Գլխավոր » ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽՎՈՒՄ Է
ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽՎՈՒՄ Է
21:14
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 25 տարուց ավելի ապրելու համար ազգի ծնելիության ցուցանիշը մեկ ընտանիքի հաշվով պետք է լինի 2,11 երեխա։ Եթե դրանից ցածր է, ազգը կանհետանա։
Պատմության ողջ ընթացքում 1,9 ծնելիության աստիճան ունեցող ոչ մի ազգ չի վերականգնվել։ Իսկ 1,3-ի դեպքում ուղղակի անհնար է, որովհետև այդ դեպքում վերականգնման համար անհրաժեշտ է 80-100 տարի։ Մինչդեռ գոյություն չունի այնպիսի մի տնտեսական մոդել, որ օգնի այդքան երկար գոյատևելու համար։

Մի խոսքով, եթե երկուական զույգ ունեն մեկական երեխա, նշանակում է երեխաները երկու անգամ պակաս են, քան ծնողները։ Իսկ եթե այդ երեխաները հետագայում նույնպես մեկական երեխա ունենան, ապա թոռների թիվը չորս անգամ պակաս է լինելու ծնողների թվից։
Այսօրվա դրությամբ ծնելիության  ցուցանիշը Ֆրանսիայում 1,8 է, Անգլիայում՝ 1,6, Հունաստանում՝ 1,3, Իտալիայում՝ 1,2, Իսպանիայում՝ 1,1։ Ողջ եվրոպական միությունում ծնելիության միջին ցուցանիշը մեկ ընտանիքի հաշվով 1,38 երեխա է։ Պատմական փաստերը ցույց են տալիս, որ այդ թիվն այլևս չի կարող աճել։ 

Տարիների ընթացքում Եվրոպան այլևս չի լինելու այնպիսին, ինչպիսին այսօր մենք գիտենք։ Սակայն Եվրոպայի բնակչությունն ամենևին չի պակասում։ Պատճա՞ռը։ Ներգաղթը (էմիգրացիա)։ 1990 թվականից սկսած Եվրոպայում բնակչության աճի 90 տոկոսը կատարվում է մահմեդական երկրներից ներգաղթի շնորհիվ։
Ֆրանսիայում մեկ ընտանիքին բաժին է ընկնում 1,8 երեխա, մահմեդական մեկ ընտանիքին՝ 8,1 երեխա։ Ֆրանսիայում մինչև 20 տարեկանների 30 տոկոսը մահմեդականներ են։ Նիցցայում, Մարսելում, Փարիզում և այլ խոշոր քաղաքներում նրանք արդեն 45 տոկոս են կազմում։ 2027 թվականին Ֆրանսիայում յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ մահմեդական է լինելու։

Վերջին 30 տարում Անգլիայում ասիական բնակչության թիվը 82 հազարից հասել է 2,5 միլիոն մարդու։ Այսինքն՝ աճել է 30 անգամ։ Այնտեղ հազարից ավելի մզկիթ կա արդեն, որոնց մեծ մասը նախկին եկեղեցիներ են։ 
Հոլանդիայում նորածինների 50 տոկսը արաբ է։ 15 տարի հետո Հոլանդիայի բնակչության կեսը կազմելու են մահմեդականները։ Բելգիայում բնակչության 25 տոկոսը և նորածինների 50 տոկոսը մահմեդականներ են։ 

Բելգիայի կառավարությունը հաստատել է, որ 2025 թվականին եվրոպական երկրների երեխաների 1/3-րդը ծնված են լինելու մահմեդական ընտանիքներում։ Եվ դա ընդամենը 13 տարի հետո։ Գերմանիայի կառավարությունը հրապարակայնորեն ստիպված է եղել հայտարարել, որ գերմանացիների ծնելիության անկումն այլևս հնարավոր չէ կանգնեցնել։ 2050 թվականին Գերմանիան արդեն մահմեդական երկիր է լինելու։

Մուամար Կադաֆին հայտարարել էր. «Ինչպես երևում է, Ալլահը Եվրոպայում մեզ հաղթանակ է նվիրելու առանց սրի, առանց զենքի և նվաճման։ Մեզ ահաբեկիչներ, մահապարտներ պետք չեն։ Ընդամենը մի քանի տասնամյակ՝ և 50 միլիոն արաբներ Եվրոպան կդարձնեն մահմեդական աշխարհամաս»։

Կանադայում ևս նույն պատկերն է։ Ծնելիության ցուցանիշը մեկ ընտանիքի հաշվով 1,6 երեխա է։ ԱՄՆ-ում նույնպես 1,6 երեխա է, բայց լատինաամերիկյան ազգերի և այլ ներգաղթողների շնորհիվ այն հասնում է 2,11-ի, որը նվազագույն աստիճանն է ազգի գոյության համար։
1970 թվականին ԱՄՆ-ում կար 100 հազար մահմեդական։ 2010 թվականին նրանց թիվն արդեն 9 միլիոն է։ 
Աշխարհը փոխվում է։

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ