Գլխավոր » Архив материалов

Չգիտեմ, թե ովքեր են ավելի մեծ հիմար. կապիկնե՞րը, որ նստել են մարդկանց գլխին, թե՞ մարդիկ, որ թույլ են տալիս կապիկները նստեն իրենց գլխին։


Ֆեյսբուքյան իմ ընկերներից մեկի գրառման տակ մի «խելոք» գրել էր. «Եկեք Ղարաբաղը տանք, որ Հայաստանը կարանք պահենք»։

Հիշեցի Մեծն Թումանյանի հայտնի հիմար կկուն, որ աղվեսի սպառնալիքներից վախեցած, իր ձագերը հերթով տալիս էր նրան։ Գոնե կկուն ցավով, ափսոսանքով էր իր ձագերին նետում աղվեսի երախը։ Մեր այս ողորմելին մի այնպիսի հավեսով է ուզում Արցախը հանձնել, կարծես այն իր պապի բոստանամերձ խոպանն է...

 

Սիրիայի հայաբնակ Քեսաբի բնակիչները, որոնք օրերս հարձակման են ենթարկվել Թուրքական աջակցությունը վայելող ծայրահեղականների կողմից ու ապաստան գտել Լաթաքիայի հայկական եկեղեցում, դիմել են աշխարհին՝ նոր ցեղասպանությունը կանխելու խնդրանքով...


Հայաստանում չեն դադարում քննարկումները «Ղրիմի նախադեպի» վերաբերյալ: Կան կողմ եւ դեմ տեսակետներ այն հարցի շուրջ, թե արդյոք Ղրիմում ներկայում տեղի ունեցողը նախադեպ է Ղարաբաղի համար, եւ որքանով դրանից կշահեն Ղարաբաղը եւ Հայաստանը...


Ինչպես ասում էր Օստապ Բենդերը, երեկոն դադարում է ձանձրալի լինել: Մերձդնեստրը նույնպես մտադիր է դիմել Ռուսաստանին միանալու համար: Պետք է սպասել նաեւ Հարավային Օսիայի դիմումին՝ Ռուսաստանի կազմում Հյուսիսային Օսիային միանալու համար...


Ռուսաստանից փաստացի հնչում է Ղրիմի հարցում Հայաստանի ու Արցախի դիրքորոշման, նաեւ Ստեփանակերտի հրապարակում կազմակերպված համերգի պատասխանը: Հնչում է պատասխանը բոլոր այն մարդկանց, ովքեր քափ ու քրտինքի մեջ փորձում էին Հայաստանի հասարակությանը համոզել, թե Ղրիմը Արցախի համար նախադեպ է...


Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը տարօրինակ հայտարարություն է արել: Թվիթերի իր էջում նա գրել է. «Անհամբեր սպասում ենք ռուսական կողմի հետ հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հարցով: Մենք լի ենք վճռականությամբ՝ Ֆրանսիայի հետ աշխատել խաղաղ կարգավորմանն աջակցության համար»...


«Առաջին լրավական»-ի զրուցակիցն է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը...


2009-2013 թվականներին աշխարհում ներկրված սպառազինությունների 1.6 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին։ Սա է վկայում Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի նոր զեկույցը աշխարհում զենքի առևտրի ծավալների վերաբերյալ...


Քրդական արմատներով թուրք լրագրող Մուջգան Հալիսն իր հերթական հոդվածը նվիրել է Հայոց ցեղասպանության հետևանքով կրկնակի տուժած հայ կանանց՝ նրանց բռնաբարությունների, բռնի իսլամացման, ստրկացման դեպքերին։ Demokrat Haber կայքում հրապարակված հոդվածը ներկայացնում ենք գրեթե առանց կրճատումների...


Վերջին ամիսների իրադարձությունները, սկսած օգոստոսից, երբ Ռուսատանը Ուկրաինայի եւ Հայաստանի հանդեպ անցավ «հարձակման», կապված վերջիններիս ԵՄ ասոցացման ցանկության եւ մտադրության հետ, լույս սփռեցին բազմաթիվ հարցերի վրա, որոնք հասարակ մարդկանց համար անհասկանալի էին թվում...


«Լեռնային Ղարաբաղի հարցը երբեք չի լուծվի, ուստի այդ հարցի լավագույն լուծումն այն ևս Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելն է, այդ դեպքում ոչ հայերը կնեղանան, ադրբեջանցիներն էլ ստիպված կլինեն հաշտվելու, որովհետև Ղարաբաղը չի մնում Հայաստանին, այլ մտնում է Ռուսաստանի կազմի մեջ»:

Ո՛չ, բարեբախտաբար, այս անգամ այսպիսի հայտարարություն անողը հայ չէ...


Երբ Չարենցի ծննդյան օրով երկրիդ մեծ ու փոքր, գլխավոր ու անգլխավոր լրատվականներն իրենց եթերը չեն սկսում Չարենցով, երբ Չարենցին անդրադառնում են երրորդ դասարանում վատ սովորող աշակերտի տեքստով, երբ Չարենցին նվիրված իրենց խելքին հարիր միջոցառումը, նույնիսկ, ցույց են տալիս զբոսանքի գնալուց առաջ իր շքամուտքում պարող` ամերիկաներում, թե որտեղ ապրող ցնդած մի պառավի պարը ցույց տալուց հետո, սա արդեն բաց, ուղիղ մարտահրավեր է...


Մեր հասարակության մի ստվար հատվածի մոտ այն տեսակետն է արմատավորված, թե իբր, երբ աղանդավորների եւ այլ խորթ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին հալածում, տուգանում կամ դատում են, դրանով նրանք իրենց հավատացյալների շրջանում «սրբանում են», արժանամում հարգանքի ու պատվի: Ուստի, նրանց նկատկմամբ պետք է զգուշավոր լինել, ուշադրություն չդարձնել կամ արհամարհել...


Հայաստանը եւ Արցախը ազատ ու անկախ հանրապետություններ են: Հայստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչվել է, իսկ Արցախն անգամ Հայաստանի կողմից չի ճանաչվել: Թե ինչու՞ է այդպես, թողնենք վիճաբանեն Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու եւ ԼՂՀ-ն «ազատ ու անկախ պետություն» հռչակելու կողմնակիցները...


Փետրվարի 18-ին լրացավ արցախցի արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ Մաքսիմ Հովհաննիսյանի ծննդյան 80-ամյակը։

Դավիթ Գասպարյան. ԽՈՍՔ ՀՈԲԵԼՅԱՐԻՆ 

Մաքսիմ Հովհաննիսյան. ՄԵՆՔ


Մարտի 8-ը սիրո և հիացմունքի տոն է: Սկզբում այն այն եղել է ոչ թե գարնան, սիրո տոն, այլ պայքարի օր: Պայքար՝ կանանց իրավունքների համար: Սակայն ժամանակը ջնջեց նրանից ողջ քաղաքական ենթատեքստը, թողնելով մեզ գարանանային մի գեղեցիկ տոն...


Շատ ուրախ եմ, որ Արցախում լավ շենքեր են կառուցվում՝ հարմարավետ, ապահովված անհրաժեշտ կենսապայմաններով: Այո, դեռ բարի մարդիկ կան, ի շնորհիվ նրանց օր-օրի քարը քարին է դրվում, հիվանդանոցներ են կառուցվում մեր հայրենիքում: Այլ խնդիր է սպասարկման հարցը

 


Ռուսական Спорт-Экспресс պարբերականի հարցազրույցը Շավարշ Կարապետյանի հետ...


Կոստյումս հնացել, գույնը գցել էր, հարկավոր էր նորը գնել։

- Բան չկա,- ասաց կինս,- բանաստեղծություններդ կտպագրվեն, հոնորարով կառնենք։

Բանաստեղծություններս տպագրվեցին, գունավոր հեռուստացույց գնեցինք...


Մեր հըրեւան շենը սահմանային շեն ա: Արցախյան պատերազմի ժամանակ, ռուսների օգնությամբ, թորքերը (ադրբեջանցիները) գյուղը գրավալ ըն, թըլանալ, տները վառալ: Պատերազմից հետո շինացիք կամաց-կամաց եկալ ըն, պետության, բարեգործների օգնությամբ տներ շինալ՝ տընըվերվալ...


«Նոր Էջ» թերթի վեբ-կայքի 2013 թ. մայիսյան համարում տպագրվել է «Մեր սկաուտը ձեր «Զարթոնքին» վնաս չէ՞» հոդվածը, որի պատճառով ԼՂՀ Ընդհանուր իրավասության դատարանը քաղաքացիական գործ էր հարուցել Աշոտ Սարգսյանի դեմ՝ հիմք ընդունելով «Հայկի սերունդ» հասարակական կազմակերպության նախագահի հայցադիմումը...


Ճշմարտությունը երբեմն այդպես էլ մնում է ջրի տակ, որովհետև շատ է ծանր։ Բայց, այնուամենայնիվ, այն ջրի տակ անգամ ապրում է ու բացառված չէ, որ գեղեցիկ մի օր դուրս գա ջրի երես։


Երբ մի հիմար քար էր գլորում ձորը, հավաքվում էին խելոքները և ապարդյուն փորձում այն հանել ձորից։ Բայց դա նախկինում էր։ Այժմ խելոքները միայն վազում են քարի հետևից:

Վահրամ Օհանջանյան


Ընդունված է համարել, որ «սումգայիթը» Ադրբեջանի պատասխանն էր՝ 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստի որոշման. դիմել մարզը Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու խնդրանքով։

Իրականում, սումգայիթը խորհրդային Ադրբեջանում հայերի հանդեպ խտրականության, անպատիժ սպանությունների, տեղահանման, էթնիկ զտումների՝ հետևողական, թեև քողարկվա՛ծ քաղաքականության բացահայտ դրսևորումն ու շարունակությունն էր...


Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին...


ԼՂՀ ազգային ժողովի փետրվար 26-ի  նիստում պատգամավոր Վարդգես Բաղրյանը ներկայացրել է ԱԺ խումբ-խմբակցությունների համատեղ հայտարարությունը՝ Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերի 26-րդ տարելիցի առթիվ...


«Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանը, ՀՀ նախագահի հասարակական կապերի եւ տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ, 2013-ին սումգայիթյան ջարդերի մասին գիրք է հրատարակել, որը կոչվում է. «Սումգայիթյան օրագիր. 1988-ի մարտի 27-ից ապրիլի 5-ը»...


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս  ՈՒորլիքը նույնպես հիշում է Սումգայիթի դեպքերը...


Այս վերնագրով Ֆրանսիայի ամենահեղինակավոր «Լը Մոնդ» թերթում հոդված են տպագրել Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռենե Ռուքեն եւ Գի Տեսյեն...


Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին այցելել է արտաքին գործերի նախարարություն եւ մասնակցել 2013 թ. գործունեության արդյունքների ամփոփմանը եւ 2014 թ. աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը...


«Ազգային վերածնունդ» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանի` Արցախի գազալցակայաններում գազի գինն իջեցնելու նպատակով նախաձեռնած ստորագրահավաքի մասին...


Ադրբեջանցիները կորցրել են խաղաղ իշխանափոխություն իրականացնելու իրավունքը։ ԱՄՆ պետդեպը հրապարակել է ավանդական ամենամյա զեկույցը՝ երկրներում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակի վերաբերյալ։ Ադրբեջանն ԱՄՆ պետդեպի զեկույցում խիստ քննադատության է ենթարկվել, գրում է ադրբեջանական haqqin.az կայքը...


Եզակի քառօրյա էր այս քառօրյան` իր բնույթով. կառավարությունը չհասցրեց նույնիսկ մեկ օրինագիծ ներկայացնել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը...

Վարչապետ Տիգրան Սարգսյանն անցած չորեքշաբթի խորհրդարանում լրագողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե «Նաիրիտ»-ի գործն ուսումնասիրելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կարիք չկա: «Որովհետև կառավարության որոշումները, որոնք ես թվարկեցի, տեղադրված են մեր կայքում, և եթե մեր պատգամավորները ցանկություն ունեն, կարող են այդ բոլոր որոշումների հետ ծանոթանալ»,- ասել էր վարչապետը...

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է հերթական տարեկան զեկույցը մարդու իրավունքի վիճակի վերաբերյալ, որտեղ Հայաստանին վերաբերող բաժնում կրկին մատնանշվում են մարդու իրավունքների խախտումների, ոստիկանությունում բռնությունների, խոշտանգումների ու ահաբեկումների, նաեւ 2013 թվականի թետրվարին նախագահի ընտրությանը տեղի ունեցած խախտումների հետ կապված խնդիրները...

Մամուլում տեղեկություն եղավ, որ ՀՀԿ վերնախավը քննարկել է պարտադիր կուտակայինը մեկ տարով հետաձգելու հարցը: Հայաստանում լուրջ ու հիմնավոր դժգոհություններ կան այս հարցում, եւ ինչպես Սերժ Սարգսյանն է «խոստովանել»՝ հանրության 80 տոկոսը դեմ է դրան...

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Ղրիմի իրավիճակը, ասելով, թե դա անում է, որպեսզի մարդիկ չդատեն խոսակցություններով կամ շշուկներով...

Ավստրիայի իշխանությունը սառեցրել է Ուկրաինայի 18 քաղաքացու բանկային հաշիվ: Այդ մասին հայտնել է Իտար-Տասը, հղում անելով այդ երկրի ԱԳՆ-ին: Ավստրիայի ԱԳՆ-ն ասել է, որ որոշումը ժամանակավոր է եւ վավեր է մինչեւ Եվրամիության համապատասխան պատժամիջոցները: Այն համաձայնեցվե; է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության հետ...

Հայտնելով իր համաձայնությունը սպասելու ուլտիմատումի պատասխանի համար Ղարաբաղի պատգամավորական ժողովի որոշման, օսմանյան հրամանատարությունը այդպիսով կատարում էր առաջին լուրջ զիջումը ղարաբաղցիներին։ Դա ուշագրավ նահանջ էր, որ ապացուցում էր, թե թուրքերը իսկապես լրջորեն խուսափում էին Ղարաբաղի հետ զինված բախումից...

Թուրքերը Ղարաբաղ մտան Նուրի փաշայի ուլտիմատումից միայն տասնչորս օր անցնելուց հետո...

Դաստիարակության հիմնական նպատակը նոր ծնված երեխայի անձի ձևավորումն ու նրա հետագա զարգացումն է: Դաստիարակությունից է կախված շրջապատող իրականության երեխայի ընկալումը, նրա հարաբերություններh իր և շրջապատող մարդկանց հետ...

Գուրգեն Միքայելյանը, որ նոր էր ավարտել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը, արցախյան շարժման տարիներին աշխատել «Խորհրդային Ղարաբաղ» թերթում...

Այս Ղարաբաղն է։
Եվ զգույշ մի քիչ, հրաբուխն հանգած
Կարող է հանկարծ
Քո ոտքերի տակ բորբոքվել նորից,
Դարերով լռած իր խառնարանից
Նետել հուր ու բոց,
Հողմահար անել և՛ բերդ, և՛ ամրոց...

Մի օր մտածեցի, որ արդեն կարգին մեծ եմ ու կարող եմ հորս խորհուրդ տալ։ Ասացի՝ «Պապ, ախր ինչո՞ւ ես քո թշնամիներին ցույց տալիս, որ իրենց չես սիրում, ատում ես։ Ինչո՞ւ ես ամեն ինչ երեսներին ասում, ձեռ առնում ու դարձնում նրանց քո թշնամին»...

Հայի նախանձ և հայի մեծամտություն. երկու քրոնիկական-ազգային հիվանդություն, որ դարեր ի վեր բազում չարիք են պատճառում մեր ժողովրդին...

Միանշանակ Ստալինը, Բերիան շանորդիներ են։ Բայց ես չեմ կարծում, որ Չարենցի, Բակունցի, Թոթովենցի ու հազարավոր մեր տաղանդավոր, շնորհալի, նվիրյալ մտավորականների սպանության ամենամեծ մեղավորը նրանք են...

« 1 2 3 4 5 ... 19 20 »

Որոնում

Օրացույց

«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ