Գլխավոր » ԵՐԵՎԱՆԻ ՕԴԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ Է ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻՆ
ԵՐԵՎԱՆԻ ՕԴԸ ԶԱՐՄԱՑՐԵԼ Է ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻՆ
17:16

«Քաղաքը տեսնելիս առաջին բանը, որ աչքովդ է ընկնում, բոլոր այս վերամբարձ կռունկները, շենքերը, հսկայական բնակարաններն են, բայց դրանք մինչև վերջ կառուցված չեն, և Երևան գալու ճանապարհին էլ դու տեսնում ես, որ այս ամենը նման չէ Հոլանդիային, որովհետև Հոլանդիայում կան մայրուղիներ, որոնք շատ լավ են կառուցված, և դրանց շուրջը ամեն տեսակի ֆերմաներ կան. բոլոր վայրերում էլ ինչ-որ բան կա, իսկ այստեղ դու պարզապես ոչինչ չես տեսնում: Առաջին հայացքից դա շատ տարօրինակ է: Քաղաքից դուրս ևս շատ տարածքներ կան, որտեղ ոչ ոք չկա»,- ասաց հոլանդացի ուսանող Յոխընը:

Ապրիլին նա երկու շաբաթ է անցկացրել Երևանում իր ընկերներ Սիցկա Բրուքհաուզընի, Յելսկա Սթղաուկի, Քլարինդա Յոնգխիրիըսի և Դերկ դե Վոսի հետ: Նրանք Հոլանդիայի Christian College Ede-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ են:

Յելսկայի խոսքերով՝ ինքը չէր սպասում, որ Երևանն այսպիսին կլինի: «Երբ մտածում ես Կենտրոնական Ասիայի մասին, թվում է, թե ավելի շատ կլինեն նեղ փողոցներ, բազմաթիվ քայլող մարդիկ, ոչ այնքան շատ մեքենաներ, ոչ մեծ խանութներ: Երբ մտա քաղաք, այն շատ մեծ էր և փոքր-ինչ եվրոպական՝ իր բոլոր այս տեռասներով, որտեղ հանգիստ մթնոլորտ է, և բարձր շենքերով: Այս 2 շաբաթվա ընթացքում ինձ հատկապես դուր է եկել, որ տեռասներում ամենուրեք մարդիկ կային. այսքան շատ մարդիկ այդպիսի փոքր վայրում: Մարդիկ շատ ընկերական են. այնպիսին չեն, ինչպես Հոլանդիայում»,- ասաց նա:

«Այստեղի փողոցներում արև-մտյան շատ մեքենաներ կան, բազմաթիվ թանկ խանութներ, շատ բարեր, ռեստորաններ, ակումբներ: Բայց եթե 2 կմ այն կողմ քշես, կտեսնես ավելի աղքատ շենքեր, իսկապես փոքր խանութներ ու փոքր բնակարաններ, և կարծում եմ, որ մեծ տարբերություն կա քաղաքի ներքին մասի և դրանից դուրս եղած հատվածի միջև...»,- ասաց Դերկը:

Նրանց վրա ամենից վատ տպավորություն է թողել Երևանի աղտոտված օդը: «Երբ Հոլանդիայում գարունը գալիս է, դու ուղղղակի կարող ես շնչել դրա հոտը, և շատ գեղեցիկ է: Իսկ այստեղ կարծես շնչում ես Երևանի մեքենաների արտանետած ամբողջ գազը: Այստեղ գարնան հոտը չես շնչում»,- ասացին Դերկն ու Յոխընը:

Օտարերկրացի ուսանողներին շատ է զարմացրել, որ Երևանում այդքան շատ թանկարժեք ու մեծ ավտոմեքենաներ կան, քանի որ իրենց երկրում թանկարժեք մեքենաներն այդքան շատ չեն, իսկ մարդիկ նախընտրում են փող ծախսել հարմարավետ, մեծ տուն գնելու և «միջին» մեքենա քշելու վրա, ոչ թե հակառակը:

«Բոլոր տղաները, «իսկական» տղամարդիկ մեծ մեքենաներ են քշում: Գիտեք, այս ամենը շոուի համար է: Նրանք համերներ ու ջիփեր են քշում, բայց քաղաքում այդպիսի մեծ մեքենաների կարիք չունեն: Մեկ կամ երկու թանկարժեք մեքենայի մասին չէ խոսքը: Կարծում եմ՝ հենց այս պահին Երևանով առնվազն 100-200 իսկապես թանկարժեք մեքենա է երթևեկում: Հոլանդիայում մենք ունենք համերներ, բայց դա արդեն անցած էտապ է: Հոլանդիայում դու կարող ես հաշվել բոլոր մեքենաները, «Ահա ևս մեկ Ջիփ», «Ահա ևս մեկ 200 հազ. եվրո արժողությամբ մեքենա»: Հոլանդիայում եթե որևէ մեկը նման մեքենա վարի, նրան կասեն. «Ինչպիսի՜ ցուցամոլություն: Արա այնպես, ինչպես մյուսները»,- ասացին հոլանդացի ուսանողները:

Նրանք Երևանում տեսել են 4 տղայի, ովքեր, մեքենայի մեջ նստած, բարձր երաժշտություն էին միացրել, և ասացին, որ նրանք իրենց այնպես էին պահում, կարծես Հայաստանի թագավորները լինեին: Այդպիսի տղաներ շատ կան:

Քլարինդայի խոսքերով՝ իր ապրած քաղաքում հեծանվով ավելի արագ կարելի է հանրախանութ գնալ, քան ավտոմեքենայով, և շատ հոլանդացիներ հեծանիվ են քշում: «Երբեմն գնացքում նախարարին եմ տեսնում»,- ասաց Յելսկան:

Անդրադառնալով այն հարցին, թե իրենց հոդվածներում ԼՂ-ն ներկայացնելու են որպես անկա՞խ պետություն, թե՞ Հայաստանի մի մասը, Դերկը պատասխանեց, որ ԼՂ-ի մասին մեկը մի բան է ասում, մյուսը՝ մեկ այլ բան: Ուստի օտարերկրացի ուսանողները չեն կարողացել հասկանալ հակամարտության էությունը՝ անգամ լինելով Երևանում: «Կարծում եմ՝ այն սկզբնապես եղել է Հայաստանի մասը և պատկանել է Հայաստանին, բայց որքանով հիմա եմ տեսնում, այն ցանկանում է անկախ լինել»,- ասաց Դերկը:

Հոլանդացի ուսանողներին ասել են, որ Արցախում ապրող հայերը նախ և առաջ ուզում են անկախ լինել և ոչ թե Հայաստանի մի մասը: Այսպիսով, Դերկի խոսքերով, իրենք փորձում են հնարավորինս շատ մարդկանց հետ խոսել, «որպեսզի իմանան թեմայի վերաբերյալ հիմնական տեսակետները»...

hetq.am

 

Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը օրինագիծ է մշակել, որով հանրապետությունում հնարավորություն է ստեղծվում հիմնել օտարալեզու դպրոցներ: Կառավարությունն այն արդեն ուղարկել է Ազգային ժողով, մինչդեռ դրա շուրջ հանրային բուռն քննարկումները չեն դադարում: Մտավախություն կա, որ ՀՀ-ում այն օրենքի ուժ ստանալու դեպքում վիրուսի նման թափանցելու է նաև Արցախ:


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ