Գլխավոր » ԱՄՆ Պիկո Ռիվերա քաղաքը բանաձև է ընդունել Քարվաճառը բարեկամ քաղաք ճանաչելու մասին
ԱՄՆ Պիկո Ռիվերա քաղաքը բանաձև է ընդունել Քարվաճառը բարեկամ քաղաք ճանաչելու մասին
13:20

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Պիկո Ռիվերայի քաղաքային խորհուրդը ապրիլի 22-ին միաձայն բանաձև է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառ քաղաքը որպես բարեկամ քաղաք ճանաչելու մասին։ Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ-ն, Բանաձևում մասնավորապես նշվում է, որ վերջին քառորդ դարի ընթացքում Քարվաճառի և Արցախի Հանրապետության ժողովուրդը հաստատակամություն ևտոկունություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և այլհսկայական դժվարությունների հանդեպ։

Քարվաճառը և Արցախի Հանրապետությունը հազարամյակների հարուստ պատմություն ունեն և հայ ժողովրդի պատմության և մշակույթիբաղկացուցիչ մաս են կազմում։ Պիկո Ռիվերայի քաղաքային խորհուրդն իր բանաձևում ընդգծում է, որ այս որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով Կալիֆորնիայում հայ ժողովրդին աջակցելու երկարամյա ավանդույթը, ինչը մասնավորապես դրսևորվել է 1880-ական թվականներին Սուլթան Համիդի ջարդերից և 1915-23 թթ․ Ցեղասպանությունից փրկվածներին ապաստան տրամադրելու մեջ։ Բանաձևն ընդունվել է Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի օժանդակությամբ։ 


Որոնում

Օրացույց

«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Արխիվ