Գլխավոր » Երևանում կայանալու է «Հացը լեռներում» 6-րդ տոնածիսական փառառոնը
Երևանում կայանալու է «Հացը լեռներում» 6-րդ տոնածիսական փառառոնը
12:29

Սույն թվականի հունիսի 12-ին Երևանի Արգիշտիի հրապարակում (Էրեբունի թանգարանամերձ հրապարակ) «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ կազմակերպել էր արդեն 6-րդ «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնը։

Սեդրակ Մամուլյանի նվիրական և քրտնաջան աշխատանքի շնորհիվ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է ոչ միայն «Հացը Լեռներում» տոնածիսական ուտեստներ փառատոնը, այլ արդեն մեծ զարգացում ապրած և հանրահայտ Տոլմայի Փառատոնը (Սարդարապատում), Խորովածի Փառատոնը (Աղթալայում), Թոնրատոնը (Գեղարքունիք), ինչպես նաև այս տարի առաջին անգամ կազմակերպված Ձկան Փառատոնը (Աբովյան քաղաքում)։

Փառատոնի ընթացքում ներկայացվել էր  հայկական 13 տոների (Ամանոր, Սուրբ Սարգիս, Բարիկենդան, Ծաղկազարդ, Նավասարդ, Զատիկ, Վարդեվառ, Սուրբ ծնունդ-Ջրօրհնեք, Տերընդեզ, Համբարձում, Խաչվերաց, Մեծ պաս, Խաղողօրհնեք) խորհրդանշական ուտեստներն այնպես էլ հատուկ տեղ էին հատկացրել Հայաստանի ազգային փոքրամասնություններից եզդիներին,ովքեր ներկայացան իրենց ավանդական կերակրատեսակներով`մեծ ոգևորություն առաջացնելով ինչպես տեղի,այնպես էլ արտերկրից ժամանած հյուրերի մոտ։

Փառատոնին ընդհանուր առմամբ տեղադրված էր 20 տաղավար։ Փառատոնի նպատակն է հանրության ուշադրությունը մեկ անգամ ևս բևեռել այն բանին, թե ինչ դժվարությամբ է ստեղծվում հացը, ի՞նչ ճանապարհ է անցել և ի՞նչ նշանակություն ունի մեր ժողովրդի համար։ Որ այն հայի համար ոչ միայն նյութական բարիք է, այլև հոգևոր արժեք։

Ցանկացողներին տրամադրվում էր նաև բաղադրատոմսը։ «Հացը լեռներում» խորագիրը ցուցահանդես-փառատոնը ստացել է նկարիչ Գրիգոր Խանջյանի համանուն կտավի ազդեցությամբ։
«Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնի մուտքն անվճար է, բայց ուտեստները՝ վճարովի։ Սեդրակ Մամուլյանի փոխանցմամբ՝ վաճառքից գոյացած գումարի որոշ չափն իրենք ծախսելու են բարեգործական նպատակներով։

Այսպիսով, Էրեբունի թանգարանի տարածքը ստացել էր տոնական տեսք,որտեղ կարծես միմյանց հետ մրցում  էին տաղավարները`մեր ժողովրդին ներկայացնելով ավանդական հայկական տոների կերակրատեսակներն ու դրանց պատարաստման եղանակները։

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Որոնում

Օրացույց

«  Հունիս 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ