Գլխավոր » 2011 » Հունիս » 29
...Հարց է ծագում. իսկ որտե՞ղ մնաց «տարածաշրջանի ամենամարտունակ բանակը», որով դեռ երեկ պարծենում էինք։ Ուրեմն՝ 20 տարի մեզ խաբում ու դիտմամբ «խաղաղությա՞ն էին պատրաստում»...

Կազանում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը՝ նվիրված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, որի արդյունքում երեք նախագահների անունից տարածվել է համատեղ հայտարարություն...

Չնայած Լեռնային Ղարաբաղն այս էտապում չի մասնակցում կարգավորման շուրջ բանակցություններին, ԼՂՀ իշխանությունները «գործնականում» տեղեկացված են տեղի ունեցող իրադարձություններից։ Նման հայտարարություն է արել ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը...

«Հանդիպումը, կարծում եմ, դրական էր այն իմաստով, որ շարունակվեցին նման քննարկումները»,- ընդգծել է Նալբանդյանը...

Ըստ երևույթին, Արցախի իշխանությունները գտնում են, որ անգլերենի (ինչպես մի ժամանակ՝ ռուսերենի) իմացությունը կխթանի «նոր գիտելիքների ձեռքբերմանն ու միջազգային չափանիշներին համապատասխան ծառայողական որակների արմատավորմանը...

...Սակայն մտահոգիչ է, որ Արցախի քաղաքական իշխանությունները վերջին շրջանում հիմնականում խոսում են միայն Քաշաթաղի և Քարվաճառ-Շահումյան շրջանների մեզ համար ունեցած ռազմավարական կարևոր նշանակության մասին...

Արցախցի հասարակական-քաղաքական գործիչը գտնում է, որ Արցախի կորուստն ի վերջո կբերի ողջ Հայաստանի կորստին, որովհետև թուրքը երբեք ձեռքբերածով չի կշտանումլ...

«Ղարաբաղյան խնդիրը», սեփական երկրի, սեփական ժողովրդի գոյության, ապրելու իրավունքի խնդիրը ՀՀ ղեկավարների մեղքով և մեր լուռ համաձայնությամբ պաշտոնական Ստեփանակերտի «օրակարգից» դուրս է մնացել...

Վերջերս Ստեփանակերտում լրիվ վառվել էր «Դիզակ» հրատարակչության թանկարժեք սարքավորումներից մեկը։ Պատճառը՝ գիշերվա կեսին հոսանքի լարումը բարձրացել էր, որի արդունքում միլիոնների արժողությամբ սարքավորումից վառված-հալված մի զանգված է մնացել...

«ԱրՊՀ-ում թագավորում է ձևի և բովանդակության հակասության կոնֆլիկտը։ Պետհամալսարանի ստեղծման առաջին իսկ օրից ինձ մտահոգում է մի հարց. արդյո՞ք բուհի պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդական և նյութատեխնիկական կազմը կարո՞ղ են նրա ղեկավարների կողմից առաջադրված ռազմավարական հիմնախնդիրների իրականացումն ապահովել...

Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյան 9 շենքի առաջին հարկի բնակիչ Աշոտ Ղազարյանի խոսքերով, նյարդայնանալու պատճառով չի կարողանում կանոնավոր քնել։ Նրա բնակարանի առջև գտնվող կանաչապատ տարածքում, որի կենտրոնում տեղադրված էր Անահիտ դիցուհու արձանը՝ 11.5 մետր բարձրությամբ, բնակելի շենքից 6.5-7.9 մետր հեռավորության վրա շինություն պիտի կառուցվի, ինչը ամբողջ երկու հարկ կզրկի բնական լույս ստանալու հնարավորությունից...

Մանկապարտեզ, դպրոց, բուհ։ Ահա այն ճանապարհը, որով անցնելը եթե ոչ երազանք, ապա ցանկություն է շատերի համար։ Մանկապարտեզը՝ երանելի մանկություն, դպրոցը՝ կրթություն և դաստիարակություն, իսկ ի՞նչ է բուհ-ը...

Առաջին անգամ չէ, որ մարդ ստիպված է լինում բախվել նման երևույթների, զգալ զայրույթի, զավեշտի ու հիասթափության զգացողություն։ Իսկ դրա համար ունեցածդ առողջ մարմնից հրաժարվելու և այն կորցնելու համար բավական է ունենաս օգնության կարիք և ստիպված լինես օգտվել բժշկական ծառայություններից...

«Պատանու սիրո առաջին նշանը երկչոտությունն է, աղջկանը՝ համարձակությունը»,- ասել է Վիկտոր Հյուգոն։ Գիտե՞ր արդյոք Հյուգոն, որ մի օր այս երկչոտություն կոչվածն իսպառ կցնդի սիրահարների միջից...

Հունիսի 10-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է մայրաքաղաքի Վահրամ Փափազյանի անվան պետդրամթատրոնին կից գործող թատերական ստուդիայի «Բարև, հայ» ներկայացումը, որն, այսպես ասած, մեկ դերասանի թատրոն էր՝ մի խումբ դերասանների մասնակցությամբ...

(Նվարդ Օհանջանյանի հիշատակին)

Եղբոր հետ, մեր ասած, «խռովխեթ» էինք։ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվեցի։ Մշտական հանձնաժողովի նախագահ։ 2000-ին էր։ Գիտեի, որ աշխատում է «Ազատ Արցախ»-ում։ Մի օր զանգեց, թե՝ «մի քանի հարց ունեմ, գա՞մ»։
Խոսքն անմիջական էր, ձայնը՝ զվարթ։ Ասացի՝ «արի»...

(երգիծական)

Չգիտեմ ով ինչպես՝ բայց ես մեծ ոգևորություն եմ ապրում, որ սոցիալիստական կարգերին հաջորդել է ոչ թե կոմունիզմը, այլ, թևակոխել ենք, այսպես կոչված, անցումային շրջան

Թուրքահայությունը չկար այլևս, չկար նաև Հայոց հարց...

(Սկիզբը՝ նախորդ համարներում)

Փետրվար ամսին Թիֆլիսում հավաքվեց նոր հայկական համագումար՝ բյուրոյին նոր լիազորություններ տալու համար։ Հավաքվել էր, եթե չեմ սխալվում, մոտ 80 պատգամավոր՝ զանազան կողմերից...

Մեր թերթի nor-ej.do.am կայքից բացի գործում է նաև 
nor-ej.blogspot.com
բլոգ-կայքը։ Այնտեղ տեղադրել ենք «Նոր էջ» թերթի 
արխիվն ու Լեոյի  «Անյալից» հուշագրությունն 
ամբողջությամբ՝ առանց կրճատումների։

Կարող եք ծանոթանալ նաև այլ կայք-բլոգների՝
vardgesovyan.blogspot.com
vazgenovyan.blogspot.com
nohanjanyan.blogspot.com
grakanej.blogspot.com

Բարձրացնում եք Ձեր պարիսպը, նախագահ, 
Ես ի՞նչ ասեմ և՛ Ձեր, և՛ իմ թարս բախտին...

Հայ էստրադայում դա ընդունված է։ Մարդը, ասենք, կարող է քարտաշ, հովիվ, դռնապան դառնալ, կամ, ասենք, շուկայում զկեռ ծախել կամ մսագործ աշխատել, բայց հանկարծ գլխին փչում է էստրադային երգիչ դառնալ...

Բախտ ունես՝ քեֆ արա։ Դառը ճշմարտություն, որ Թումանյանի «Քաջ Նազար»-ից հասել է մեր օրերը և մի փոքր ձևափոխվել՝ «Փող ունես՝ քեֆ արա...

 Առյուծի գլխավորությամբ ոչխարների բանակն ավելի ուժեղ է, քան ոչխարի գլխավորությամբ առյուծների բանակը։ 
Արևելյան իմաստություն

Կա մի հիվանդություն, որ հատուկ է միայն հայերին, և այդպես էլ կոչվում է՝ հայկական հիվանդություն։ Նույն կերպ աշխարհում գոյություն ունի նաև դիվանագիտության յուրահատուկ տեսակ՝ հայկական դիվանագիտություն, որը ցանկացած հաղթանակ կարողանում է հանճարեղորեն վերածել պարտության...

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ