Գլխավոր » ԳԻՐՔ՝ ԱՐՑԱԽՅԱՆ «ՈՍԿԵԹՈՒՅՐԻ» ՄԱՍԻՆ
ԳԻՐՔ՝ ԱՐՑԱԽՅԱՆ «ՈՍԿԵԹՈՒՅՐԻ» ՄԱՍԻՆ
14:46
«Հին ուժ ու գեղեցկություն է ցուցանում՝ որպես բնության կողմից մեզ նվիրված մի չքնաղ կերտվածք։ Սիրիր նրան և միշտ կլինես հաջողակ կյանքում»,- այս տողերով է ավարտվում հեղինակի՝ անասնաբուծական գիտությունների թեկնածու, հանապետության վաստակավոր անասնաբույժ Էդուարդ Գասպարյանի կողմից ինձ նվիրված ղարաբաղյան ոսկեթույր նժույգի նկարով գրքի ջերմ մակագրությունը։

Գրքի շապիկի վրայի նկարն անմիջապես ինձ հիշեցրեց նույն այդ նժույգների մասին պատմող հորս բանաստեղծություններից մեկի հետևյալ տողերը. «Այդ ի՜նչ ձիեր էին, ա՛խ, ի՜նչ ձիեր՝ թռչկա՜ն, Այդ ձիերն ո՞ւր են, հիմա չկան...»։

«Ձիաբուծությունը Արցախ-Ղարաբաղում երեկ և այսօր» վերնագրով այս գիրքը Արցախում ձիաբուծության վարման պատմության, անասնապահության այդ կարևոր ճյուղի ներկա իրավիճակի, աշխարհում լայն ճանաչում ստացած արցախյան «Ոսկեթույր» նժույգի գենոֆոնդի վերականգնման անհրաժեշտության մասին է։ Ուշագրավ են հեղինակի նկատառումներն ու հաշվարկումները ԼՂՀ-ում ձիասպորտի արմատավորման, ձիու կաթից բուժական մի շարք կարևոր հատկանիշներով օժտված կումիսի արտադրության կազմակերպման վերաբերյալ,- կարդում ենք գրքի առաջաբանում։- Կարծում ենք, որ այս աշխատությունը կարժանանա ձիաբուծությամբ զբաղվող ֆերմերների, ձիատեր անհատների, կոոպերատորների, գյուղատնտեսության մասնագետների ուշադրությանը։
Եվ մի օր «Ոսկեթույրը» գեղեցիկ հեքիաթից կդառնա իրականություն...

Վ.Օ.

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ