Գլխավոր » Արկադի Կարապետյան. Մեզ չեն հարգում թե Եվրոպայում, թե Եվրասիայում
Արկադի Կարապետյան. Մեզ չեն հարգում թե Եվրոպայում, թե Եվրասիայում
11:57

Karabakh-open.info-ի հարցազրույցը ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հետ


- Պարոն Կարապետյան, վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Հայաստանի մաքսային միությանն անդամակցելու մասին թեման: Ըստ Ձեզ, Հայաստանի համար ո՞ր ուղին է նախընտրելի՝ եվրաինտեգրացիա՞ն, թե՞ եվրասիական միությունը:


- Ես երկար եմ մտածել այդ հարցի շուրջ, մանրամասնորեն զննել ամեն ինչ: Սակայն պատասխանը պարզ է եւ ակնհայտ՝ մենք պետք է գնանք այնտեղ, որտեղ մեզ հարգում են: Սակայն, իրողությունն այնպիսին է, որ մեզ չեն հարգում ոչ Եվրոպայում, ոչ էլ Եվրասիական տարածությունում: Հայաստանը (ՀՀ եւ ԼՂՀ) պետք է ինքը որոշի իր քաղաքականությունը՝ հենվելով սեփական ուժերի վրա: Իսկ Հայաստանի ուժը նրա միասնության մեջ է: Փառք Աստծո, որ Եվրաինտեգրումն իր արժեքներով հանդերձ շրջանցեց մեզ: Չնայած, հավաստիացնում եմ ձեզ, որ Եվրոպան մեզ հանգիստ չի թողնի՝ անկախ վիրավորված դեմքերից: Աշխարհում պայքարն ընթանում է ոչ թե նավթի եւ գազի (դրանք ածանցյալներն են), այլ մարդկանց հոգիների համար: Ով հասկանում է դա՝ նա էլ կառավարում է աշխարհը: Մենք` հին ու բարի ավանդույթներով Եվրոպան ենք: Դեռ մինչեւ Ռուսական պետության ստեղծումը մենք արդեն իսկ պատկանում էինք աշխարհի այն մասին, որին ինքն իրեն մաս էր համարում Եվրոպան: Այն ժամանակ մեզ հարգում էին: Ավելին՝ Եվրոպայի պատմության մեջ կային պահեր, երբ նրան փրկել են հայերը: Օրինակ, հայերը ջարդել են թուրքերին եւ հանել Վիեննայի շրջափակումը, հայերը փրկել են Լեհաստանը գերմանական ասպետներից եւ այլն: Սակայն, մենք պատկանում ենք այն Եվրոպային, որում դեռ չէին հռչակվել այն հակամարդկային արժեքները, որոնցով երեխային խլում են իր ընտանիքից եւ այլն: Ուզում են Հայաստանում Սոդոմ ու Գոմոր իրականացնել, ու դա կլինի մեր վերջը: Պատմության մեջ դա արդեն եղել է, դա ապացուցված է հնագետների կողմից:


Հիմա անհասկանալի Մաքսային միության մասին: Կարդացել եմ, լսել բոլոր «կողմ» եւ «դեմ» փաստարկների մասին: Կրկնում եմ՝ ամեն ինչ շատ պարզ է: Ռուսաստանում մեզ չեն հարգում՝ սկսած Պետրոս առաջինի ժամանակաշրջանից հաստատված հարաբերություններից: Այնպես որ, բարեկամություն երբեք էլ չի եղել: Հիշեք Պասկեւիչին, ով հայտարարեց, որ իրենց Հայաստանը պետք է առանց հայերի, նաեւ Նիկոլայ երկրորդին, ով փակում էր հայկական դպրոցներն ու հետապնդում ՀԱԵ-ն: Այսպիսի բաներն առանց հետեւանքի չեն մնում: Այսօրվա եկեղեցականներն էլ զուրկ չեն շովինիստական թույնի թունավորումից: Նրանցից ոմանք ՀԱԵ-ն համարում են աղանդ, չնայած, որ հավատքի խորհրդանիշները նույնն են:

Ռուսաստանը մեր թշնամիներին զանգվածային ոչնչացման զենքեր է վաճառում, միլիարդավոր պարտքեր է ներում ուրիշներին, սակայն չի ներում մեր հարյուր միլիոնանոց պարտքը: ՌԴ-ն յուրացնում է հայկական առաջատար ձեռնարկություններն ու մեզ մոտ կառուցում գաղութային տնտեսություն: Մենք հիշում ենք 1915-1923 թվականների բազմաթիվ դասերը: Նորագույն պատմության ընթացքում, Ղարաբաղյան շարժման ժամանակ, նույնպես ռուս զինվորները բռնում էին հայերին եւ վաճառում ազերի թուրքերին: 1988-1991թվականներին նրանք բռնահանեցին ԼՂՀ Շահումյանի շրջանն ու Մարտակերտը: Մենք չենք մոռացել ռուս օդաչուների մասին, ովքեր ռմբակոծում էին մեր բնակավայրերը:


Ուզում եմ կանգ առնել Ռուսաստանի հետ «կողմ» փաստարկի վրա: Դա ՌԴ-ից ստացվող տրասֆերտներն են: Պետք է նշել, որ դա ՌԴ նվերը չէ, այլ մեր համերկրացիների աշխատանքի դիմաց վճարված գումարները, որոնք ստիպված լքել են երկիրը` գաղութային քաղաքականության պատճառով: Ի դեպ, Զորի Բալայանը հիշել է Գյուլիստանի պայմանագրի մասին, սակայն մոռացել է հիշատակել Սեւրի ու այլ պայմանագրերը: 


Մեզ տանում են Եվրասիական միություն, որտեղ մեզ նույնիսկ ծաղրում են: Պատմության դասը կայանում է նրանում, որ հայկական Նախիջեւանն ու Ղարաբաղը Ադրբեջանին է տվել Ռուսաստանը: Փորձից ելնելով, հնարավոր է, որ ՀՀ ՄՄ-ին անդամակցելուց հետո երկու հայկական պետությունների միջեւ սահմանը կփակվի, եւ այն կվերահսկեն ռուս սահմանապահներն ու կհայտվեն մաքսատան աշխատողները: Արդեն մի քանի տարի է, մեր ելքն ու մուտքը Հայաստանի սահմանում վերահսկում են ռուսական սահմանապահները: Սա նորություն է, որը չի համապատասխանում ինքնիշխանությանը: 


- Ի դեպ, վերջերս մտավախություններ հնչեցվեցին նաեւ ռուսական սահմանապահների հետ կապված:

- Այո, Հադրութից որոշ տագնապալի լուրեր կան, որ հայտվել են մարդիկ, վքեր հետաքրքրվում են, թե ինչպիսին կլինի բնակչության արձագանքը, եթե այնտեղ վերադառնան ռուս սահմանապահները:

Կարծում եմ, ժամանակները հիմա այլ են: Մենք ունենք օրինակներ, երբ ռուսական զինված ուժերը թողնում էին մեզ դեմ առ դեմ թշնամու հետ: Ընդ որում՝ նրանք իրենց հետ դուրս էին բերում նաեւ զենքն ու զինամթերքը: Շատ հավանական է, որ նույնպես վարվի նաեւ ՌԴ ՊՆ 102-րդ ռազմակայանը: Իմիջիայլոց, եթե այնտեղ տեղակայված լիներ ՆԱՏՕ-ի ռազմակայանը, նրանք մեզ վարձավճար կտային ու պարտքի դիմաց չէին հափշտակի մեր ձեռնարկությունները:

Սակայն, ինչ-որ հույս կա, որ Ռուսաստանը կփոխվի, քանի որ այնտեղ կառուցվում են եկեղեցիներ ու տաճարներ ու ակնհայտ է հոգեւոր աճը: Առանց այդ աճի ոչ մի լավ բան չի սպասվում:


Բանաստեղծ Նիկոլայ Նեկրասովը հարցնում էր. «Ո՞վ է Ռուսաստանում լավ ապրում»: Բավական է նայել «Ֆորբս» ամսագրի ներկայացրած միլիարդատերերի ցանկին, որպեսզի ամեն ինչ պարզ դառնա: Ես դիմում եմ նրանց՝ զգույշ եղեք մեզ հետ, ու մի զայրացրեք մեր Աստծուն, քանի որ մենք արդեն զոհ ենք մատուցել 1915-1923 թվականներին: Հետո այդ նույնը կատարվեց ձեզ հետ:

Միանգամայն ակնհայտ է, որ մենք պետք է հենվենք մեր ուժերի վրա, իսկ մեր ուժը մեր միասնությունն է: Ու երբ որ մենք միասին ենք՝ մեզ հետ է Աստված: Դա մեկ անգամ չէ, որ ապացուցվել է պատմությամբ: Իսկ մեր միասնությունը մեր հավատքի շուրջ է: Իսկ դա այնքա՜ն պարզ է:


- Իսկ ի՞նչ կասեք ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի անվտանգության ապահովման մասին:

- Դուք կարծո՞ւմ եք, որ Ղազախստանը մեզ կպաշտպանի Ադրբեջանից: Առաջին հերթին պետք է ամրապնդել մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Եթե մեզ կհարգեն՝ այն ժամանակ մենք կխորացնենք համագործակցությունը՝ որքանով դա հնարավոր կլինի: ՆԱՏՕ-ն դա ԵՄ չէ, դա վերջապես զինվորականներ են: Պետք չէ մոռանալ նաեւ մեր բարեկամ երկրների` Վրաստանի եւ Իրանի մասին: 



Որոնում

Օրացույց

«  Դեկտեմբեր 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ