Գլխավոր » ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՂՆԵՐ
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ ԱՐՏԱՀԱՅՏՎՈՂՆԵՐ
17:42

Հարցված ադրբեջանցիների 0.8 տոկոսը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի անկախության օգտին: «Թող ապրեն այնպես, ինչպես ուզում են»,- նշել են նրանք: Ինչպես հայտնում է ադրբեջանական 1news.az գործակալությունը, սոցհարցումն անցկացվել է PULS կազմակերպության կողմից՝ Ադրբեջանի 1000 քաղաքացիների շրջանում: Հարցվածների 70.4 տոկոսը ԼՂՀ ինքնորոշման հարցում ոչ մի փոխզիջում չի ընդունում: 8.9 տոկոսը որպես փոխզիջում՝ Ղարաբաղը տեսնում են իբրև մշակութային ինքնավարություն՝ տեղական ինքնակառավարման հնարավորությամբ: Հարցվածների միայն 9.5 տոկոսն է ընտրել Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ հանրաքվեի անցկացման ճանապարհով կարգավիճակի հաստատման տարբերակը: Հարցվածների 42.5 տոկոսը նշել է, որ «ոչ այն է պատերազմ, ոչ այն է խաղաղություն» իրավիճակը կշարունակվի, իսկ 40.7 տոկոսը հավատում է խաղաղ կարգավորմանը: Ռազմական գործողությունների վերսկսմանը «հավատում է» հարցավածների 15.7 տոկոսը, այսինքն՝ խաղաղ կարգավորման կողմնորոշումը գրեթե երեք անգամ գերազանցում է պատերազմի սպասումներին:

ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններից առաջ անցկացված սոցհարցումը ցույց էր տվել, որ ղարաբաղցիների 84.4 տոկոսը ԼՂ հարցում չի ուզում գնալ ոչ մի փոխզիջման: Ադրբեջանցիների վերադարձին դեմ էր արտահայտվել հարցվածների 93 տոկոսը:


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ