Գլխավոր » Архив материалов
«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգության հարցը անտարբեր չի թողել Հայաստանի մի շարք ԶԼՄ-ների ղեկավարներին, մշակույթի գործիչներին ու արվեստի աշխարհի ներկայացուցիչներին...
 
 

Նոյեմբերի 19-ին ժամը 24.00-ի սահմաններում Արցախի ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում տեղի ունեցած ողբերգական միջադեպի ժամանակ զոհվել 4 զիծառայող, 4-ը՝ վիրավորվել։ Միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։
 
 

Պատահական չէ, որ ժամանակին Սիլվա Կապուտիկյանը Մ. Պետրոսյանին անվանել է Արցախի Ցիցերոն, հավելելով՝ «Ես կիսում եմ Ձեր այդ բոլոր ազնիվ մտքերը»...
 
 

Ռ. Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին և, հիշեցնելով, որ պատերազմը դեռ չի ավարտվել ու հակառակորդը օրեցօր շարունակում է հզորացնել իր ռազմական պոտենցիալը, իր խոսքն ավարտել է միջոցառմանը ներկա Արցախի իշխանություններին ուղղված խորհրդով...
 
 

«Նոր էջի» հարցերին պատասխանում է ԼՂՀ Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար ՄԱՍԻՍ ՄԱՅԻԼՅԱՆԸ
 
 

Այսօր ցավալի է մտածել, որ Արցախը Հայաստանին միավորելու վերաբերյալ 1989 թ. Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը կարող էր թղթի վրա չմնալ, եթե Հայաստանի իշխանությունը լիներ իր քայլերի մեջ օրինապահ, ազնիվ ու հետևողական և ոչ թե որդեգրեր խարդախության, իբր խորամանկելու, իբր դիվանագիտություն վարելու, իսկ իրականում՝ դիվանագիտություն խաղալու քաղաքականությունը...
 
 

Միջազգային իրավունքը, խոսելով պետությունների մասին, հաճախ է նրանց անձնավորում։ Իրավունքի տեսանկյունից պետության հիմնական հատկանիշը նրա միջազգային իրավական ինքնությունն է...
 
 

Անդրադարձ ԼՂՀ վիճակագրական ծառայության հերթական հաղորդագրությանը
 
 

Ժաննա Կրիկորովան նշեց, որ հասունացել է լուրջ բարեփոխումների անհրաժեշտությունը, և քաղաքացիական հասարակությունը չի կարող մի կողմ կանգնել երկրի ներսում գոյացած խնդիրներից


Մենք ապրում ենք բնության և մարդու արարած հսկայական զարմանահրաշ աշխարհում, որը փորձում են ճանաչել, գնահատել, պահպանել, զարգացնել...


Ժամանակակից հայոց լեզուն հարազատ ժառանգորդն է մեր հին լեզվի և արտացոլում է նրա հազարամյա զարգացման երկար ու ձիգ ուղին։ Հայ ժողովրդի բազմադարյա սոցիալ-քաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձությունները խոր հետք են թողել մեր լեզվի վրա...


Թմրամոլությունը մարմնի հիվանդություն չէ, այն պրոբլեմ է՝ մարդկային սրտի և հոգու պրոբլեմ։ Եվ եթե հնարավոր լիներ զրուցել թմրամոլների հետ, հարցնել նրանց, թե ինչու են ընտրել հենց այդ ճանապարհը...


Գաղտնիք չէ, որ շատերը տակավին պատշաճ կարևորություն չեն տալիս վարքի էթիկային ու վարքի կանոններին։ Իսկ ի՞նչն է առանձին մարդկանց վարքի մեջ ամենից շատ հուզում ու անհանգստացնում...


Չնայած նրան, որ մեր երկիրը սուրբ է ու հին, Բաբելոնն է եղել մեր ախոյանը ու Ասորիքը՝ մեր թշնամին, չնայած մեզ համար նոր չեն դավ ու դառնություն և ամրակուռ է մեր հոգին՝ դարերի զավակ, չնայած աշխարհասփյուռ ենք ու նաև արդեն ունենք հայրենիք, պետական այրերին ու տիկնանց լսելիս կարող է թվալ, թե...


Համարյա ամեն օր բախվում ենք «Հավատացյա՞լ ենք արդյոք մենք» հարցին և ամեն անգամ հարցի պատասխանը գտնելու փոխարեն հպարտանում ենք, որ մենք ամենահին քրիստոնյա ազգն ենք, որովհետև առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը։ Եվ ընդհանրապես...


Գրողների միությունում իր թիմի հետ միահեծան իշխանություն հաստատելուց հետո այլակարծության և ազատ խոսքի որևէ դրսևորում չհանդուրժող Լևոն Անանյանը հիմա էլ ուզում է քիչ թե շատ ազատ մամուլի բերանը փակել...


Լևոն Անանյանին, մինչև «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդաշարին հյուրընկալվելը, մեկ էլ տեսել էի մեր մեծերի պանթեոնում՝ Հրանտ Մաթևոսյանի գերեզմանին ճառելիս...


Սրտագին-մտերմական էին հարաբերությունները հայ և թուրք երկու կուսակցությունների մեջ


էջի նյութերի մի մասը արտատպված է «Հրապարակ» թերթից


Չգիտեմ, Աստծո ստեղծած առաջին մարդը կարևո՞ր անձ էր, թե՞ անկարևոր։ Եվ, ընդհանրապես, Ադամ ու Եվայից սերված առաջին երկոտանիները կարևո՞ր անձնավորություն էին, թե՞ անկարևոր։ Սակայն հազարամյակներ հետո մարդիկ բաժանվեցին երկու խմբի...

Ցմահ «երիտասարդ բանաստեղծ», բառեր նկարող, իր նեղանձնական «ես»-ը գրքից գիրք քարշ տվող մի մարդուկ մեկին վիրավորելու համար զազրախոսություն է գրել, որտեղ...

«Gallup» հետազոտական կենտրոնը Վրաստանում հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե որ երկրի նկատմամբ դրական վերաբերմունք ունեն վրացիները... Հայաստանը Վրաստանի մտերիմ երկրների ցուցակում տեղ չի գտել...

Նա մոտեցել է ԱԺ նախագահին, կանգնել նրա կողքին ու ասել՝ «մյա՜ու»...

Հարյուր մետրից մինչև մի քանի կիլոմետր չափսերով մոտ հազար աստերոիդներ սպառնում են Երկիր մոլորակին։ Սրա մասին հայտնել է ՌԳԱ աստղագիտության ինստիտուտի տնօրեն Բորիս Շուստովը...

Ներկայումս իր առաջատարի դիրքը նոր սուպերգիգանտի զիջած VY աստղը՝ Մեծ Շան համաստեղությունից, այնքան մեծ է, որ եթե...


Անհամեստ, փառասեր ու ագահ մարդը երբեք չի կարող լավ արվեստագետ լինել։ Իսկ իշխանություններից ստացած բարձր պարգևներն ու շքեղ կոչումներն այնքան են դրությունը փրկում, որքան եթե հոտած կաղամբը վարդի փոխարեն դնես ոսկեզօծ ծաղկամանի մեջ։

Երբ արվեստ ու գրականություն են խցկվում մարդիկ, որոնց համար արվեստն ու գրականությունն ընդամենը առևտրի ժանրեր են, դա նշանակում է, որ մեծն Արվեստում համաճարակ է սկսվում։

ԵԱՀԿ ՄԽ կողմից Արցախի ազատագրված տարածքներում դաշտային առաքելություն իրականացնելուց հետո, նկատի ունենալով մեր երկրի հանրային-քաղաքական կյանքում շրջանառվող կարծիքներն ու մտահոգությունները, հանրապետության քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպություններն ու միությունները նամակ են հղել ԵԱՀԿ գործող նախագահին և ՄԽ համանախագահներին...

Հոկտեմբերի 23-ին կայացել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և վարչապետ Արա Հարությունյանի համատեղ մամլո ասուլիսը: Արցախցի լրագրողները ՂՏ-ի ղեկավարի հետ լրագրողների նախորդ հանդիպման պատճառը եղել է Արցախի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սակագնային քաղաքականության և որակի դեմ բողոքի ակցիան...

Հոկտեմբերի 21-ին Արցախի զոհված ազատամարտիկների թանգարանի սրահում կայացել է ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմում նահատակված հայ քաջերի հիշատակին նվիրված գիրք-հուշամատյանի շնորհանդեսը...

Արցախյան օրակարգով քաղաքացիական ժողովի աշխատանքներից հետո, նրա նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես, ասվում է...

Նոր շենքի երևան գալը, անշուշտ, կարևոր իրադարձություն է: Սակայն այն կարող է նաև չարիք դառնալ, եթե կառուցողը հետամուտ է սոսկ իր անձնական շահին: Վերջին տարիներին որքա՜ն բարձրահարկեր վեր խոյացան...

Գնալով ավելի ու ավելի ցինիկ են դառնում Ադրբեջանի ագրեսիվ ձեռնարկումները Արցախի հանդեպ: Նրանց ղեկավարների մեջ մինչև հիմա չգտնվեց մի քաղաքակիրթ, ճշմարիտ ղեկավար, որը կարողանար հասկանալ ու հասկացնել տիտղոսավոր մուալիմներին, որ Արցախը հայկական հող է...

Արցախցի վաստակաշատ մարզիկ, հասարակական-քաղաքական գործիչ ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 70 տարեկան է:

- Ասում են՝ յուրաքանչյուր ոք այնքան տարեկան է, որքան իրեն զգում է: Դուք 70 տարեկան զգո՞ւմ եք ձեզ...

Սկիզբը՝ նախորդ համարում
- Լավ, լավ, տատ, բեգին կոմսոմոլ չենք անցկացնում, որ բնութագրում ես: Զրույցդ շարունակիր:
- Էնա, դրա հաջորդ օրը, երեկոյան հասանք գյուղը: Սա շատ փոքր, անսուռի օղակով պատված գյուղ էր...

Թուրքերի դեմ ոչ մի հալածանք չսկսվեց,
հալածում էին միայն հայերին

(Սկիզբը՝ նախորդ համարներում)

2007 թ. դեկտեմբերից աշխատանքի եմ անցել Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես պահակ: Պարտքի ու պարտականության գիտակցությամբ կատարել եմ իմ գործը: Բայց...

«Ծխելը վնասակար է առողջությանը»,- գրված է գրեթե բոլոր ծխախոտների վրա: Բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում գրվածին, որովհետև շատ քչերը գիտեն, որ ծխելը բացի մարդու կյանքը կրճատելուց բացի նաև առաջացնում է քաղցկեղ, որ անբուժելի հիվանդություն է...

Ասում են՝ ճշմարտությունը դառն է: Դեղն էլ դառն է, բայց բուժում և ամոքում է մեր ցավերը: Սակայն հաճախ ճշմարտության շողերով մթության փարատման դժվարությունը մարդուն մղում է ստին՝ ճշմարտության կորստաբեր հետևանքները չկրելու համար...

Արժանապատիվ մարդը արդարությունից չշեղվողն է: Նա, Սևակի ուսուցանածի պես, ազնիվ է ամեն ինչում, որպեսզի մարդ գա ու մարդ գնա անարատ: Այսպիսինին էր Հ. Թումանյանը երանի տալիս: Անարատությունը արժանապատվություն ունեցողի հատկանիշն է, որը խարսխված է ազնվության ու շիտակության վրա: Առաջին իսկ մարդու արժանապատվությունը մարդ մնալու փորձաքարը հանդիսացավ, իսկ նա չդիմացավ, գայթակղվեց...

Մարտի 1-ի խորհրդարանական հաձնաժողովը ղեկավարած ու խայտառակ զեկույց պատրաստած ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը, որ դրանից հետո դարձավ ԱԺ փոխխոսնակ, երբ մեր թղթակիցը մոտեցել է և խնդրել, որ իր հարցերին պատասխանի, մի քանի պատգամավորի ներկայությամբ փորձել է «կռուտոյ» երևալ...

Չկա ավելի մեծ խայտառակություն, քան պատերազմի դաշտում՝ կենաց ու մահու կռվում հաղթել թշնամուն, բայց պատերազմի ավարտից հետո խաղաղ բանակցասեղանի շուրջ ամոթալի պարտություններ կրել:

Պղպջակները միշտ ջրի երեսին են լինում, որովհետև շատ թեթև են, ճշմարտությունն ավելի հաճախ այդպես էլ մնում է ջրի տակ, որովհետև շատ է ծանր:

Մեզ թվում է, թե որքան շատ ասենք պատերազմը վատ բան է, մենք պատերազմ չենք ուզում, խաղաղություն ենք ուզում, դրանով պատերազմի վերսկսման հավանականությունը կիջեցնենք զրոյի...

Սեպտեմբերի 18-ին մամուլի ասուլիս էր հրավիրել ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։ Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ 1994 թ. հրադադարի համաձայնագիրը ստորագրվել է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև...

Անցած 19 տարիներին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը անկախությունն է։ Յուրաքանչյուր ազգի համար չկա ավելի արժեքավոր նվաճում, քան պետության անկախությունը,- news.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։

Եթե Ադրբեջանը միջազգային որևէ կառույցում որևէ փաստաթուղթ է ներկայացնում, և դրան Հայաստանը հակաքայլ չի անում, միջազգային հանրությունը ԼՂ կոնֆլիկտի մասին միակողմանի պատկերացում է կազմում,- սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը...

Ղարաբաղյան խնդիրն օրերս դարձյալ ուշադրության կենտրոնում էր։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այցելեցին տարածաշրջան և հանդիպումներ ունեցան Ադրբեջանի, Արցախի ու Հայաստանի նախագահների հետ...

« 1 2 ... 15 16 17 18 19 20 »

Որոնում

Օրացույց

«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ