Գլխավոր » ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ
ՀԱՎԱՏԱՑՅԱԼ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ
16:55
Համարյա ամեն օր բախվում ենք «Հավատացյա՞լ ենք արդյոք մենք» հարցին և ամեն անգամ հարցի պատասխանը գտնելու փոխարեն հպարտանում ենք, որ մենք ամենահին քրիստոնյա ազգն ենք, որովհետև առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը։ Եվ ընդհանրապես… մենք առաջինն ենք ամեն ինչում։ Օրինակ՝ 21-րդ դարում դուք չեք գտնի մի երկիր, որտեղ եկեղեցի է կառուցվում։ Եթե կան նման երկրներ, որտեղ դեռ եկեղեցաշինություն կա, ապա դա կամ Հայաստանն է, կամ էլ որևէ երկրում էլի մենք ենք մեր եկեղեցին կառուցում։ Եվրոպաներում վաղուց զարգացման չափանիշներն այլ են՝ ժողովրդավարություն, բարեկեցություն, զարգացող տնտեսություն, կրթված հասարակություն և այլն։ Մեզ մոտ հակառակն է։
Մեզ համար այդ բոլորը վաղուց անցած էտապ է։ Բա ոնց, թող բոլորը իմանան, թե որքան հին և հավատացյալ ազգ ենք մենք։ Ոչինչ, որ մեզ մոտ հին եկեղեցիները անտերության են մատնված և քանդվում են։ Ոչինչ, որ մեզ մոտ ավանդույթ է դարձել եկեղեցու պատերին յուղաներկով գրել, ասենք՝ «Գայուշ + Բղդո = Սեր» կամ՝ «Այստեղ եղել է Յոնջալախի Կյաժը»։Եվ վերջապես՝ էլ որտե՞ղ, եթե ոչ մեզ մոտ, կարելի է եկեղեցու բակում մի լավ ոչխարի խաշլամա սարքել, քեֆ անել ու հետո մատաղի փորոտիքը թողնել նույն վայրում և ինքնագոհ հեռանալ։ Ու հենց մատաղի անվան տակ ուտուշ-խմուշ անողներս էլ շարունակում ենք եկեղեցի կառուցել, մոռանալով, որ ունեցածն է պետք պահպանել և չպղծել։ Բայց Աստված մի արասցե, եթե փորձեն ուրիշները պղծել մեր սուրբ «բյեկտները»՝ այնպիսի վայնասուն կբարձրացնենք, որ եվրոպացիները գլուխները կառնեն-կփախչեն։

ՀԱՐՈԻԹՅՈԻՆ ՀԱՐՈԻԹՅՈԻՆՅԱՆ
«Հրապարակ», Երևան

Տպագրվում է կրճատումներով

Որոնում

Օրացույց

«  Նոյեմբեր 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ