Գլխավոր » 2011 » Մարտ » 28
Այսօր հազարավոր հա վարելահող, հանածոներ և բնական այլ հարստություն ունեցող արցախցին ապրում է ողորմելի, աղքատ որբի պես, իսկ Հայաստանը դատարկվում է՝ «հզորացնելով» սփյուռքը։ Ադրբեջանում «երրորդ հայկական պետությունը» ստեղծելուց առաջ լավ կլինի նախ մտածենք եղածը պահելու մասին։ Դատարկ հոխորտանքը ամենից առաջ մեզ է վնասում...

Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...

Պատասխանելով լրագրողների հարցերին, վարչապետը հայտնել է, որ Արցախի համար վերաբնակեցումը և հայրենադարձությունը պետական քաղաքականության առաջնահերթություններից են...

Արցախի ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության համաձայն, 2011 թվականի հունվարի 1-ին բնակչության թիվը կազմել է 143 574 մարդ։ Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ բնակչության թիվն ավելացել է 2174-ով...

Ինչպես Արցախի վերահսկողության տակ գտնվող, իսկ ԼՂՀ սահմանադրությամբ՝ ամրագրված տարածքները, Քաշաթաղի շրջանը (Լաչին) ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պատրաստված զեկույցում նույնպես համարվում է «ադրբեջանական օկուպացված տարածք»...

Ըստ արցախցի պատգամավորի, Ադրբեջանը ներկայումս չի գնա լայնածավալ մարտական գործողությունների, իսկ Ադրբեջանի «նյարդայնության» պատճառն այն է, որ վերջին ժամանակներս միջազգային հանրությունը մեծ նշանակություն է տալիս ազգերի ինքնորոշման սկզբունքին...

ԼՂՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի ֆինանսական օժանդակություն է ցույց տալիս նաև Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների և ոչ պետական պարբերականների...

Հարցազրույց Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական
գործիչ ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ
...Արցախի անունով բազմաթիվ ղարաբաղցիներ մեծ հարստության տեր են դարձել, Երևանում բոլոր ղարաբաղցի ղեկավարները հարստացել են։ Նրանք՝ մեծ հարստություն կուտակած այդ մարդիկ, թող գոնե իրենց հարստության մի 15-20 տոկոսը, որպես փոխհատուցում, բերեն իրենց հայրենի Արցախում մի բան սարքեն...

Դժբախտաբար, մենք՝ հայերս, հաճախ մոռանում ենք, որ եվրոպական ազգ ենք համարվում՝ շնորհիվ մեր քրիստոնեական մշակույթի և հնդեվրոպական ծագման։ Իրականում՝ արևելքի ժողովուրդ ենք և աշխարհագրական առումով գտնվում ենք Ասիայում...

...Բայց մի՞թե տասնյակ կամ բազմաթիվ հայ զինվորներ պիտի զոհվեն ազերիների գնդակից, որպեսզի հայոց բանակում հասկանան, որ Ադրբեջանը թքած ունի Աստանայի, Սոչիի, նախորդ կամ գալիք բոլոր պայմանավորվածությունների, հրադադարի պահպանման ռեժիմի և «հակամարտության խաղաղ կարգավորմանը» միտված մնացյալ ամեն ինչի վրա...

Քաղաքական էքստրեմիզմը բարդ սոցիալական երևույթ է: Ներկայումս պետությունների միջև հակասությունների կտրուկ ակտիվացման պայմաններում, խնդիրների քաղաքական, իրավական մեթոդներով լուծմանը հակառակ բախվում ենք որոշ պետությունների էքստրեմիզմի դրսևորմանը, որն անշուշտ իրական սպառնալիք է ստեղծում մարդկության համար...

Եթե փորձենք հարևան Ադրբեջանի քաղաքական վարքագիծը բացատրել մեր տեսանկյունից, այնպիսի անհեթեթ պատկեր է ստացվում, որ զգում ես, որ ինչ-որ բան այն չէ: Օրումեջ առանց պատճառի արվող սպառնալից հայտարարություններ՝ պատերազմ, պատերազմ...

Այս մարդկանց թվին կարելի է դասել այսօրվա մեր «մտավորականությանը»՝ պահապան շներին: Վերջին տարիներին շատ արվեստագետներ բեմից ելույթ ունեցան, շատերի հոբելյանը շքեղ նշեցին, բայց միայն Ռուբեն Հախվերդյանի բերանից ըմբոստ ու ճշմարտությանը մոտ խոսք լսեցինք...

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 823,2 հազ. դրամ կամ՝ հազիվ 2500 դոլար։ Հիշեցնենք, որ իր ՀՆԱ-ով աշխարհում 139-րդ տեղը գրավող Հայաստանում այն 5.800 դոլար է, այսինքն՝ երկու անգամ ավելի։ Ուղղակի զարմանալի է, թե գտնվելով նման ողորմելի վիճակում, արցախցիներն ինչպես են կարողանում գոյատևել...

Այսօր գրեթե բոլորն էլ հանդիպել են այնպիսի խնդրի, ինչպիսին է ժամկետն անց ապրանքը խանութում: Բոլորս էլ գիտենք, որ նման ապրանքները կարող են վատ հետևանքներ թողնել, օրինակ՝ թունավորում: Երևի ոչ միշտ է, որ սպառողը ապրանքը գնելիս նայում է ժամկետին...

Սա այլևս հիմարություն չէ, անմտություն չէ, սա եղեռն է…

(Սկիզբը՝ նախորդ համարներում)

Մի դիտողություն էլ։ Հեռուստահաղորդումները տեխնիկական պատճառով ընդհատվելու ժամանակ էկրանին հայտնվում է «Արցախկապի» ինչ-որ նշան՝ վրան գրված՝ ARCAXKAP։ Դպրոցականներն էլ գիտեն, որ «Արցախ» անվանումը անգլերեն գրվում է՝ ARTSAKH, այլ ոչ թե ARCAX (որ մոտավորապես այսպես է կարդացվում՝ Արքաքս)։

«Նոր էջ»-ի նախորդ համարներում կարդալով հեռուստահաղորդումների անորակ հեռարձակման մասին, ես նույնպես ցանկանում եմ կարծիք հայտնել այդ կապակցությամբ...

Տեղական հեռուստատեսությունը շատ է սիրում հաղորդումներ պատրաստել մեր «մեծերի» մասին: Ուղղակի հաճույք կարելի է ստանալ ամեն անգամ էկրանին տեսնելով արցախցի մեր «քանքարներին»...

Իրակա՞ն է այս պատմությունը, թե՞ անիրական։ Դա թող որոշի ընթերցողը։ Բայց մեր կողմից խոստանում ենք մեր թերթի առաջիկա համարներից մեկում ավելի մանրամասն պատմել մեր այս հերոսի արկածների մասին...

Մենք սիրում ենք, երբ խղճում ու ցավակցում են մեզ: Ուրախությունը մեզ չի սազում, մենք հաճույք ենք ստանում դուդուկի թախծոտ մեղեդուց: Մենք սիրում ենք Ողբը, և հնարավոր ամեն բան անում ենք, որպեսզի հետո ողբանք...

Կուշտ ու անհոգ մարդը հազվադեպ է արվեստի մեծարժեք գործ ստեղծում: Բայց դա ամնևին չի նշանակում, թե արվեստագետները պետք է շարունակ մաքառեն սովի ու հոգսերի մեջ, իսկ իշխանական ծիրանիով ծպտված սրիկաները՝ զօրուգիշեր արածեն ճոխ սեղանների վրա:

Որոնում

Օրացույց

«  Մարտ 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ