Գլխավոր » ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ ՀԻՇԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆ
ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ ՀԻՇԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆ
10:02
 
ԽՍՀՄ կրկնակի հերոս մարշալ Հովհաննես Բաղրամյանի
100-ամյակի կապակցությամբ 1997 թվականին նրա անունով ՀՀ-ում հիմնվել է մեդալ, որով պարգևատրվում են աչքի ընկնող հայ սպաներն ու գեներալները...

* * *
Մեծանուն հայորդի, մեր մեծ հայրենակից մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանային համալիրի խայտառակ վիճակի մասին մեր թերթը բարձրաձայնել է նաև մի տարի առաջ։ Մեծ զորավարի 100-ամյակին անգամ հարկ չհամարեցին ավարտել աշխատանքներն ու հուշակոթողի հանդիսավոր բացման արարողություն կատարել։
Երկիրը հեղեղվել է չգիտես ինչ արժանիքների և որ ծառայության համար մեդալներ ու շքանշաններ ստացած «հերոսներով», Ստեփանակերտում ամեն քայլափոխում շինարարական աշխատանքներ են ընթանում, քարե սալիկներով զարդարում շենքերն ու գետինը, բայց, ահա, մոտ 10 տարի է՝ երկիրը «հնարավորություն չունի» իրական ՀԵՐՈՍԻ արձանի զույգ կողմերում անճոռնի ցցված մետաղաձողերը փոխարինելու քարե կամարով։
Եթե այսօր հրաշքով կենդանանար Մեծ զորավարն ու ժամաներ Ստեփանակերտ, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի շուքով կդիմավորեին նրան... Բայց, ցավոք, նա կենդանի չէ և հայրենի երկրում սեփական բիզնես չունի...

* *
Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող փոքրիկ կլոր պուրակում, որտեղ տեղադրված է Ստեփան Շահումյանի արձանը, և որը տասնամյակներ շարունակ ստեփանակերտցիների, հատկապես թոշակառուների հանգստի սիրած վայրն էր, այսօր ամբողջ թափով շինարարական աշխատանքներ են գնում։ Քարուքանդ է արվել համեմատաբար ավելի վաղ սարքված սալահատակը, ոչնչացվել է կանաչ զանգվածի մի մասը։
«Մեր հանգստի համար մնացած փոքրիկ այս հողակտորն էլ խլեցին,- տխուր հայտնում են թոշակառուները,- ողջ քաղաքում այլևս հարմար մի տեղ չկա, որ նստենք, հանգստանանք, զրուցենք իրար հետ։ Ի՞նչ է, քաղաքը լցված բարերում պիտի՞գնանք վայելենք մեր հանգիստը։ Սա մեր քաղաքն է, մեզնից յուրաքանչյուրինն է, և ոչ մեկը չպիտի առանց քաղաքացիների կարծիքը հարցնելու, այսպես վարվեր սիրված պուրակի հետ։ Փողի ավելցուկ ունեն, թող գնան քաղաքի կիսաքանդ ու քարուքանդ մյուս հատվածները գեղեցկացնեն...»։
Հետաքրքիրն այն է, որ արձանի վրայի հայատառ «Շահումյան» գրությունն էլ են քերել-մաքրել։ Անհասկանալի է, թե այն ում գեղագիտական ճաշակը չէր բավարարում։
Երբեմնի կանաչապատ ու համեստ մեր մայրաքաղաքը օրեցօր լցվում է քարերով, աջ ու ձախ հեղեղվում քարե սալահատակով, սալիկապատվում են անգամ շենքերը։ Երևի մի օր հերթը կհասնի նաև տանիքներին ու շենքերի պատուհաններին...
«ՆԷ»

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Արխիվ