Գլխավոր » ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՄԵԾ ՏՈՆ է, ՈՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԳԻՏԱԿՑՎԱԾ ՉԷ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՄԵԾ ՏՈՆ է, ՈՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԳԻՏԱԿՑՎԱԾ ՉԷ
00:03
Անցած 19 տարիներին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը անկախությունն է։ Յուրաքանչյուր ազգի համար չկա ավելի արժեքավոր նվաճում, քան պետության անկախությունը,- news.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։ «Նախորդ տարիների գլխավոր նվաճումներն են մեր անկախությունը, մեր հաղթանակը, և որպես անկախության և հաղթանակի արդյունք՝ մեր բանակը»,- ասել է Կարապետյանը։

Նրա կարծիքով՝ մնացածն արդեն բացթողումներ են. «Ժողովրդի սոցիալական վիճակը, երկրի տնտեսական դրությունը, ազատությունների բացակայությունը, ժողովուրդ, որը չի կարող պաշտպանել իր իրավունքները ոչ մի ոլորտում։ Մեր ժողովուրդը վախենում է պետությունից, պետությունն իր հերթին չի սիրում իր ժողովրդին։ Ստացվում է՝ ինչի համար պայքարել ենք՝ դրա դեմ ենք այժմ։ Իսկ մենք պայքարել ենք հենց ազատության համար»։ Կարապետյանի խոսքով, ստեղծված իրավիճակը, որը սոցիալական անարդարության հետևանք է, թույլ չի տա երկրին զարգանալ։

Արկադի Կարապետյանը նշել է, որ «անկախության օրը մեծ տոն է, որի նշանակությունը մինչև վերջ գիտակցված չէ։ Անկախությունը զենք է, որի օգնությամբ մենք կարող ենք ավելի լավ ապրել, սակայն չգիտակցելով դրա արժեքը՝ մենք չենք հասնի նշանակալից արդյունքների»։

Որոնում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ