Գլխավոր » 2011 » Մայիս » 10
...Արցախը լքելու ամենահիմնական պատճառն այն է, որ նրանք փոփոխության որևէ նշույլ, որևէ հույս այլևս չեն տեսել սեփական հայրենիքում, որտեղ որևէ հիմարի եթե հանում են պաշտոնից, ապա մի այլ փափուկ պաշտոնում են տեղավորում, և երկրորդ՝ նրա տեղը նշանակում են ավելի հիմարին։ Սա է, ահա, վերջին 10-15 տարվա մեր կադրային քաղաքականությունը...

Մայիսի 9-ի՝ եռատոնի, ավելի կոնկրետ՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ ի՞նչ են մտածում Արցախում, մարդիկ այսօր ինչպե՞ս են արժևորում այդ օրը։ Տարբեր մասնագիտության և տարբեր տարիքի արցախցիներից փորձեցինք թեկուզև մոտավոր պատկերացում կազմել մայիսի 9-ի հանդեպ նրանց վերաբերմունքի մասին...

Վերջերս վերակառուցման, շինարարական մտքի թռիչքի փայլուն օրինակ են ցույց տվել Ստեփանակերտի շինարարները։ Արցախի մայրաքաղաքի մարշալ Բաղրամյան փողոցի վրա գտնվող ղարաբաղցի մեծ զորավարի արձանի և նրա մերձակայքի խայտառակ վիճակի մասին մի քանի անգամ բարձրաձայնել ենք մեր թերթում...

Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...
...Հայության ներուժի օգտագործմամբ պետք է ստեղծենք պետություն՝ ազգային պետություն: Այժմյան մեր պետությունն ընդամենը պետության իմիտացիա է, որտեղ բնակչության 80 տոկոսից ավելին օրվա հացի խնդիր է լուծում: Նման պայմաններում Շուշիի ազատագրման տոնը հիշեցնում է խրախճանք ժանտախտի մեջ...

Արցախում, ռազմաճակատի առաջին գծում թուրք-ադրբեջանական դիպուկահարների կողմից միայն վերջին օրերին երեք հայ զինծառայողի սպանության, ևս մեկ զինվորականի վիրավորելու ելուզակությանը անպայման պետք է հակադարձել...

...Պարզ է, որ այսպիսի պայմանների Ադրբեջանը երկու ձեռքով համաձայն պիտի լիներ, և այսօր էլ ոչ ոք չի կասկածում, որ ՀՀ առաջին նախագահի խոսքերով ասած՝ «հակամարտության կարգավորումն առավել մոտ» պիտի լիներ...

Մեծ եղեռնի զոհերի հիշատակը պատշաճ հարգած կլինենք, եթե հզոր ու բարեկեցիկ երկիր կառուցենք, հայն իրեն իր երկրի տերը զգա և այլևս չարտագաղթի սեփական հայրենիքից...

Կքած առօրյա հոգսի տակ՝ հաճախ չենք նկատում հարազատ մարդկանց վիշտը, փողոցով քայլում ենք՝ չնայելով մեկմեկու՝ կարծես խռով ենք իրարից, աշխարհից։ Կարծես ապրում ենք անկախ մեր կամքից, ավելի ճիշտ՝ գոյություն ենք քարշ տալիս՝ սպասելով մեր այնքան անսպասելի ու անխուսափելի վախճանին...

Կար ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը զարգացած ագրարային երկրամաս էր: Նրա աշխատասեր ժողովրդի վաստակը հորդահոս գետի պես հասնում էր մինչև Բաքու։ Միաժամանակ Արցախը լիովին ապահովում էր սեփական բնակչությանը: Բայց դա անցյալում էր, խորհդային իշխանության տարիներին...

Մեր երեխաներին տրվող անունների մասին շատ են գրել և դեռ շատ են գրելու։ Հայ երեխան պիտի կրի հայեցի անուն՝ սա է հիմնական խնդիրը։ Անգլիացին կամ ռուսն իրենց զավակին Արամ կամ Արմինե չեն կնքում։ Ի՞նչ կապ ունեն Շեքսպիրի Համլետը, Օֆելիան, ռուսական Սլավան, Իվանը, Տոլիկը, Կոլյա-Նիկոլայը, Արկադյան, Լոլիտան, Լյուբան, օտար արտուրիկները, սերժիկները, վալյաներն ու նադյաները հայ ժողովրդի հետ...

Այս ամենը հիանալի է, իհարկե, բայց շատ չանցած՝ ցրտերը սկսելուն պես, այդ տները սկսեցին փտել ու բորբոսնել: Իսկ փտման պատճառները, ինչպես ինձ ծանոթ շինարարներից մեկն է ասում, տարբեր են լինում...

Արցախի պետական համալսարանի առկա և հեռակա բաժիններում սովորում են շուրջ 4500 ուսանողներ, մագիստրանտներ, ասպիրանտներ: Ստացվում է, որ ամեն տարի տարբեր ոլորտների համար բուհը թողարկում է մոտ 1000 նորաթուխ մասնագետ: Իսկ ի՞նչ ճակատագիր է սպասում նրանց...

Արհեստական վիժեցումներն ունեն միայն մեկ ճշմարիտ բնորոշում. սպանություն, մանկասպանություն, մարդասպանություն... Մինչդեռ ոչ ոք իրավասու չէ հրաշք մանկիկներին զրկելու ի վերուստ իրենց շնորհված կյանքի իրավունքից, որովհետև ոչ ոք չի արարել նրանց, բայց միայն մեկը՝ Աստված, որը մեզ պատվիրում է. «Մի՛ սպանիր»…

Թե Հայաստանում ու Արցախում քանի ձախլիկ մարդ կա, հայտնի չէ: Մեր երկրի ազգային վիճակագրական ծառայությունը նման տվյալներ չունի: Այդպիսի վիճակագրության չեն տիրապետում նաև առողջապահության նախարարությունում...

«Հայաստանը՝ ծովից ծով», գումարած Կիլիկիան

(Սկիզբը՝ նախորդ համարներում)

Այսպես թե այնպես, ռուս-թուրքական պատերազմի սկզբում սահմանագլուխների վրա կազմ ու պատրաստ հայ կամավորական չորս խումբ կար: Ամենից խոշորն Անդրանիկինն էր, որ գտնվում էր Սալմաստում...

«Ի՞նչ կասեն մարդիկ» սկզբունքը հաճախ կուրացնում է մեզ, և մենք մտածում ենք՝ ի՞նչ կասեն մարդիկ մեր մասին, երբ թաղման սեղանին թխած կարտոֆիլը պակաս լինի...

Միջահասակ, արտաքուստ ոչնչով աչքի չընկնող այս պաշտոնյան նման է աշխարհի բոլոր պաշտոնյաներին։ Բայց կարծես նաև նման չէ նրանց։ Ահա նա, անսահման բավականություն ճառագելով, շողոմադեմ ու ստորաքարշորեն ժպտում է իշխանավորներին, չորստակ ծալվում ու պարտաճանաչ աշակերտի պես կատարում վերևից իջեցված հրահանգները...

ՈՐՈՇ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ - Նստելով պաշտոնական աթոռի, աշխատեք ուտելու համար ինչ-որ բան թողնել նաև նրանց համար, ովքեր ձեզնից հետո պիտի նստեն այդ աթոռին...

Ասիացու եվրոպացի դառնալու մարմաջը նույնն է թե՝ սարյակը փորձի սոխակ դառնալ, կամ սոխակը՝ սարյակ: Յուրաքանչյուրն այն է, ինչ կա, և յուրաքանչյուրն եզակի ու գեղեցիկ է իր տեսակի մեջ: Ոչ Թուրքիան ու Հայաստանն են Եվրոպա դառնալու, ոչ էլ, ցանկության դեպքում, Շվեյցարիան կամ Շվեդիան կարող են Ասիա դառնալ։

Յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել։ Եթե նա ուզում է, որ դեղինը կարմիր լինի, նրա համար իրոք դեղինը դառնում է կարմիր։ Բայց, ընդհանրապես, դեղինը մնում է դեղին, կարմիրը՝ կարմիր։

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ