Գլխավոր » ԱՅԴ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՐՁԵՑՈՒՄԻՑ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՉԵՄ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
ԱՅԴ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵՐՁԵՑՈՒՄԻՑ ՈՉ ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ՉԵՄ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
17:41

Հայ-ռուսական փոխհարաբերությունների պատմությունը մեծամասամբ հայկական էլիտայի կողմից Ռուսաստանի գործողությունների հանդեպ տածած չափազանց մեծ վստահության պատմություն է, որի արդյունքում մշտապես ունեցել ենք համատարած հիասթափություն, չիրականացված երազանքներ եւ տարածքների կորուստ:

Սակայն Ռուսաստանի գործողությունների ամենազարհուրելի եւ տխուր «նվերը» Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունն է:

Հայոց ցեղասպանության հարցում ես ավելի հակված եմ տեսնել Ռուսաստանի, քան՝ Թուրքիայի մեղքը: Եվ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդի եւ համայն մարդկության առաջ‘ հայերի նկատմամբ կատարված չարիքի համար, ճիշտ այնպես, ինչպես Թուրքիան: Այդ իսկ պատճառով, հայ ժողովրդի բոլոր դժբախտություններում մեղավոր այդ երկու երկրների ղեկավարների մերձեցումից ես ոչ մի լավ բան չեմ կանխատեսում,- «Ժամանակ» թերթին մայիսի 16-ին տված հարցազրույցում հայտարարել է Հելսինկյան նախաձեռնություն-92 կոմիտեի ղարաբաղյան գրասենյակի համակարգող, իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը:


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ