Գլխավոր » ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՈՉ ՄԻԱՅՆ ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ, ԱՅԼԵՎ՝ ՏԵՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ՈՉ ՄԻԱՅՆ ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ, ԱՅԼԵՎ՝ ՏԵՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ
23:05
Հայաստանը պետք է պատրաստ լինի ոչ միայն կայծակնային, այլև՝ տևական պատերազմի Ադրբեջանի հետ: Այդ մասին ապրիլի 27-ին Երևանում մտավորականների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Աղաբեկյանը:
«Եթե վաղը Հայաստանին պատերազմ հայտարարեն, ապա մենք պատրաստ ենք պաշտպանվել, բայց ոչ մեր բյուջեով ու քաղաքականությամբ: ՀՅԴ-ն միակ ուժն է, որն ի վիճակի է ապահովել երկրի իրական անվտանգությունը: Դրա համար պետք է արթնացնել երկրի պաշտպանության նկատմամբ հարգանքը, իսկ բանակում ծառայելը դարձնել հեղինակավոր և հարգի գործ»,- ասաց նա:

Միաժամանակ, դաշնակցական գործչի կարծիքով, այնպիսի փոքր երկիրը, ինչպիսին Հայաստանն է, ի վիճակի չէ ունենալ ամբողջապես պայմանագրային հիմքունքներով կազմված բանակ: «Այդպիսի առաջարկներն իրատեսական չեն: Արհեստավարժ զինծառայողներից բացի, մեզ անհրաժեշտ է նաև կանոնավոր զորակոչային բանակ: 1992 թվականին մենք դեմ էինք Ղարաբաղի կանոնավոր բանակի ստեղծմանը, առաջարկում էինք հասնել Բաքու:
Այն ժամանակ մեր առաջարկը մերժվեց, և ժամանակը ցույց տվեց այդ որոշման սխալական լինելը: 1994 թվականի ապրիլի 12-ին ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը: Ապրիլի 13-ից ժամանակն սկսեց աշխատել մեր դեմ: Սկսվեց պատերազմի սպասողական վիճակը: Այդ պատճառով մենք պետք է պատրաստ լինենք դրան: Մենք իրավունք չունենք հանգիստ լինել, երբ սահմանին սպանվել են մեր երեք հայրենակիցները»,- ասաց Աղաբեկյանը:
News.am

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ