Գլխավոր » ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանի անվամբ մեդալներ շնորհվեցին «Թամանյան դիվիզիայի» նախկին մարտիկներին
ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանի անվամբ մեդալներ շնորհվեցին «Թամանյան դիվիզիայի» նախկին մարտիկներին
13:34


Ս.թ. օգոստոսի 16-ին ՀՀ Պատերազմի և Զինված Ուժերի Վետերանների Միավորումը և  Հայրենական Մեծ Պատերազմի կոմիտեն, ի դեմս նախագահ  Պետրոս Պետրոսյանի և Վետերանների միավորման, նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանի ու Հայրենական Պատերազմի  հուշարձանների վերականգնողների ֆոնդի նախագահ Էդուարդ Գազարիկյանի, ԽՍՀՄ հերոս  Հունան Ավետիսյանի անվամբ մեդալներ շնորհեց  «Թամանյան դիվիզիայի» հերոս վետերաններին:


Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Սիմոն Եսայանը ներկայացնելով միջոցառման ու հավաքույթի բուն նպատակն ավելացրեց, որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակելի՝ մեծարելու մեր վետերաններին:


Ելույթներով հանդես եկան Սիմոն Եսայանը, 89-րդ դիվիզիայի վետերանների կոմիտեի նախագահ  Սուրեն Հովհանիսյանն, ով խոսեց Թամանյան դիվիզիայի անցած ուղու ու կարևորության,ինչպես նաև լեգենդար հերոս Հունան Ավետիսյանի սխրանքի մասին, Իվան Ղուկասովն՝ Իվան Իսակովի հուշարձանի Տուապսե քաղաքում տեղադրման վերաբերյալ,իսկ հետո Հունան Ավետիսյան ֆոնդի ղեկավար Էդուարդ Գազարիկյանը ներկայացրեց կազմակերպության բուն նպատակն ու գործունեությունը: Վերջում ամփոփիչ ու շնորհավորական խոսքով հանդես եկավ պատմաբան Արմեն Կարապետյանը: Նա նշեց, որ ոչինչ չի մոռացվել ու ոչ ոք չի մոռացվել, որ նրանց անունները ևս կգրվեն ու կհիշվեն մեր ու գալիք սերունդների կողմից:


Վերջում գեղեցիկ կատարումներով հանդես եկան մի խումբ երիտասարդ կատարողներ, ովքեր կատարեցին պատերազմի տարիների երգեր՝ ստեղծելով 1941-45 թթ. մթնոլորտը:

Եվ իրոք՝ ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել:


ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ