Գլխավոր » ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «Ո՛Չ» ԵՆ ԱՍԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՈՌՆՈՑՈՎ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «Ո՛Չ» ԵՆ ԱՍԵԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՈՌՆՈՑՈՎ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐԻՆ
09:53
Հայաստանի Հանրապետության հրապարակում այլևս չեն հնչի հարսանեկան ազդանշաններ, Երևանի Հանրապետության հրապարակում հարսանեկան ավտոշարասյան մեքենաներին այսուհետ արգելվելու է ազդանշաններ արձակել: Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտնել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ մասին կհայտարարվի լրատվամիջոցներով: Նրա խոսքով, ոստիկանությունը հետևողական կլինի այդ հարցում: Այս խնդիրը կառավարության նիստում բարձրացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ իրենք քաղաքացիներից բողոքներ են ստացել հարսանեկան մեքենաների արձակած աղմուկի վերաբերյալ: Նա նկատել է, որ հրապարակի մերձակայքում կան նախարարություններ, թանգարաններ, հյուրանոցներ, հետևաբար՝ քաղաքացիները պետք է հրաժարվեն այդ սովորույթից:
 
Իսկ մեզ մոտ իշխանությունների համար դեռևս երևի թե հաճելի ու ախորժալուր է մինչևիսկ կառավարական շենքերի մոտերքում տևական հնչող ցուցամոլ որոշ հարսանքավոր ավտոշարասյան զզվելի ոռնոցը, այլապես իրենք էլ կհետևեին ՀՀ ղեկավարների օրինակին։ Բարեբախտաբար, մեզ մոտ շատերն այլևս ավտոմեքենաների ազդականչերով չեն գնում զոհվածների հիշատակ հարգելու։ «Մաղի երեսին» մնացել են միայն իրենց ոչնչությամբ հիացած, տգիտությամբ երջանիկ և անսպասելի հարստացած քաղքենիները, որոնց թվում է, թե ողջ աշխարհը բերանը բաց, հիացած իրենց է նայում։
 
ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Արխիվ