Գլխավոր » 2012 » Օգոստոս » 07
Լուսանկարներում՝ բարձրաստիճան եվրոպացիները աշխատանքի են գնում հեծանիվներով։ Առաջին լուսանկարում Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն է, երկրորդում՝ Հոլանդիայի շատ բարձրաստիճան մի այլ պաշտոնյա

Մերօրյա կադրերը կարծես թե ներառել են նույն այդ ֆունկցիաները. նրանց կարելի է դնել (չեմ ասում՝ նշանակել, դա նրանց համար շատ վեհ է հնչում) ցանկացած պաշտոնում, անգամ եթե այդ ոլորտներն իրար հետ ոչ մի կապ չունեն։ Եվ այս 20 տարում հայկական իշխանություններն այդպես էլ վարվում են այդ «կադրերի» հետ

Արցախի ԱԳՆ-ն Հայտարարություն է տարածել առ այն, որ ազատագրված տարածքները չեն վերաբնակեցվում

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հուլիսի 20-ի նիստում ամփոփվել և արձանագրությամբ վավերացվել են ԼՂՀ նախագահի հուլիսի 19-ի ընտրության նախնական արդյունքները: Ըստ ԿԸՀ-ի արձանագրության, 99227 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 72958-ը

«Հ2» հեռուստաալիքը տարիներ շարունակ եղանակի տեսությամբ ԼՂՀ քարտեզը ցուցադրում էր՝ առանց ազատագրված տարածքների, այսինքն՝ 4,4 հազար քառ. կմ տարածքով: Հիշեցնեմ, որ 4,4 հազար քառ. կիլոմետրը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքն էր: Եվ «Հ2»-ի այս «բացթողումը» դժվար թե թյուրիմացության արդյունք լիներ, քանի որ այդ քարտեզը բավականին երկար ժամանակ էկրանից չէր հեռացվում

Ստեփանակերտում Սպանդարյան փողոցի ամբողջ կոյուղին խողովակից դուրս է գալիս ու հոսում Վլադիմի Հայրապետյանին պատկանող 113 տան մոտով: Վերջինս 6 հարևանի ստորագրությամբ նամակ-դիմում է ուղղարկել Ստեփանակերտի քաղաքապետարան և Համաճարակային կայանի գլխավոր բժիշկ Ա. Գրիգորյանին

Քանի որ կրկնությունն արդարացիորեն համարվում է գիտության մայր, ապա ավելորդ չի լինի այսուհետև ևս անդրադառնալ պետականաշինության այն հարցերին, որոնք, ի հեճուկս իրենց բացարձակ և նախապատիվ կարևորության, չեն լուծվում այլևայլ անհիմն և պատրվակյալ արդարացումներով: Խոսքը վերաբնակեցման ընթացքի և վերջինիս առանցքային հիմնտարարրերից մեկի՝ փաստացի կասեցված բնակարանաշինության մասին է

Վերջերս «Հայաստանի զրուցակից» թերթի ս.թ N15-ում «Դիվանագիտության խճանկար» վերնագրով մի հոդված ընթերցեցի  (հեղ. Վահան Սարուխանյան), որն այնքան համահունչ է հատկապես ներկա ժամանակներին, և որոշեցի արձագանքել…

Մեր նախորդ համարում փոքրիկ մի նյութ էինք տպագրել առ այն, որ ուսումնասիրությունների համաձայն, 25 տարուց ավելի գոյատևելու համար ազգի ծնելիության ցուցանիշը մեկ ընտանիքի հաշվով պետք է լինի 2,11 երեխա։ Եթե դրանից ցածր է, ապա ազգը դանդաղորեն մահանում է: Պատմության ողջ ընթացքում 1,9 ծնելիության գործակից ունեցող ոչ մի ազգ չի կարողացել վերականգնվել...

Հաջորդ օրը ես հանդիպեցի Բոնդարևին: Մենք անձնական ծանոթներ չէինք, ներկայացա՝ ով եմ, որտեղից եմ: Ասացի՝ «Ձեր ելույթը ինձ շատ դուր եկավ»: Ուրախացավ գնահատականի համար, զրուցեցինք մի քիչ: Ես ասացի թե, հարյուր տարի առաջ Ձեր 10 էջանոց ելույթը մեր մի գրողն ասել է մի տողով...

Сейчас американки управляют истребителями, норвежки - подводными лодками, бельгийки становятся саперами, а канадки служат в спецподразделениях. Однако на то, чтобы этого достичь, потребовалось немало времени. После Второй мировой войны женщины остались в рядах французской, чешской и венгерской армии...

Արդյո՞ք պետք է, որ Հայաստանը հետևի Իսրայելի օրինակին և զինծառայությունը պարտադիր դառնա նաև կանանց համար,- այս հարցը հաճախ է ծագում բանակի խնդիրների վերաբերյալ ամենատարբեր քննարկումների ժամանակ...

Մի բաժակ սունի թեյ՝ ուրցով և այլ խոտերով համեմված, բոված վարսակի փաթիլներ՝ տաք ջրի թրջոցում պատրաստած,- սկզբում՝ ոչինչ ուտվում էր, հետո քեզնից անկախ մեխանիկորեն կուլ ես տալիս՝ դրա անհրաժեշտության թելադրանքով՝ համի և հաճույքի հերն անիծելով...

«Խորհրդային Ղարաբաղ» օրաթերթի նախկին շենքը, որ գտնվում էր մարզկոմի շենքի մոտ, նույնպես խորհրդային «կտրիճների» վերահսկողության տակ էր: Խմբագրության աշխատողներիս բաց էին թողնում միայն զինվորական պարետ գեներալ Սաֆոնովի ստորագրությամբ վավերացված հատուկ անցագրերով...

Սակայն հայ ժողովուրդը, մեկուսացած և թույլ լինելով, չէր կարող անկախ դիրք բռնել Ռուսաստանից բաժանվելու հարցի մեջ: Եվ Դաշնակցությունը, կովկասյան ազգերի միացման գաղափարը փրկելու համար, հարում էր մենշևիկ-մուսավաթյան համաձայնությանը, թեև մեծ հարց էր, թե ինչո՞ւ հայ ժողովուրդը պիտի գերադասեր մենշևիկյան սոցիալիզմը բոլշևիկյան սոցիալիզմից...

ԱՍՏՂԻԿԸ հայերեն անձնանուն է, առաջացել է աստղ բառից: Աստղ-ը բնիկ հայերեն բառ է՝ ծագած հնդեվրոպական ster ձևից: Բազմաթիվ լեզուներում կա այս բառը. հունարեն՝ աստեր, սանսկրիտերեն՝ սթար, պահլավերեն՝ սթար, իտալերեն՝ ստելլա, ֆրանսերեն՝ աստրե, իսպաներեն՝ աստրո, գերմաներեն՝ շտերն, անգլերեն՝ սթար և այլն...

Կրկեսի գայլը փախավ, հարձակվեց ոչխարի հոտի վրա, բայց նույն պահին շները վրա թափվեցին ու սկսեցին գզել նրան։
- Ի՞նչ եք անում,- բողոքեց գայլը,- ախր, ես կրկեսից եմ։
- Կրկեսի համարները մեզ մոտ չեն անցնում,- պատասխանեցին շներն ու գայլի բուրդը քամուն տվեցին։

Օգոստոսի 3-ին Արցախում էր գտնվում Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչը։ ՀՖՖ մարզչական ՊՐՈ դասընթացի տեխնիկական ղեկավար և ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ, դանիացի Ֆլեմմինգ Սերիտսլևը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման բաժնի պետ  Արթուր Ազարյանի հետ Արցախ էր ժամանել....

ՀՅԴ դրոշի վրա գրված է. «Մահ կամ ազատություն»: Իսկ ես սիրում եմ և՛ Կյանք, և՛ Ազատություն: Երկուսն էլ անքակտելի միասնություն ու արժեք են ինձ համար...
Վ. Օ.

Դարավոր մեր մշակույթն ու ազգային արժեքներն արժեզրկել, մի կողմ ենք նետել, ինչ է թե՝ նորն ենք կառուցում: Իսկ այդ նորն ընդամենը արևմտյանի և արևելաասիականի կապկում է: Այսօր մշակույթ թերևս կա, սակայն այն դեռևս բարուրի մեջ է:

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Արխիվ