Գլխավոր » 2014 » Ապրիլ » 30

Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար իրեն հարգող, նամուս, արժանապատվություն ունեցող ազգը 99+ տարի շարունակ ոչ թե պետք է ողբա, միլիոններ վատնի, որպեսզի սպիտակամորթ կամ սևամորթ մի նախագահ իր ելույթում արտաբերի «ցեղասպանություն» բառը, այլ պարզապես Ազատ ու Անկախ, Արժանապատիվ ու Հզոր պետություն կառուցի, այնպիսի երկիր կառուցի, որտեղից մարդիկ ոչ թե փախչեն՝ ինչպես ժանտախտից, այլ հպարտանան իրենց պետական դրոշով, զինանշանով, խրոխտ ու հպարտ երգեն սեփական երկրի հիմնը...


ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Պիկո Ռիվերայի քաղաքային խորհուրդը ապրիլի 22-ին միաձայն բանաձև է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառ քաղաքը որպես բարեկամ քաղաք ճանաչելու մասին։ Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ-ն, Բանաձևում մասնավորապես նշվում է, որ վերջին քառորդ դարի ընթացքում Քարվաճառի և Արցախի Հանրապետության ժողովուրդը հաստատակամություն ևտոկունություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և այլհսկայական դժվարությունների հանդեպ...


Ուկրաինայում ծավալված իրադարձությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումն են պահանջում: ԱՊԱ-ի վկայակոչմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը...


Բավականին հաճախ կարելի է ականատես լինել, թե հայկական մամուլում, հասարակական ու քաղաքական շրջանակներում ինչպես են լավատեսական ակնկալիքներ ու գնահատականներ բարձրաձայնվում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումներից առաջ, ափսոսանքով լի վերլուծական հոդվածներ եւ հարցազրույցներ հրապարակվում այդ հանդիպումների անհաջող ավարտից հետո...


Քեսաբի բնակիչ ճարտարապետ Հակոբ Պետերջիկյանն այն անձանց թվին է պատկանում, որոնք մաս են կազմել հայկական ինքնապաշտպանական ջոկատներին և պատրաստ են զենքով մասնակցել Քեսաբի ազատագրմանը։ «Ազգային վերածնունդ» կուսակցության «Վերածնունդ» պաշտոնաթերթը հարցազրույց է վերցել պարոն Պետերջիկյանից...


Այս բարձրաքանդակները զարդարում են Փարիզի ամենահին տաճարը՝ 13-րդ դարում կառուցված Սեն-Շապել եկեղեցում, որը գտնվում է Պալե-Ռոյալում, այսինքն արքայական պալատի տարածքում եւ հինգհարյուր տարի հանդիսացել է Ֆրանսիայի թագավորների սրբավայրը: Բարձրաքանդակներում պատկերված է աշխարհի Աստվածաշնչյան պատմությունը՝ ստեղծումը, դրախտը, ջրհեղեղը...


Կամավորական բանակը Հյուսիսային Կովկասում վճռական պարտություն էր կրել: Դեռևս 1920 թ. ապրիլի 5-ին այդ բանակի Պետրովսկի զորամասը գեներալ Դրացենկոյի ղեկավարությամբ հասել էր Բաքու, բերելով իր հետ մեծ քանակությամբ զենք, զինվորական գույք, զինամթերք, այլև նավատորմ, բաղկացած 32 զանազան տեսակի նավերից: Այդ ամբողջ գույքը Դրացենկոն հանձնել էր Ադրբեջանի կառավարությանը, ստանալով որոշ դրամական վարձատրություն...


Իմ խորագիրը կոչվում է «Կիրակնօրյա նոթեր», բայց մեկ տարվա հետահայաց «հեռվից» տեսնում եմ, որ հաճախ լավ էլ «լուրջ-լուրջ» հոդվածներ եմ գրել։ Մինչդեռ իրոք սովոր եմ նոթեր գրելու՝ գիրք կարդալուց, նույնիսկ կինո նայելուց, սեփական մտքերս չհաշված։ Վերջերս նկատեցի, որ ամենաշատը նշումներ արել եմ Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ» վեպից...


«Не мое дело даже вкратце представлять резню, устроенную турками в 1915 году, жертвами которой, по подсчетам европейских источников, стали примерно миллион человек. Такого зверь, именуемый человеком, еще не совершал. Сразу, в течение нескольких месяцев, исчез целый народ, который тысячелетиями жил на своей земле...


Сразу надо сделать оговорку, что ученые всячески всеми правдами и неправдами скрывают эту информацию, так как она совершенно не вписывается в те устои мира, которые нам с детства описывают учебники по истории. Уже давно на планете находят места захоронения, а чаще останки погибших гигантских людей. Их раскапывают по всему миру, как на суше, так и под водой в морях и океанах. Очередное тому подтверждение – находка в Якутии...


Ի՞նչ է հումանիտար օգնությունը. անհրաժե՞շտ է, արդյոք, այն մեր օրերում: Հումանիտար օգնությունը բարեգործություն է պետության, հասարակական կազմակերպությունների և այն անհատների կողմից, ովքեր իրենց միջոցների հաշվին օգնում են ոտքի կանգնելու անելանելի վիճակում գտնվող առանձին մարդկանց, ընտանիքների...


Ես և Սեդրակ Մարգարիչը տասը տարվա պատը պատին հարևաններ ենք, և այդ տասը տարում իրար դեռ ոչ մի անգամ ցուրտ խոսք չենք ասել։ Բնակարանամուտի առաջին օրը նստած հեռուստացույց էի դիտում, մեկ էլ հանկարծ՝ թա՛խկ-թըրա՛խկ, թա՛խկ-թըրա՛խկ, թա՛խկ-թըրա՛խկ, և միջնապատի ծեփը շռնդալով թափվեց նոր գնած բազմոցի վրա...


Եվ Վռամշապուհ արքայի ու Սահակ Պարթևի հրահանգով Մեսրոպ Մաշտոցն անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել Դանիել եպիսկոպոսի հետ, ապա եղել է Եդեսիայում, Ամիդում, այնտեղից ճանապարհվել Սամոսատ։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգևորականության՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի, Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի հետ, այցելել է Եդեսիայի գրադարանը և 405 թ. ստեղծել հայոց գրերը...


Ստեփանակերտի երթուղային ավտոբուսներում ու միկրոավտոբուսներում վերջերս գրություններ են փակցրել՝ «Խնդրում ենք յուրաքանչյուրը մուծի միայն իր փոխարեն»։ Ամեն անգամ կարդալով այն, հիշում եմ այդ գրությունների երևան գալուց մի շաբաթ առաջ ավտոբուսում նստած անծանոթ այն աղջկան, որ իջնելուց առաջ շրջվեց ու ասաց. «Դուք չմուծեք...»։


Աստված հայի առջև դրեց ներկայիս Հայաստանի Հանրապետություն երկիրն ու «Ծովից ծով Հայաստանի» քարտեզը։ «Որդյակ, ընտրիր սրանցից միայն մեկը»։ Եվ հայն ընտրեց «Ծովից ծով Հայաստանի» քարտեզը։ «Սա ավելի մեծ է»,- ասաց։


Երկու ճշմարտություն կա. իրական, դառն ճշմարտություն և քաղցր, բոլորին հաճելի ճշմարտություն։ Այս երկուսի տարբերությունն այն է, որ վերջինս ճշմարտություն չէ։


Չգիտեմ, թե ովքեր են ավելի մեծ հիմար. կապիկնե՞րը, որ նստել են մարդկանց գլխին, թե՞ մարդիկ, որ թույլ են տալիս կապիկները նստեն իրենց գլխին։


Որոնում

Օրացույց

«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Արխիվ