Գլխավոր » Архив материалов

Հունիս 12-ին Կալիֆորնիայում Գեոպոլիտիկ եւ գեոէկոնոմիկ ակումբի հովանավորությամբ տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված Արցախի Շահումյանի շրջանի օկուպացմանը։ Հիմնականում ներկա էին արցախյան ազատամարտի մասնակիցներ եւ վետերաններ, որոնք ճակատագրի բերումով հայտնվել են Միացյալ Նահանգներում։ Հայության համար այդ ողբերգական օրվա հետ կապված հիշվեցին ինչպես ասում են «առաջին ձեռքից» մանրամասն տեղեկություններ...


Ինչպես ռուսական զորքը դատարկեց Շահումյանն Ադրբեջանի համար. «Հունիսի 13» նախաձեռնությունը, որին մաս են կազմում մտավորականներ, քաղաքագետներ, ազատամարտիկներ եւ հասարակական այլ գործիչներ, հունիսի 13-ին իր անդրանիկ միջոցառումն էր իրականացնում։ Նախաձեռնության անվանումը պայմանավորված է 1992 թվականին տեղի ունեցած իրադարձություններով...


Ռուսաստանի գերխնդիրն Ադրբեջանում կամ Լեռնային Ղարաբաղում ռուսական բանակ ունենալն է։ Սա մի կարեւոր առանձնահատկությունն է։ Երկրորդ կարեւոր առանձնահատկությունն այն է, որ Հայաստանին թույլ չեն տալու լինել Մաքսային միության լիիրավ անդամ։ Հայաստանին Մաքսային միությունում կտան որեւէ կարգավիճակ, եւ Ռուսաստանն այդ ընթացքում կփորձի լուծել երկու խնդիր...


ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը բանակցություններ կպահանջի Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ` փոխհատուցումների վերաբերյալ...


Ռուսաստանը վերջին օրերին իսկական դիվանագիտական դեսանտ է իջեցրել Բաքվում: Ադրբեջան է այցելում սերգեյ Լավրովը, Բաքու է այցելում ՌԴ Պետդումայի խոսնակ սերգեյ Նարիշկինը, օրերս Բաքու կայցելի ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, որը համակարգում է ռազմարդյունաբերության ոլորտը: Մի քանի օր առաջ Բաքվում ընդունել են նաեւ Ռոսաբարոնէքսպորտի ղեկավարին...


Երեւանցիների ուշադրությունը հունիսի 23-ին գրավել են Երեւանի երկնքում թռչող ռազմական օդանավերը։ Ոչ բոլորն էին տեղյակ, որ նախապես հայտարարվել էր Էրեբունի օդանավակայանի ռուսական ավիաբազայի «բաց դռների» օրվա մասին, որի ընթացքում պետք է տեղի ունենային նաեւ ռազմական օդանավերի ցուցադրական թռիչքներ...


Սույն թվականի հունիսի 12-ին Երևանի Արգիշտիի հրապարակում (Էրեբունի թանգարանամերձ հրապարակ) «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ կազմակերպել էր արդեն 6-րդ «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնը...


Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ իրական ինքնիշխան պետության ստեղծում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծում, քաղաքացիական հասարակության ձեւավորում, արտագաղթի կասեցում, նոր աշխատատեղերի ստեղծում… Ցանկը կարելի է շարունակել, բայց նպատակս իշխանությունների մասին գրելն է, որի գործունեության պատճառով են առաջացել նման խնդիրները...


Նախաանկախության տարիներին դպրոցում սովորելիս որևէ դասագրքում հանդիպե՞լ եք՝ «մեր համար», «իմ համար», «քո համար»... Ձեզ դասավանդող որևէ մեկից լսե՞լ եք՝ «մեր վրա», «քո վրա»... Այս ի՞նչ համատարած անգրագիտություն է թևածում հայոց փառապանծ գաղջ մթնոլորտում...


Մեր բնակարանի ջրատար խողովակը փչացել էր։ Դիմեցինք ԲՇԳ-ին, խոստացան անմիջապես մասնագետ ուղարկել։ Նստել ու անհամբեր սպասում ենք։ Անցավ մի ժամ, երկու, չորս, անցավ հինգ ժամ, իսկ նա չկա։ Եվ երբ հույսներս արդեն կտրել էինք մասնագետից, հանկարծ հնչեց դռան զանգը...


Մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի «օրհնվի էն սհաթը» քանի՜-քանի հազար միամիտ հայի տուն է քանդել ու քանի՜-քանի հազար հայի ողբերգության պատճառ դարձել...


Մայիսի 21-ին «Հայաստան» հիմնադրամի պատվիրակությունը, որի քառօրյա այցը արցախյան ծրագրեր գլխավորում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԼՂՀ Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում հանդիսությամբ բացեց համայնքի համար կարեւորագույն երկու ենթակառուցվածք` ջրամատակարարման համակարգը եւ համայնքային կենտրոնը։ Ջրամատակարարման համակարգը կյանքի է կոչվել Հիմնադրամի Ֆրանսիայի եւ Բրազիլիայի տեղական մարմինների համաֆինանսավորմամբ, իսկ համայնքային կենտրոնը` Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամ...


Ինչպես հայտնում է Karabakh-open.info կայքը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ստեփանակերտում անդրադարձել է նախօրեին Բերձորի շրջանում համանախագահների ճանապարհի առաջ կազմակերպված բողոքի ակցիային, որի մասնակիցները պարզել են ազատագրված տարածքները վերադարձնելու դեմ բողոքի պաստառներ ու հայտարարել, որ Արցախի հանրությունը չի հրաժարվի իր ազատագրած տարածքից...


Մայիսի 17-ին տարածաշրջան կատարած այցելության շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներն Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանի ուղեկցությամբ այցելեցին ԼՂՀ Շահումյանի (Քարվաճառի) շրջան եւ հանդիպում ունեցան տեղական ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Համանախագահների այցի արդյունքների մասին զրուցեցինք Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Վիտալի Դանիելյանի հետ...


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք այսօր մեկնել են Քարվաճառ, այնուհետեւ Քաշաթաղ, Արցախի բնակիչները, երիտասարդները դիմավորել են բողոքի ակցիաներով եւ պաստառներով...


Մայիսի 18-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել Արցախի երիտասարդության բողոքի ցույցն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության, որ նա կատարել է մայիսի 7-ին Վաշինգտոնում, «Կարնեգի» հիմնադրամում,  ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Միացյալ Նահանգների իշխանությունների քաղաքական դիրքորոշումը՝ բաղկացած վեց կետից...


Ղարաբաղը փաստացի մերժեց մադրիդյան սկզբունքները։ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում այդ մասին հայտարարել են երիտասարդները, ովքեր փակել են միջնորդների ճանապարհը։ Այդ մասին է հայտարարել նաեւ նախագահ Բակո Սահակյանը, ով ասել է, որ անցյալին վերադարձ չի կարող լինել ոչ կարգավիճակի, ոչ էլ տարածքների իմաստով...


ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները տարածաշրջան կատարած հերթական այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ։ Այցի ընթացքում բացի Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու քաղաքներից, համանախագահները եղել են նաեւ Քարվաճառում եւ Բերձորում...


Դատելով քաղաքական գործիչների ու դիվանագետների ակնարկներից, Ղարաբաղում պատրաստվում էր խոշոր գործողություն, որը փաստացի կանխվել է հայերի համար նախապես անընդունելի կարգավորման սկզբունքների հրապարակայնացմամբ, որը հնչեցրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Դա հանգեցրել է «մադրիդյան սկզբունքները» մերժելուն...


Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Բիրյուլինը հայտարարել է, որ Ռուսաստանը ավարտել է Ադրբեջանին 100 T 90 տանկերի մատակարարումը, եւ պատրաստ է եւս այդքան էլ մատակարարել։ Հարձակողական այդ սպառազինությունը Ադրբեջանի հետ զենքի մատակարարման 4 միլիարդ դոլարանոց գործարքի կարեւոր մասերից է...


Ռուսաստանն ավարտել է 100 հատ Т-90С տանկերի մատակարարումը Ադրբեջանին, և հնարավոր է նույն քանակի նոր խմբաքանակի մատակարարումը Բաքվին։ ИТАР-ТАСС լրատվական գործակալությանը այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Բիրյուլինը, հաղորդում է Ազատություն ռադիոն...


Ռուսական քարոզչությունը հանկարծ հիշել է հայերի, հայերի ցեղասպանության, ձեռքի հետ էլ Բաքվի հայերի մասին, դատողություններ անելով Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի մասին, հայերին կոչ անելով ազդել նրա վրա։ Ընդ որում, դա արվում է այնպիսի տոնով, որ հայերը պարզապես պարտավոր են դա անել, քանի որ նույնիսկ անհատական մակարդակում էլ հայերը ռուսների վասալն են...


Իվանյան գյուղը համարվում է Ասկերանի շրջանի ամենազարգացող գյուղերից մեկը։ Գյուղ ազատագրվել է 1992թ-ի փետրվարի 26-27-ը։ Մինչև 2001 թ. գյուղը համարվում էր Ասկերանի շրջանի 2-րդ և 3-րդ թաղամասերը...


Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կարդալու շնորհիվ, մարդիկ լայնացնում են իրենց մտահորիզոնը, և դա միայն մի փոքր մասն է կազմում այն ազդեցության, որը կարող է թողնել գեղարվեստական գրականությունը։ Ցավոք, մեր օրերում, ոչ բոլորն են իրենց ազատ ժամանակը տրամադրում ընթերցանությանը, նրանք կարծում են, թե համացանցը և հեռուստացույցը կարող են փոխարինել գրքին։ Բացի գեղագիտական հաճույքից, գիրքը նաև բազում այլ դրական գործոններ ունի, որոնք ձգում են մարդկանց​...


2014 թ. ապրիլի 14-ին ՀՀ-ում՝ Խուլ ու համրերի կենտրոնական մարզադահլիճում, տեղի ունեցավ ՀՀ ուսանողական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարաողությունը։ Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը​...


Մեր գոյության, մեր հարատևության խորհուրդը ինձ պատկերվում է չորս ամրակուռ սյուների վրա հանգչող գմբեթի տեսքով: Սյուներից առաջինը մեր մեծասքանչ լեզուն է, որ դարերի խորքից դեպի մեզ է գալիս Մեսրոպ Մաշտոցի սրբացած կերպարանքով...


Մեր դարաշրջանը տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգիչների, համացանցի դարաշրջան է։ Տարեցտարի մարդն ավելի ու ավելի խորն է թափանցում վիրտուալ համակարգչային աշխարհ։ Շատ մարդկանց համար էլեկտրոնային աշխարհը վաղուց արդեն իրական աշխարհի տեղն է զբաղեցրել այնպես, ինչպես և վիրտուալ հաղորդակցությունը տեխնիկայի հետ ինչ-որ տեղ փոխարինեց ուղղակի մարդկային շփմանը...


Մի հիմար, ավելի ճիշտ՝ ապուշի մեկը, քար գլորեց ձորը։ Մինչ ազգի խելոքները հավաքված, մտածում էին, թե ձորից ոնց հանեն սրա գլորած քարը, այս խելառը երկրորդ քարը գլորեց։ Նախորդից մեծ քար։ Ազգի խելոքները նորից սկսեցին գլուխ ջարդել, բայց արդեն ոչ թե մեկ, այլ երկու քարերը հանելու համար։ Ու մինչ ազգի իմաստունները նորից հավաքված, ծանր ու մեծ մտածում են, սա երրորդ քարը գլորեց՝ նախորդներից ավելի խոշոր մի քար...


Ադամին ա Եւին փսակվելը օրիշ փորմի ա իլալ։ Աստուծ Ադամին ստեղծալ ա. տեսալ ա վեր մինակ շատ ա դիլխոր տեռնում,  նրան  քունավ ա ըրալ, կուխկուճաղան մին վեսկեռ տյուս կալալ, դրանա Եւին ստեղծալ։ Եւան էլ ուրան խելունք չի պահալ, օխծին խելքավն ա ինգալ։ Աստուծ Ադամի ա Եւին հետի կաշվի շորեր ա պդրաստալ, առանց զուռնըղավալ տահանց փսակալ, Դրախտան տյուս ըրալ՝ ասալ,  վեր  իմ ըրած լիվոթունս կլոխ չըք ինգյալ, քեցիք ծըզ հետի տոն  շինեցիք, ծեր հալալ քըռնընքավը ապրեցիք...


Գրականության և Արվեստի համար ամենամեծ չարիքն այն է, երբ նախագահությունում հայտնվում են կոմերսանտն ու վաշխառուն...


Կան գրական միջակություններ, ովքեր եթե ծնված չլինեին, պետական գանձարանը հնարավորինս քիչ կորուստներ կկրեր. միլիոններ չէին վատնի դրանց կենդանության օրոք հոբելյանները նշելու, հատորները տպագրելու համար։ Դե, պարզ է, որ մահից հետո սովորաբար դրանց այլևս ոչ ոք չի հիշում։ Մյուս մեծ ցավն այն է, որ գրական այս կոմերսանտները հաճախ շատ են ապրում՝ ավելի մեծ չարիք դառնալով երկրի ու ժողովրդի համար...


Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար իրեն հարգող, նամուս, արժանապատվություն ունեցող ազգը 99+ տարի շարունակ ոչ թե պետք է ողբա, միլիոններ վատնի, որպեսզի սպիտակամորթ կամ սևամորթ մի նախագահ իր ելույթում արտաբերի «ցեղասպանություն» բառը, այլ պարզապես Ազատ ու Անկախ, Արժանապատիվ ու Հզոր պետություն կառուցի, այնպիսի երկիր կառուցի, որտեղից մարդիկ ոչ թե փախչեն՝ ինչպես ժանտախտից, այլ հպարտանան իրենց պետական դրոշով, զինանշանով, խրոխտ ու հպարտ երգեն սեփական երկրի հիմնը...


ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Պիկո Ռիվերայի քաղաքային խորհուրդը ապրիլի 22-ին միաձայն բանաձև է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառ քաղաքը որպես բարեկամ քաղաք ճանաչելու մասին։ Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ-ն, Բանաձևում մասնավորապես նշվում է, որ վերջին քառորդ դարի ընթացքում Քարվաճառի և Արցախի Հանրապետության ժողովուրդը հաստատակամություն ևտոկունություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և այլհսկայական դժվարությունների հանդեպ...


Ուկրաինայում ծավալված իրադարձությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումն են պահանջում: ԱՊԱ-ի վկայակոչմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը...


Բավականին հաճախ կարելի է ականատես լինել, թե հայկական մամուլում, հասարակական ու քաղաքական շրջանակներում ինչպես են լավատեսական ակնկալիքներ ու գնահատականներ բարձրաձայնվում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումներից առաջ, ափսոսանքով լի վերլուծական հոդվածներ եւ հարցազրույցներ հրապարակվում այդ հանդիպումների անհաջող ավարտից հետո...


Քեսաբի բնակիչ ճարտարապետ Հակոբ Պետերջիկյանն այն անձանց թվին է պատկանում, որոնք մաս են կազմել հայկական ինքնապաշտպանական ջոկատներին և պատրաստ են զենքով մասնակցել Քեսաբի ազատագրմանը։ «Ազգային վերածնունդ» կուսակցության «Վերածնունդ» պաշտոնաթերթը հարցազրույց է վերցել պարոն Պետերջիկյանից...


Այս բարձրաքանդակները զարդարում են Փարիզի ամենահին տաճարը՝ 13-րդ դարում կառուցված Սեն-Շապել եկեղեցում, որը գտնվում է Պալե-Ռոյալում, այսինքն արքայական պալատի տարածքում եւ հինգհարյուր տարի հանդիսացել է Ֆրանսիայի թագավորների սրբավայրը: Բարձրաքանդակներում պատկերված է աշխարհի Աստվածաշնչյան պատմությունը՝ ստեղծումը, դրախտը, ջրհեղեղը...


Կամավորական բանակը Հյուսիսային Կովկասում վճռական պարտություն էր կրել: Դեռևս 1920 թ. ապրիլի 5-ին այդ բանակի Պետրովսկի զորամասը գեներալ Դրացենկոյի ղեկավարությամբ հասել էր Բաքու, բերելով իր հետ մեծ քանակությամբ զենք, զինվորական գույք, զինամթերք, այլև նավատորմ, բաղկացած 32 զանազան տեսակի նավերից: Այդ ամբողջ գույքը Դրացենկոն հանձնել էր Ադրբեջանի կառավարությանը, ստանալով որոշ դրամական վարձատրություն...


Իմ խորագիրը կոչվում է «Կիրակնօրյա նոթեր», բայց մեկ տարվա հետահայաց «հեռվից» տեսնում եմ, որ հաճախ լավ էլ «լուրջ-լուրջ» հոդվածներ եմ գրել։ Մինչդեռ իրոք սովոր եմ նոթեր գրելու՝ գիրք կարդալուց, նույնիսկ կինո նայելուց, սեփական մտքերս չհաշված։ Վերջերս նկատեցի, որ ամենաշատը նշումներ արել եմ Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ» վեպից...


«Не мое дело даже вкратце представлять резню, устроенную турками в 1915 году, жертвами которой, по подсчетам европейских источников, стали примерно миллион человек. Такого зверь, именуемый человеком, еще не совершал. Сразу, в течение нескольких месяцев, исчез целый народ, который тысячелетиями жил на своей земле...


Сразу надо сделать оговорку, что ученые всячески всеми правдами и неправдами скрывают эту информацию, так как она совершенно не вписывается в те устои мира, которые нам с детства описывают учебники по истории. Уже давно на планете находят места захоронения, а чаще останки погибших гигантских людей. Их раскапывают по всему миру, как на суше, так и под водой в морях и океанах. Очередное тому подтверждение – находка в Якутии...


Ի՞նչ է հումանիտար օգնությունը. անհրաժե՞շտ է, արդյոք, այն մեր օրերում: Հումանիտար օգնությունը բարեգործություն է պետության, հասարակական կազմակերպությունների և այն անհատների կողմից, ովքեր իրենց միջոցների հաշվին օգնում են ոտքի կանգնելու անելանելի վիճակում գտնվող առանձին մարդկանց, ընտանիքների...


Ես և Սեդրակ Մարգարիչը տասը տարվա պատը պատին հարևաններ ենք, և այդ տասը տարում իրար դեռ ոչ մի անգամ ցուրտ խոսք չենք ասել։ Բնակարանամուտի առաջին օրը նստած հեռուստացույց էի դիտում, մեկ էլ հանկարծ՝ թա՛խկ-թըրա՛խկ, թա՛խկ-թըրա՛խկ, թա՛խկ-թըրա՛խկ, և միջնապատի ծեփը շռնդալով թափվեց նոր գնած բազմոցի վրա...


Եվ Վռամշապուհ արքայի ու Սահակ Պարթևի հրահանգով Մեսրոպ Մաշտոցն անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել Դանիել եպիսկոպոսի հետ, ապա եղել է Եդեսիայում, Ամիդում, այնտեղից ճանապարհվել Սամոսատ։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգևորականության՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի, Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի հետ, այցելել է Եդեսիայի գրադարանը և 405 թ. ստեղծել հայոց գրերը...


Ստեփանակերտի երթուղային ավտոբուսներում ու միկրոավտոբուսներում վերջերս գրություններ են փակցրել՝ «Խնդրում ենք յուրաքանչյուրը մուծի միայն իր փոխարեն»։ Ամեն անգամ կարդալով այն, հիշում եմ այդ գրությունների երևան գալուց մի շաբաթ առաջ ավտոբուսում նստած անծանոթ այն աղջկան, որ իջնելուց առաջ շրջվեց ու ասաց. «Դուք չմուծեք...»։


Աստված հայի առջև դրեց ներկայիս Հայաստանի Հանրապետություն երկիրն ու «Ծովից ծով Հայաստանի» քարտեզը։ «Որդյակ, ընտրիր սրանցից միայն մեկը»։ Եվ հայն ընտրեց «Ծովից ծով Հայաստանի» քարտեզը։ «Սա ավելի մեծ է»,- ասաց։


Երկու ճշմարտություն կա. իրական, դառն ճշմարտություն և քաղցր, բոլորին հաճելի ճշմարտություն։ Այս երկուսի տարբերությունն այն է, որ վերջինս ճշմարտություն չէ։


« 1 2 3 4 ... 19 20 »

Որոնում

Օրացույց

«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ