Գլխավոր » 2012 » Հուլիս » 05
Հետաքրքիր է, պարզվում է մենք պետք է ինչ-որ ողջամիտ զիջումներով խախտենք ստատուս-քվոն, մեղմ ասած, մեր ունեցածից՝ տարածքից, ազատությունից բաժին տանք թշնամուն, որպեսզի «տարածաշրջանում հաղթանակի խաղաղությունն ու կայունությունը»...

ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին հանել է ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու իրավունք ունեցող երկրների ցանկից՝ ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերով հանձնաժողովի ազդեցիկ պատգամավոր Հովարդ Բերմանի կողմից Կոնգրեսին ներկայացրած այն մտահոգության...

Շփման գծում իրավիճակն ապակայունացնելով Ադրբեջանը նպատակ ունի խանգարել բանակցային գործընթացը, Հայաստանին ներքաշել զինված ընդհարումների մեջ, դրդել պատասխան գործողությունների, այնուհետև տարածել ստահոդ լուրեր, մեղքը բարդել հայկական կողմի վրա՝ խուսափելով պատասխանատվությունից

Մոսկվայում կայացել է «Ընդհատված երգ» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է հայ և ադրբեջանցի զինվորների մասին, ովքեր արցախյան ռազմական գործողությունների ժամանակ հայտնվել են նույն հորում...

...Սակայն մեր հաղթանակին չհավատացին, բնականաբար չհավատացին գործարքի կողմերը, գերտերությունները, միջազգային հանրությունը և, որքան որ ցավալի է, որոշ հայ պետական, քաղաքական և ռազմական գործիչներ...

Սակագների իջնելու մասին չեմ կարող ասել, աշխարհում էլեկտրական էներգիայի թանկացման միտում կա, ու եթե մենք մեր ջրային ռեսուրսները չօգտագործենք, չենք կարող զսպել սակագների բարձրացումը... 

Բազմաթիվ ՀԿ-ներ, ընկերություններ, նշանավոր մտավորականներ դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին... 

Տղաս «Կարգին սերիալ» է դիտում։ Ասում եմ՝ գնա քնիր, պետք չէ նայես այդ հիմարությունները։ Ասում է. 
- Հետաքրքիր է։ Տես ինչպես են նրանց խոսքերից հետո բոլորը ծիծաղում... 
- Այնտեղ ծիծաղի նշույլ չկա։ Այդ «ծիծաղը» ձայնագրություն է, կապ չունի դրանց խոսքերի հետ,- բացատրում եմ... 

Օլիգարխ կապիտալիզմից մինչև չազատվենք, մեր երկիրն ապագա չի ունենա: Այս ճանապարհը տանում է կործանման, որովհետև լֆիկների և նրա նմանների տեղը ուրիշ տեղ է, որտեղ ճաղավանդակներ կան և օրը մեկ անգամ հանում են ման տալու... 

Հարգելի «Նոր էջ», մենք կրկին դիմում ենք Ձեզ՝ մեր «բազմաչարչար» հարցով։ Մեր նախորդ երկու նամակներից ընթերցողներն արդեն ծանոթ են ВТБ-ի Ստեփանակերտի այլևս գոյություն չունեցող նախկին մասնաճյուղի աշխատողների կողմից կատարած անօրեն գործողություններին, որի արդյունքում սնանկացել ենք մենք և մեզ նման շատերը... 

Անցած ամիս Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետդրամթատրոնը հանդիսատեսին ներկայացրեց ֆրանսիացի Լուի Վերինի «Խոշոր շահում» պիեսը։ Թեթև ժանրի մի ներկայացում, որի պահանջը թերևս առավել շատ էին զգում հայկական էժանագին ու այլանդակ հեռուստասերիալներից հոգնած-ձանձրացած մեր երիտասարդները... 

Մինչև նոր կրթակարգին անցնելը, լուրջ աշխատանք պիտի տարվեր նախ և առաջ մանկավարժների հետ։ Այսօր ավագ դպրոցում դասավանդող ուսուցիչն ինչո՞վ է տարբերվում հիմնական դպրոցի մանկավարժից. միամսյա դասընթացը հրաշքնե՞ր է գործել... 

12-ամյա կրթական համակարգին անցնելը իր հետ բերել է բազմաթիվ անախորժություններ, որոնց արդյունքում ոչ միայն կրթադաստիարակչական մեր ավանդական դպրոցն է քայքայվել ու խեղվել, այլև դրանից սկիզբ են առել այնպիսի մեծ սխալներ, որ վերաբերում են ոչ միայն կոնկրետ կրթական համակարգին...

ԼՂՀ ուշուի ֆեդերացիան չնայած Արցախում իր գործունեությունը սկսել է ոչ վաղուց, այնուամենայնիվ մարզիչների և մարզիկների համատեղ ջանքերով կարողացել է զգալի աշխատանքներ իրականացնել մարզաձևի զարգացման համար...

ՀՀ ֆուտբոլի Ա խմբի առաջնությունում հանդես եկող Ստեփանակերտի «Լեռնային Արցախ» թիմը (1997-1998 թթ. ծնված պատանիներ, գլխավոր մարզիչ՝ Սլավա Գաբրիելյան), որ անցյալ տարի գրավել էր 4-րդ պատվավոր տեղը, օրերս Ստեփանակերտում ընդունել էր Երևանի «Միկա» թիմին և առավելության հասել 2։1 հաշվով...

Բազմաթիվ ընթերցողների խնդրանքով որոշել ենք շարունակել հատվածաբար տպագրել ականավոր պատմաբան, գրող Լեոյի «Անցյալից» հուշագրությունը։ Նշանավոր արցախցու հուշագրությունը որոշ կրճատումներով տպագրվել էր «Նոր էջ»-ի NN 13-30-ում, որից հետո այն ամբողջությամբ զետեղել էինք մեր թերթի էլեկտրոնային տարբերակում՝ բլոգում (nor-ej.blogspot.com)...

Զանազանք... Հումոր... Վերնիսաժ...

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 25 տարուց ավելի ապրելու համար ազգի ծնելիության ցուցանիշը մեկ ընտանիքի հաշվով պետք է լինի 2,11 երեխա։ Եթե դրանից ցածր է, ազգը կանհետանա...  Բելգիայի կառավարությունը հաստատել է, որ 2025 թվականին եվրոպական երկրների երեխաների 1/3-րդը ծնված են լինելու մահմեդական ընտանիքներում...

Յոթ եղբայրներից մեկը՝ Սահակը, մոտը եղած փողերը միշտ պահում էր մի փոքրիկ քսակի մեջ: Այն թոկով միացնում էր կաշվե գոտուն ու դնում գրպանում: Ասում են՝ սիրում էր մեկ-մեկ էլ ստուգել քսակի առկայությունը գրպանում...

1-ին օր - Երկրի վրա կթվա, թե օրը մթնել է, գիշեր է՝ միայն առանց Լուսնի, քանի որ այն այլևս չէր «լուսավորելու»՝ զրկված լինելով Արեգակի լույսից...

Շրի Լանկայում հավը ճուտ է ունեցել ծննդաբերության, այլ ոչ թե ձվադրման միջոցով: Ճուտիկը լույս աշխարհ է եկել լիարժեք ձևավորված և առողջ, իսկ ահա մայր հավը սատկել է ծննդաբերության ժամանակ ստացած ներքին վնասվածքներից...

Հայից բացի աշխարհում հազիվ թե գտնվի մի այլ ազգ, որ սեփական երկրում, ասենք, ռուսական համայնք ստեղծի և իր հայրենի երկրին նայի «սեզոնչիկի» աչքերով:

Կան, այսպես կոչված, գործիչներ, ովքեր ընտրություններում ստանալով իրենց ընտանիքի անդամների և մի քանի ընկեր-բարեկամի քվեները, հայտարարում են՝ ժողովուրդն ինձ ընդունում է...

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ