Գլխավոր » 2012 » Հունիս » 07
Մեզանում վերջին տասնամյակում կառուցողի, շինարարի մեր կերտվածքի կողքին հայտնվել է սեփական արտադրության մի այլ տիպ՝ ջարդողի, քանդողի, սպառողի տիպը։ Ի՞նչ փույթ, որ նա քանդածի տեղը հետո նորն է կառուցում։ Միևնույն է, նա արդեն տուն է քանդել, նա արդեն ծառ է գլխատել։ Իր ուզածին հասնելու համար նա ավերել է ուրիշինը, ժողովրդինը, հանրայինը...


Նախօրեին, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Հայաստան կատարած այցի ավարտին տեղի ունեցավ վերջինիս և արտգործնախարար Նալբանդյանի համատեղ մամլո ասուլիսը:
Թե՛ բովանդակային, թե՛ ժամանակային առումով ասուլիսին երկու կողմերի հնչեցրած հայտարարություններն առավել քան նպատակային էին...

Ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում մենք անդառնալի մարդկային ու նյութական կորուստներ ունեցանք։ Հնարավոր է կորուստները երիցս ավելի քիչ լինեին, եթե Արցախի նորաստեղծ պետությունը թշնամու դեմ պայքարելուն զուգընթաց ստիպված չլիներ պայքարել...

...Այսինքն՝ ՀՀ-ում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը 1167.9 հազար դրամ է (3135 ԱՄՆ դոլար կան 2252 եվրո), Արցախում՝ 188.7 հազար դրամ (485.8 ԱՄՆ դոլար կամ 370.3 եվրո)։
Մեկնաբանություններ չենք անում...

Ադրբեջանը օրինաչափություն է դարձնում հայ-ադրբեջանական սահմանին կազմակերպվող դիվերսիոն գործողությունները, որոնք պարբերաբար հայ զինվորների կյանքեր են խլում: Հատկապես վերջին տարիներին Ադրբեջանի պահվածքը ավելի սանձարձակ է դարձել...

Խորհրդային կայսրության և սոցիալիստական համակարգի փլուզումից հետո հետխորհրդային տարածքում սկսվեց յուրօրինակ մի գործընթաց.  թացն ու չորը, պետքականն ու անպետքը մի պարկի մեջ լցրին, ապա սկսեցին աստիճանաբար ձերբազատվել չորից ու պետքականից՝ խնամքով պահելով ու «կատարելագործելով» անպետքը, անօգտակարը, վաղուց դարն ապրածը...

«Թափանցիկության» սկզբունքը, որ իբր գործում է մեր կյանքի շատ ոլորտներում, այժմ էլ թևակոխել է հանրակրթական դպրոց:
Աշակերտական օրագիրն ըստ էության բարոյապես մաշվել է. այսօր ծնողն իր երեխայի կիսամյակային գնահատականը չի կարող հաշվարկել օրագրում առկա գնահատականներով...

Դեռևս 3 տարի առաջ Հայաստանում միջնակարգ դպրոցները ճյուղավորվեցին 2 օղակի՝ հիմնական և ավագ դպրոցների: Ավագ դպրոցի ստեղծումը նպատակ ուներ սերտացնել դպրոց – ԲՈՒՀ կապը, շրջանավարտին առանց կրկնուսույցի օգնության նախապատրաստել մասնագիտության ընտրությանն ու ԲՈՒՀ ընդունվելուն: Իսկ 10-ամյա կրթությունը 12-ամյայով փոխարինելը ուսումնական ծրագրերը թեթևացնելու նպատակ էր հետապնդում...

Artsakhtoday.com կայքում ապրիլի 16-ին  տպագրված «Բժշկական խեղկատակություն» վերնագրով հոդվածը (ավելի սեղմ տպագրվել է նաև «Նոր էջ»-ում՝ մայիսի 3-ին, «Անտարբերությո՞ւն, թե՞...» վերնագրով) բազմաթիվ արձագանքներ է ունեցել ինչպես բուժաշխատողների, այնպես էլ ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից...

«Նոր էջ»-ում այս վերնագրով արդեն մի հոդված ենք տպագրել։ Թեման շարունակում ենք։
Շարունակվում են ծնելիության ու բազմազավակության «խթանման միջոցառումները», իսկ մի շարք բազմազավակ ընտանիքների սոցիալական վիճակը այն տպավորությունն է ստեղծում, որ դրանց մեկնարկը դեռ չի սկսել...

Այս խորագիրն էին կրում մայիսի 11-ին Շուշի քաղաքում Դանիել Ղազարյանի անվան գիշերօթիկ միջնակարգ երաժշտական դպրոցի 15-ամյակին ու մայիսյան եռատոնին նվիրված միջոցառման և շուշեցի երգահան Դանիել Ղազարյանի հիշանակին նվիրված հուշարձանի ու հուշասենյակի բացման արարողությունները...

Մայիսի 11-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում կայացավ հուշ-երեկո՝ նվիրված արցախցի նշանավոր գրող Վազգեն Օվյանի ծննդյան 80-ամյակին։ Ելույթներ ունեցան գրողի ժամանակակիցներն ու գրչակիցները, մարդիկ, ովքեր ժամանակին աշխատել են նրա հետ, անձնապես ծանոթ են եղել, նաև մարդիկ, ովքեր անձամբ ծանոթ չեն եղել Վազգեն Օվյանին, բախտ չեն ունեցել տեսնել նրան, սակայն այսօր մեր գրականությունը չեն պատկերացնում առանց Վազգեն Օվյանի...

Չե՞ք տեսնում համառ միտումը՝ ղարաբաղյան պատերազմի հաջողությունից ջնջել-քերել պետական գործոնի դերը, այն վերագրել «մի խումբ նվիրյալների»: Չե՞ք տեսնում, որ քաղաքական մի հոսանք անվերջ պարազիտանում է Սարդարապատի և Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի վրա, ինչպես որ պարազիտանում են Ղարաբաղի վրա...

Հայոց պատմության մեջ իր ուրույն տեղն ունեն 18-րդ դարի առաջին կեսի ինքնապաշտպանական պատերազմները Սյունիքում և Արցախում: Այս պատերազմները հետաքրքրական են նաև դասեր քաղելու առումով...

Առականի, քաղաքական սատիրա, հետաքրքրաշարժ աշխարհ...

Էշը որոշեց թռչել: Կանգնեց ժայռի կատարին, գլուխ տվեց ստորոտում կանգնած կենդանիներին, որոնք եկել էին իր թռիչքը դիտելու, և ասաց.
- Բավական է որքան ապրել եմ էշավարի, խաբվել մի բուռ գարիով ու տնքացել ծանր բեռան տակ։ Ես հիմա կապրեմ արծվավարի...

Նախկին խորհրդային Ադրբեջանի կենտրոնական կոմիտեում Հեյդար Ալիևի տիրակալության տարիներին տիրակալի թելադրմամբ, մի օր կազմվեց մի հեղինակավոր հանձնաժողով, որը պետք է ստուգեր Բաքվի գազանանոցի մեծ և փոքր կենդանիների բարոյաքաղաքական կարգավիճակի հարցը...

Հնդկաստանում 12-ամյա տղան, գետի մոտ խաղալիս, կենդանի ձուկ է կուլ տվել: Ինչպես տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները, Անիլ Բարելը դրանից առաջ էլ է կենդանի ձկներ կուլ տալու սովորություն ունեցել, սակայն այս անգամ ձուկը ստամոքսի փոխարեն հայտնվել է երեխայի թոքերում...

Եթե աթոռդ ու իշխանությունդ պահելու համար քո ժողովրդին ստրուկ ես դարձրել, վաղն այդ ստրուկը չի կարողանալու քեզ ու քո ընտանիքը պաշտպանել արտաքին թշնամուց:

Յուրօրինակ երկիր ենք կառուցում. մեր երկիրը զարգանում է՝ քանդելով: Եղածը քանդում ենք և տեղը նորից կառուցում, հաջորդ օրը այդ կառուցածն էլ ենք քանդում, որպեսզի տեղը նորը կառուցենք:

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Արխիվ