Գլխավոր » ԷԴ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԶԵՐԻ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ
ԷԴ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԶԵՐԻ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ
21:51
Հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև, հանդիպումը շարունակվել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ:

Համանախագահներն ընդգծել են կողմերի միջև լարվածության նվազեցման կարևորությունը: Իբրև աշխատանքային առաջարկ, նրանք ներկայացրել են իրենց գաղափարները՝ խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով: Նախարարները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու համանախագահների հետ համատեղ աշխատանքը՝ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:

Նախարարները և համանախագահները պայմանավորվել են այդ գաղափարների շուրջ քննարկումները շարունակել համանախագահների՝ նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում:

Եթե հիշում եք, ոճրագործ Սաֆարովին ներում շնորհելուց հետո հայկական մամուլում շարունակ մեկնաբանություններ էին արվում առ այն, որ դրանով հայերը հզոր «խաղաթուղթ» ստացան։ Թերևս իրոք այդպես էր։ Այս հանդիպումը հերթական անգամ վկայում է, որ հայկական գետնաքարշ դիվանագիտությունն իր ընտրած պարտվողական քաղաքականությունից հրաժարվելու մտադրություն չունի...

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ