Գլխավոր » ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՆՈՐ ԿԼԻՆԻԿԱ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՆՈՐ ԿԼԻՆԻԿԱ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
18:45
Ատամնաբուժական կենտրոնի անհրաժեշտությունը Արցախի մայրաքաղաքում վաղուց էր զգացվում։ Եվ ահա, վերջապես անցյալ տարվա մարտից այն իրականություն դարձավ։ Ալեք Մանուկյան փողոցի նախկին անշուք ու խորհրդային հնամաշ տեխնիկայով «հագեցած» ատամնաբուժարանի տեղում այսօր գեղեցիկ վերանորոգված-վերակառուցված շենքի առաջին հարկում գործում է  ժամանակի չափանիշներին համահունչ, ժամանակակից տեխնիկայով հագեցած «Դենտեքս-դենտալ գրուպ» ստոմոտոլոգիական կլինիկան։

ՍՊԸ-ի մայր կլինիկան գտնվում է ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքում։ Հիմնադիրը Ալբերտ Ալոյանն է՝ իր քրոջ՝ Կարինե Ալոյանի հետ։ Ալոյանները արմատներով Ստեփանակերտից են։ Դեռ ավելին՝ վերջիններս ժամանակին որպես ատամնաբույժներ աշխատում էին այստեղ՝ նախկին, իր դարն ապրած հնամաշ ատամնաբուժական տեխնիկայով, այսպես ասած, պետական կլինիկայում։ 

Նորաստեղծ «Դենտեքս-դենտալ գրուպ» ատամնաբուժական կենտրոնի գլխավոր բժիշկը վաստակաշատ ու փորձառու մասնագետ, ստեփանակերտցի հաճախորդներին քաջածանոթ Աիդա Հարությունյանն է։

«Ամեն անգամ Ստեփանակերտ այցելելով և տեսնելով տեղի հիմնական ատամնաբուժական կլինիկայի խղճուկ վիճակը, Ալոյանները երազում էին հայրենի քաղաքում ունենալ ժամանակի չափանիշներին համահունչ, ժամանակակից տեխնիկայով հագեցած կլինիկա,- ասում է Աիդա Երեմովնան։- Եվ նրանց համառ ջանքերի ու նվիրվածության շնորհիվ  2012 թ. մարտի 19-ից այդ երազանքը վերջապես իրականացավ»։ 

Բնակչության այն խավը, որ մինչ այդ անվճար բուժսպասարկում էր ստանում այստեղ գործող նախկին ատամնաբուժարանում, այսօր շարունակում է անվճար և բարձր մակարդակի ստոմոտոլոգիական բուժօգնություն ստանալ։ Այստեղ բոլոր պայմանները ստեղծված են, բոլոր հարմարությունները, սարքավորումները կան և՛ բժշկի, և՛ հաճախորդի համար։
«Վերջերս ստացել ենք նոր պանորամիկ ռենտգեն սարքավորում, որը շուտով կտեղադրվի և նրա օգնությամբ միանգամից կստանանք բոլոր ատամների և ծնոտի նկարահանումը,- ասում է Աիդա Հարությունյանը։- Բժիշկը հնարավորություն կունենա նախապես կազմել հիվանդի բուժման պլանը, որը հնարավորինս կարագացնի բուժման ընթացքը»։

Անցյալ տարի, լինելով այստեղ, կլինիկայի հիմնադիր Ա. Ալոյանը բարեգործական հիմունքներով տեղադրել է 33 ինպլանտ, որը ստոմոտոլոգիայի վերջին նվաճումներից է։ Սպասվում է նրա նոր այցը, որպեսզի վերջինս շարունակի իր սկսած բարեգործական նախաձեռնությունը։
Եթե տարներ առաջ արցախցին ինպլանտ տեղադրելու համար մեկնում էր Երևան՝ մեծ ծախսեր կատարելով, ապա այժմ այն կարող է տեղում ստանալ։ 

Ի՞նչ է ինպլանտը։ Եթե նախկինում բացակայող ատամի խնդիրը լուծելու համար բացակայող ատամի հարևան երկու ատամները մեխանիկական մշակման էին ենթարկում, «կամուրջ» կազմում, ապա այսօր բացակայող ատամի տեղը ոսկրային հյուսվածքում տեղադրվում է տիտանից կամ այլ բարձրորակ մետաղից պատրաստված ինպլանտ։ Երկու ամիս հետո այն երբ ամրանում է հյուսվածքում, վերականգնում են նաև ատամի պսակը։

«Հատկապես մեծահասակները, ովքեր ստորին ծնոտի վրա չեն կարողանում հարմարվել շարժական պրոթեզին, բավական է տեղադրեն 2 ինպլանտ, և շարժական պրոթեզի ֆիքսումը դառնում է անշարժ։- ասում է կլինիկայի գլխավոր բժիշկը։- Ի դեպ, անհրաժեշտության դեպքում 3-4 ինպլանտի միջոցով շարժական պրոթեզ կարելի է պատրաստել նաև երիտասարդների համար»։

Կլինիկայի բժիշկներին Ալբերտ Ալոյանը պարբերաբար եռամսյա կազմակերպչական, գործնական պարապմունքների է հրավիրում ԱՄՆ։ Օրինակ, կլինիկայի երիտասարդ բժիշկներից Արմեն Հարությունյանն այնտեղ համապատասխան որակավորում ստանալուց հետո վերադարձել և իր տեսածը, սովորածը փոխանցում է գործընկերներին։ Բժիշկների պատրաստման գործընթացը շարունակվում է, և այստեղից պարբերաբար կմեկնեն Միացյալ նահանգներ ու կվերադառնան որպես հմուտ և փորձառու մասնագետներ։
Հաճելի է, երբ մեր օրերում հանդիպում ես նաև իրենց գործն իմացող ու սիրող մասնագետների...

Նյութը և լուսանկարները «ՆԷ»-ի

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Արխիվ