Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 12
Ես ամենևին չեմ մեղադրում ծերուկ Բեռնարին։ Հակամարտող կողմերից մեկը նրան այդպես է բացատրել խնդրի էությունը։ Իսկ մյուս՝ հայկական կողմը, «այդ դասին ներկա չի եղել» կամ ցանկություն չի ունեցել այդպիսի մանր-մունր խնդիրների շուրջ ծավալվելու...

Սահմանադրությունն ինքնին աջակցում է պետության կայացմանն ու զարգացմանը, բայց  պարտավորեցնում է կարգուկանոնի և ինքնակազմակերպման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը...

Կայացել է Բաքվի և Նախիջևանի փախստականների երրորդ համագումարը. նրանք ցանկանում են ստեղծել քաղաքական միավոր, որպեսզի միջազգային ասպարեզում կարողանան բարձրացնել Ադրբեջանի փախստականների իրավունքների ու Զանգելանում քաղաք հիմնելու հարցերը...

Բուլղարուհի հեռուստառեժիսոր, օպերատոր և սցենարիստ Ցվետանա Պասկալևան նոր ֆիլմաշար է պատրաստել, որը բաղկացած է 7 մասից և զետեղված է երկու սկավառակի վրա: Ֆիլմաշարը ներկայացնում է ղարաբաղյան հակամարտության պատմությունը՝ սկզբից մինչև Շուշիի գրավումը...

«Ներկա հեռուստաընկերությունների քաղաքականությունը ես անվանում եմ հակապետական և հակահայկական դիվերսիա և պատրաստ եմ ստորագրել ասածիս տակ»,- հայտարարել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Վահրամ Միրաքյանը...

Հանրահայտ գործարար և բարերար Լևոն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ՝ համացանցում հայտնված հարցազրույցը, որը նա Ֆրանսիայից հեռախոսով տվել էր «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանը, մեծ և դրական արձագանք է առաջացրել...

Մեզ հայտնի դարձավ, որ Արցախի պետհամալսարանի բազմավաստակ դասախոս, հոգեբան, հրապարակախոս Գրիգոր Դանիելյանը առաջացած տարիքի պատճառով ինքնակամ դադարեցրել իր աշխատանքային գործունեությունը...

Գաղտնիք չէ, որ բոլոր աղանդավորները և մի շարք եկեղեցիներ ղեկավարվում են միևնույն կենտրոնից: Կենտրոնն է որոշում, թե որ կրոնական կազմակերպությունն է ստանձնելու «նապաստակի» պարտականությունը: Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է...

Մեր մայրաքաղաքում գրեթե ամեն քայլափոխի կարող ես հանդիպել նորակառույց շինությունների, որոնց մեջ մեծ տեղ են գրավում զանազան հանդիսասրահները, բար-ռեստորանները։ Չեմ կարող ասել թե դրանք որքանով են գեղեցկացնում մեր մայրաքաղաքը, բայց որ խանգարում են հասարակության հանգիստը, դա ակնհայտ է...

6-ամյա աղջկաս հետ N 13 երթուղային ավտոբուս նստեցի և փոքրիկին տեղավորեցի ծնկներիս։ Հանկարծ ուշադրությունս գրավեց ավտովարորդի գլխավերևում գտնվող մեծ-մեծ տառերով գրությունը. «6 տարեկանից բարձր երեխաների համար խնդրում ենք վճարել»...

Չնայած համակարգիչները դեռ չեն բաժանել երեխաներին, բայց վերջերս տարրական դասարանների աշակերտների ծնողներին տրամադրեցին հարցաշարեր...

Ինչպե՞ս հագնվել վաղը, ինչպիսի՞ սանրվածք ունենալ. գրեթե յուրաքանչյուրին այս հարցերն են մտահոգում. վաղվա օրվա հետ կապված՝ հագուկապը համարելով կարևոր պայման ինքնավստահության և աշխատանքին ու գործունեությանը համահունչ լինելու հանգամանք...

Օրերս երեք ընկերուհիներով գնացել էինք Ստեփանակերտի քաղաքային գրադարաններից մեկի ընթերցասրահ։ Նստել և աշխատում էինք լուռումունջ, տիրում էր քար լռություն։ Ճանճի տզզոց անգամ չկար սրահում...

Ի պատասխան մեր թերթի նախորդ համարում տպագրված «Մենք զրկվել ենք ապրելու և գոյատևելու իրավունքից» նամակ-հոդվածի, բազմաթիվ արձագանքներ ենք ստացել թե՛ ուժածների ընկեր-բարեկամներից, թե՛ այլ քաղաքա-ցիներից, ովքեր չեն կարողացել անտարբեր մնալ կատարվածի հանդեպ...

ԼՂՀ մշակույթի ասպարեզում աշխատողներից հաճախ կարելի է լսել, որ այդ ոլորտում աշխատում են մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն մշակույթի հետ։ Նման կարծիքի է նաև ՀՀ ժողովրդական կրթության գերազանցիկ ուսուցիչ Վանյա Ազատյանը, որը շուրջ տասը տարի մաթեմատիկա է դասավանդում Ստեփանակերտի պարարվեստի քոլեջում...

Վարուժան Գեորգիի Բաբայանը ապրել է կարճ, բայց շքեղ կյանք՝ առլեցուն կրակոտ պայքարով: Ծնվել է 1961 թ. փետրվարի 25-ին Ստեփանակերտում: Մանուկ հասակից սիրում ու պաշտում էր ֆուտբոլը, մշտապես երազում էր խաղալ մեծ ֆուտբոլ...

Ո՞ւմ ենք մեծարում՝
Մի խեղկատակի,
Որ հանուն շահի
Կեղծել, ստել է...

Անվերջ, անդադար հոխորտում է նա,
Որ դեռ ջահել է ու չի ծերացել,
Մինչդեռ վաղուց են գրքերը նրա՝
Իրենից առաջ թոշակի անցել...

Իրեն ամենուր մեծ է համարում,
Անգամ մեր Շարժման լիդեր, առաջնորդ,
Թեև այն ծանր, այն թեժ օրերին
Հեռվից է լսել արկերի շառաչ, պայթյուն ու որոտ...

կամ՝ Մուքի դայու «կադրային քաղաքականությունը»...

Ավարտվել է Հայաստանի 2011 թ. ֆուտբոլի Ա խմբի մրցաշարը, որ նվիրված էր զոհված ազատամարտիկների հիշատակին (մասնակցել են 1997-1998 թթ. ծնված պատանիներ)։ Մրցաշարին մասնակցում էին 12 թիմեր՝ «Բանանց-1», «Փյունիկ-1», «Բանանց-2», «Միկա», «Փյունիկ-2» և այլն։

Եթե խիղճդ մաքուր է, բայց հասարակական կարծիքը քո օգտին չէ, դա սարսափելի չէ։ Սարսափելին այն է, երբ հասարակական կարծիքը քո օգտին է, բայց խիղճդ տանջում է։

Առյուծի գլխավորությամբ ոչխարների բանակն ավելի ուժեղ է, քան ոչխարի գլխավորությամբ առյուծների բանակը։
Արևելյան իմաստություն

Որոնում

Օրացույց

«  Դեկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ