Գլխավոր » 2012 » Սեպտեմբեր » 11
Հայոց քաղաքական բուրգը, ցավոք, մի անգամ ևս վերահաստատեց, որ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»-ը մնացել է անցյալում, իսկ ազգային արժանապատվությունը, հպարտությունը քշվել են Հայոց լեռներից այնկողմ...

Ստամբուլում ավարտվեցին Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի խաղերը։ Հայաստանի հավաքականի փառահեղ հաղթանակով: Հայկական թիմն արդեն երրորդ անգամ նվաճեց ոսկե մեդալն ու դարձավ Օլիմպիական չեմպիոն...

Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմադոս) սեպտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ Հայաստանը պետք է առաջինը ճանաչի ԼՂՀ անկախությունը: Ըստ Կոմանդոսի՝ խաղաղությունը մեզ համար ավելի ձեռնտու է, սակայն եթե պատերազմ եղավ՝ հաղթանակը մերը կլինի...

Դե Վաալը նշում է, որ անձամբ ճանաչում է բազմաթիվ ադրբեջանցիների, ովքեր իրենց պետությունից անկախ փորձեր էին ձեռնարկում հայերի հետ հարաբերություններ հաստատելու, ու այժմ այդ բոլոր փորձերը ձախողված կարելի է համարել...

Նախքան Սաֆարովին հանձնելու մասին որոշում կայացնելը, հունգարական կառավարությունը պետք է Հունգարիայի և Հայաստանի ԱԳՆ-ների միջև պաշտոնական կամ ոչ պաշտոնական խորհրդակցություններ նախաձեռներ...

Սեպտեմբերի 9-ին Շուշիում տեղի է ունեցել «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի ժողովը: Ժողովում քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր, մասնավորապես տարածքային կառույցների ստեղծման վերաբերյալ...

Որ «ազերպրոպ»-ը ռամիլսաֆարովյան «տոնախմբությունները» ներկայացնելու է իբրեւ «հերթական հաղթանակ», կասկածից դուրս էր: Դա բնական է մի երկրի վարչախմբի համար, որը իրական պարտություններից տասնամյակներ անց էլ ուշքի չի գալու...

Ազգային միասնության ակտը վերջապես կայացավ: Վերջին օրերի համազգային հարայհրոցի ֆոնին, Հայաստանի ազգային ժողովը երկնեց մի հայտարարություն, որն այլ կերպ չես բնութագրի, քան հայկական պետականության դատավճիռ: Մինչ այժմ այդ հարցում մի քիչ աղջկական ամոթխածություն կար, մի քիչ սեթևեթանք, բայց դա անցավ...

Բուդապեշտում հայ սպայի այս սպանությունը հին արմատներ ունի, այն է՝ կապված է Սումգայիթի իրադարձությունների հետ, երբ մարդասպաններից վրեժ չլուծվեց: Ոչ հայկական պետությունը, ոչ հայ հասարակությունն այդպես էլ չհետաքրքրվեցին, թե ինչ եղան այդ տականքները...

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հանդես է եկել հայտարարությամբ, որում քննադատել է ինչպես Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի որոշումը, այնպես էլ Ադրբեջանում նրան ներում շնորհելու և հերոսացնելու՝ Ադրբեջանի քայլերը...

Հակամարտության սկզբին երևի բոլորս էինք համակարծիք, որ Ղարաբաղյան հարցը Ստալինյան քաղաքական կամայականությունների հետևանք է, և նոր մտածողության պայմաններում պետք է շտկվի հօգուտ մեզ՝ ուղղակի փաստերի ճնշման տակ...

Անցյալները խոսեցինք էն մասին, թե մեր հարևան ժողովուրդները մեզ չեն ճանաչում, մենք էլ նրանց, ու հաճախ ընկնում ենք ցավալի թյուրիմացությունների մեջ։
Բայց կա ցավի ավելի մեծը, ավելի ամոթալի մի դրություն: Մենք մեզ էլ չենք ճանաչում...

Փոքրիկ այս նյութը հրապարակվել է հայաստանյան blognews.am-ում և լայն քնարկման առարկա դարձել

Սկսվել է նոր ուսումնական տարին...

Հայ դատի արդարացիությունը ապացուցող ևս մի երկ« որը 2002 թվականին ամերիկյան ընթերցողի սեղանին դրեց Վիլյամ Սարոյանի ազգական՝ ծագումով բիթլիսցի, այժմ նյույորքաբնակ Ադամ Բաղդասարյանը...

Շոուն դարձել է հայ մշակութային կյանքի հիմնական, բաղկացուցիչ մասը։ Համերգները, արվեստի տարբեր կարգի միջոցառումները մեր օրերում հանդիսատեսին մատուցվում են շոուի տեսքով...

Այսպիսի անորոշության մեջ էր պատվիրակությունը մեկնում Թիֆլիսից Տրապիզոն, ես էլ նրա հետ: Բանակցության երկու գլխավոր կետերը մնում էին անփոփոխ: Նորակազմ անդրկովկասյան պետությունը շատ խամ ու խակ էր իրեն ցույց տալիս միջազգային հարաբերությունների մեջ...

Երգիծական պատմվածք, Առականի, Հետաքրքրասերների համար, Վերնիսաժ...

Ահա մի պաշտոնյա՝ անձնական օգտագործման իր ավտոմեքենայով, անձնական լրջությունը դեմքին փքված նայում է աշխարհին, ու իր անձի, կատարած գործի կարևորությունը պարուրում, նստում է նրա դեմքին, ինչպես գլուխ պանրի վրա նստում է բորբոսի խոնարհ շերտը...

Գայլն ու նապաստակը հայտնվեցին արենայում: Վարժեցնողի հրամանով նրանք նստեցին կողք-կողքի, գայլն իր թաթով շոյեց նապաստակի մեջքը, նապաստակը գլուխը դրեց գայլի կրծքին...

Հիշի՛ր. մեղքդ նման է սեփական ստվերիդ. այն երևում է նույնիսկ ամենաաղոտ լույսի տակ...

«Առեղծվածային Վայր»-ը տուրիստական զվարճանքի կենտրոն է Սանտա Կռուզում, Կալիֆորնիա, որը հայտնի է իր անհարգալից վերաբերմունքով ֆիզիկայի և ձգողականության օրեների հանդեպ: Տարօրինակ նավախուցը, կարծես գտնվում է հարթ հողի վրա, և բոլոր նրանց, ովքեր մտնում են ներս ստիպում է օրորվել ամբողջ ժամանակ...

Ժողովրդի պատմական դերը հավասար է զրոյի, եթե նա չունի Առաջնորդ՝ այդ բառի ամենաուղիղ իմաստով:

Մեզանում շատերին թվում է, որ եթե անընդհատ ասեն, անընդհատ կրկնեն՝ «Ես պատերազմ չեմ ուզում», «Ես խաղաղություն եմ ուզում» և նման հույժ կախարդական բառակապակցություններ, պատերազմի ուրվականն իսպառ չքվելու է Հայոց լեռներից... 
Երբ ջայլամը գլուխը խոթում է ավազի մեջ, երևի նույնպես խաղաղություն է ուզում՝ իր այդ քայլով պատերազմի հերն անիծելով...

Որոնում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Արխիվ