Գլխավոր » 2012 » Մարտ » 02
ՓԵտրվարի 13-ի՝ Ազգային զարթոնք խորհրդանշող այդ օրվա վերաբերյալ գրել էի ուղիղ 4 տարի առաջ։ Այսօր այդ օրը կարծես մոռացվում է, փոխարենը՝ ուռճացվում փետրվարի 20-ի դերն ու նշանակությունը...

1986 թ. գարնանը Ստեփանակերտում գործող մի շարք ազգայնական, ոչ ֆորմալ կազմակերպությունների առաջնորդներ և ներկայացուցիչներ Ստեփանակերտում հիմնադրեցին «Արցախական Միությունը» (ԱՄ)։ ԱՄ-ի նպատակն էր՝ միավորել Արցախում գործող բոլոր ազգայնական խմբերին և կազմակերպություններին, նախապատրաստվել ազգային-ազատագրական պայքարին...

Այս երեք հրապարակումները ներկայացված են առանց խմբագրական միջամտության։ Ձեռնպահ ենք մնում նաև դրանք մեկնաբանելուց։ Ընդամենն ուզում ենք հիշեցնել, որ երեք հրապարակումների հեղինակներն այդ  տարիներին գտնվում էին «բարիկադի» տարբեր կողմերում, և գրել են այն, ինչ տեսել են իրենց «դիրքերից»...

Մեր թերթի նախկին համարներից մեկում ակնարկելով Ստեփան Շահումյանի արձանի վերջին անհասկանալի «ռեստավրացիայի» մասին, գրել էինք, որ քերել-մաքրել են պատվանդանի վրա փորագրված «Շահումյան» գրությունը, այլ տառերով կրկին գրել՝ «Շահումյան»... և կրկին մոռացել գրել արձանի տիրոջ «Ստեփան» անունը...

Իսրայելի և Ադրբեջանի միջև 1,6 մլրդ դոլար արժողությամբ հակաօդային և հակահրթիռային ոլորտի պայմանագրի վերաբերյալ լուրերը բազմաթիվ հարցեր են առաջացնում,- ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը...

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչել հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը և դրանով դրել հայերի նկատմամբ արևմտյան քաղաքակրթության հարյուրամյա սահմանը։ Այսինքն, հայերին լիարժեք մարդ չեն համարում, կամ էլ, ավելի ճիշտ, երկրորդ կարգի մարդ են համարում...

Ինչպես օգտագործել Ղարաբաղի հարցում թայմ-աութը։ Ավստիական Der Standard-ի հետ հարցազրույցի ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով ղարաբաղյան կարգավորման մասին հարցին, հայտարարել է, որ Ադրբեջանը միշտ ուշադրությունը կենտրոնացնում է տարածքները վերադարձնելու վրա, մասնավորապես, նկատի ունենալով ԼՂՀ շուրջ կազմավորված բուֆերային գոտին...

Շատերը գիտեն Լևոն Հայրապետյանի մասին, որի կատարած բարեգործությունները հույս ու հենարան հանդիսացան Արցախ աշխարհի համար։
Թե կարճ ժամանակահատվածում ինչպես անճանաչելի դարձրեց իր ծննդավայր Վանք գյուղը, կառուցելով մեծ փայտամշակման կոմբինատ, որտեղ աշխատում էին 200 հոգի...

Մշակույթը յուրաքանչյուր ազգի դիմագիծն է, ազգի դեմքը։ Մի ժամանակ մեր ժողովուրդն իրոք հպարտանում էր իր մշակույթով։ Իսկ մենք ի՞նչ կարող ենք զգալ մեր օրերում՝ լսելով այդ արտահայտությունը...

Մենք դեռ պետություն չենք։ Մեր պետականությունը ստեղծելու համար դեռ վիթխարի աշխատանք է պետք։ Շատ ցավում եմ, որ դա դանդաղ է ընթանում։ Բայց միայն նախագահը, նախարարները, այսինքն՝ իշխանությունը, միայնակ չեն կարող պետություն կառուցել...

«Եհովայի վկաներ» քայքայիչ աղանդի ներկայացուցիչները Ստեփանակերտի փողոցներում հազվադեպ են հանդիպում։ Հաստատ ինչ-որ բան է կատարվում նրանց հետ, կամ...

1982 թ. հայրս՝ Վանո Պետրոսյանը, Ասկերանի շրջանի Խրամորթ և Փառուխ գյուղերի կոլտնտեսության նախագահն էր։ Այս գյուղերի սահմանների մեծ մասն ադրբեջանական գյուղերի և Աղդամ քաղաքի հետ էր...

Որ շնորհաշատ գրող Վազգեն Օվյանն իրեն դրսևորել է գրական համարյա թե բոլոր ժանրերում, դա բոլորին է հայտնի։ Եվ, ի պատիվ իրեն՝ որ ժանրով էլ նա հանդես է եկել, վստահորեն կարելի է ասել, որ ընդգծված մնայուն հետք է թողել...
....
Սույն թվականի հունվարի 6-ին լրացավ արցախցի նշանավոր գրող, երգիծաբան, դրամատուրգ, արվեստի գործիչ Վազգեն Օվյանի ծննդյան 80 ամյակը, իսկ փետրվարի 23-ին՝ մահվան 25-րդ տարին...

Իժը նստեց բարձր ժայռի կատարին, գլուխը ցցեց ու ասաց.
- Այսուհետև ես եմ թռչունների արքան։
- Իսկ դու այդ ինչպե՞ս հասար այստեղ,- զարմացավ արծիվը։
- Սողալով, սիրելիս, սողալով...




Որոնում

Օրացույց

«  Մարտ 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ