Գլխավոր » 2010 » Դեկտեմբեր » 26
Մի տարի էլ կանցնի պատմության գիրկը, և մենք մի տարով էլ կմեծանանք, ծերանանք, սակայն մշտապես մնալով սեփական սխալներից երբեք դասեր չառնող նույն մանկամիտը...

ԼՂՀ արտգործնախարարությունից ստացած տեղեկատվության համաձայն, 2010 թ. առաջին 9 ամսիների ընթացքում Արցախ են այցելել 7 հազարից ավելի օտարերկրյա քաղաքացիներ, զգալիորեն ավելի շատ, քան 2009 թվականին, որը վկայում է աշխարհում Արցախի նկատմամբ հետաքրքրության աճի մասին...

Եկող տարվա մայիսից, Ատբաշյանի ասելով, օդանավակայանը կարող է ինքնաթիռներ ընդունել, չնայաց դեռևս կան մի շարք խնդիրներ, այդ թվում՝ փոխհարաբերության հետ կապված որոշ հարցեր պիտի լուծվեն ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի հետ...

Կասկած չկա, որ ԵԱՀԿ անդամ երկրների մեծ մասը հետաքրքրված է ղարաբաղյան բանակցային գործընթացի շարունակմամբ և մտահոգված է տարածաշրջանում լարվածության աճով...

Դեկտեմբերի 10-ը Արցախի Սահմանադրության օրն էր: Չորս տարի առաջ՝ 2006 թ. այդ օրը ղարաբաղցիները «այո» ասացին նորանկախ իրենց երկրի հիմնական օրենքին: Միաժամանակ, 1991 թվականին, իր պատմության ամենադրամատիկ ժամանակահատվածում համաժողովրդական հանրաքվեով Արցախը վավերացրեց ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը...

Ինչպես տարբեր առիթներով նշել ենք, Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը միտված միջազգային գագաթնաժողովներին, պաշտոնական հանդիպումներին ու բանակցություններին, որտեղ տասնամյակ շարունակ ԼՂՀ-ի անունից բանակցում են ՀՀ իշխանությունները՝ նախագահի և արտգործնախարարի մակարդակով, այնքան էլ լուրջ չեն վերաբերվում մեզ մոտ...

Դեկտեմբերի 18-ից Արցախում էր գտնվում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների խմբի ներկայացուցիչ, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբան...

«Եհովայի վկաներ» կազմակերպությունը, որ մի տարի առաջ հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ բողոքարկելով որպես կրոնական կազմակերպություն պետական գրանցման մերժումը, և ԼՂՀ առաջին ատյանի դատարանը 2009 թ. հոկտեմբերին մերժել էր վերջիններիս հայցը, կրկին դիմել է դատարան...

Ինձ այս ամեն ինչում հետաքրքրեց մի հանգամանք, փաստորեն, կարիք եղավ, որ Հայաստան հասնի Պլասիդո Դոմինգոն, որպեսզի մենք ազատվենք այս քաղաքապետից ...

Վերջին տարիներին մեզանում մի արատավոր ավանդույթ ձևավորվեց. նախարարական պորտֆելները սկսեցին բաժանվել որպես մրցանակ, որպես դրամաշնորհ, որպես մխիթարանք, որպես սնման աղբյուրներ...


«Ղարաբաղ Տելեկոմ»-ի ղեկավարի հետ հերթական հանդիպումը հույսեր ներշնչեց, որ այս անգամ «Տելեկոմը» տեղի է տալու արցախցի բաժանորդների դժգոհություններին և վերացնելու է բջջային հեռախոսակապի համար րոպեավճարից բացի ամեն ամիս չգիտես ինչի համար գանձվող 1200 դրամ բաժանորդավճարը...


Վերջերս Ստեփանակերտում տեղի ունեցած լրագրողների համահայկական 5-րդ համագումարին մասնակցում էին աշխարհի 26 երկրների խմբագիրներ ու լրագրողներ: Օգտվելով առիթից, զրուցեցի Եգիտոսից և Վրաստանից ժամանած լրագրողների հետ:

Ի՞նչ է սուտը և ինչպե՞ս խուսափել ստից: Կարո՞ղ է, արդյոք, սուտը փրկել: Այս հարցերի պատասխանը կարող ենք փնտրել Աստվածաշնչում. «Ամեն վկայություն, որ հակասում է ճշմարտությանը - սուտ է»...

Այսօր, երբ գլոբալիզացիայի անվան տակ օտար քաղաքակրթությունը թափանցում է մեր կյանք, փորձում մեզնից օտարել մեր ազգայինը, մեր արժեքները, մենք պարտավոր ենք ավելի մեծ սիրով ու հարգանքով վերաբերվել մեր մայրենի լեզվին՝ մեսրոպատառ հայոց լեզվին...

Որ իրոք Արցախից մեկնում են, այն էլ, առավել հաճախ, լավագույն կադրերը, ոչ միայն փաստ է, այլև՝ տխուր փաստ է: Վերջին մի քանի տարում Արցախը լքել են տեղի շնորհալի լրագրողները...

Կիսապաշտպան Կառլեն Սիմոնյանին բոլորը «Գալո» մտերմիկ անվամբ էին կոչում: Հիշում եմ, ֆուտբոլային մի հանդիպման ժամանակ տրիբունաների շուրջ գտնվող բարձրախոսներից ներկայացրին մեր թիմի կազմը, ես զարմացա, որ Գալոյի անունը չեն հայտնել, բայց ֆուտբոլիստները «Գալո» են վանկարկում...


Լոբանով-Ռոստովսկին կամենում էր Հայաստանի
լեռնադաշտը, բայց նախապես մաքրված հայերից...

Նա արդեն չի հաչում, այլևս չի հաչում...

Դարձյալ հաչում ես մեզ վրա, Շո՛ւն: Արհամարհում ենք քեզ՝ հաչում ես, ատում ենք՝ դարձյալ հաչում ես մեզ վրա...

Ինձ հայտնեցին, որ Խորեն Բաղդասարյան անունով մեկը զրպարտություն է գրել իմ և իմ հարազատների մասին: Որքան հիշողությունս պրպտեցի, չկարողացա այդ անուն-ազգանունով մարդ հիշել...

Ձիուն դատեցին, կապեցին գոմում,
Որ էշը հանգիստ արածի հովտում...

Շիկահեր կանաց հանդիպելիս տղամարդիկ հիմարանում են, կորցնում են տրամաբանված մտածելու կարողությունը, իմացական կարողությունների կիրառումը արգելակվում է...

Կան մարդիկ, ովքեր նման են թվաբանական այնպիսի մեծության, որ ինչ թվով էլ բազմապատկում ես, արդյունքում միշտ զրո է ստացվում:

Ինչ էլ լինի, որտեղ էլ լինի, Բարուն միշտ պետք է պատասխանել բարությամբ, Չարին՝ չարությամբ: Հակառակ դեպքում յուրաքանչյուր թեկուզ փոքրիկ շեղում, Բարու և Չարի նժարների ամեն մի տատանում՝ հօգուտ Չարի, կարող է կործանարար ազդեցություն ունենալ մարդկության համար:

Որոնում

Օրացույց

«  Դեկտեմբեր 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ