էր, քան առաջարկ։ Իսկ առաջարկը չուշացավ։ Խոսքը վերաբերում է մարդատար փոխադրամիջոցներին։

«Հայկական ժամանակ» թերթում տպագրված «Ալլահի գործակալ» վերնագրով այս նյութի հեղինակ Լեոնիդ Շադունցը գրում է, թե «ԼՂՀ վերահսկիչ պալատը վերջերս ստուգումներ է իրականացրել ԼՂՀ տուրիզմի վարչությունում և ըստ էության ինչ-որ մեկի ցուցումով չտեսնելու տվել պետական միջոցների փոշիացման մի շարք արտառոց փաստեր»...

Մայրս հին Շուշեցի էր, բայց նա իրեն «Ղլցե էր» կոչում։ Անծանոթ մարդկանց այն հարցին, թե՝ որտեղացի՞ ես, մայրս պատասխանում էր՝ Շուշվա Ղլան։ Երբ որևէ բանի նկատմամբ չմահավան էր, երազկոտ աչքերը արհամարհաբար թեքում էր մի կողքի՝ ասելով. «Էտեր պակաս, որ Ղլցեն հավանի դրան, երնեկ գլխիս»...

Դաշնակցությունը սառն էր պահում իրեն... Քրիստափոր
Միքայելյանը մեծ կարծիք չուներ երիտթուրքերի վրա...

ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Մի օր Տերը երկնքից ձայն տվեց Նոյին ու հրամայեց։
- Վեց ամիս հետո 40 օր 40 գիշեր այնքան անձրև եմ թափելու Հայաստանի վրա, որ երկիրդ հեղեղվի ու ջրով ծածկվի։

- Ինչո՞ւ ես ոտքդ դրել դրամապանակիդ վրա։
- Ներիր, կարծեցի քոնն է։

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՎ ԱՄԵՆԱՓՈՔՐ ՇՆԵՐԸ
Նյու Յորքում աշխարհի ամենամեծ դոգին հաջողվել է հոտոտել 10 սանտիմետրանոց չիխուախուայի։ Ռեկորդակիրների հանդիպումը Կենտրոնական զբոսայգում կազմակերպվել էր «Գինեսի ռեկորդները» նոր հավաքուծի թողարկման կապակցությամբ։

Տարիներ շարունակ միամտորեն կարծում էինք, թե Քաջ Նազարը միայն հեքիաթի հերոս է։

«Երբ նախիրը շուռ է գալիս, կաղ ու քնձռոտները հայտնվում են առջևում». իմաստուն խոսք է, բայց ափսոս, որ այն մեզանում իրականություն է դարձել։

Որոնում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ