Գլխավոր » Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...
Հայաստանյան և արտասահմանյան մամուլի էջերից...
21:48
ԼՂՀ Ազգային ժողովի խումբ-խմբակցություններն ուղերձ են հղել Ավստրալիայի Միության Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի վերին պալատին՝ Օրենսդիր խորհրդին:
«Մենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երախտագիտության խորը զգացողությամբ տեղեկացանք օրերս ձեր կողմից ընդունված բանաձևի մասին, որով ճանաչվում է բոլոր ժողովուրդների, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ինքնորոշման իրավունքը»,- ասված է ԼՂՀ պատգամավորների ուղերձում: Նրանք նաև նշել են, որ ավելի քան 20 տարի է, ինչ մեր ժողովուրդն իր ինքնիշխանությունն է հաստատել պատմական բնօրրանում ու ձգտում է ժողովրդավարական համընդհանուր նորմերով առաջնորդվող իր պետության միջազգային ճանաչման, ազատ և ինքնիշխան ժողովուրդների ընկերակցության մեջ իր արժանի տեղին:
ԼՂՀ ԱԺ խմբակցությունները հույս են հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ավստրալիայի Միության իշխանությունների միջև տեսանելի ապագայում կձևավորվեն միջպետական կապեր:



ԼՂՀ պաշտպանության բանակը կատարելագործվում է և համալրվում տեխնիկայով, հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Այս տարի մայիսի 9-ին կայացած շքերթի ձեքբերումների թվում նա նշեց նորագույն տեխնիկայի և սպառազինությունների ցուցադրությունը: Մյուս կարևոր միջացառումը, ըստ նրա, վերջերս ավարտված օպերատիվ-մարտավարական ուսումնավարժություններն են եղել: «Ուսումնավարժությունների արդյունքներով կարող ենք հաստատել, որ բանակը պատրաստ է կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները: Երկրի ղեկվարությունը բարձր գնահատկան է տվել դրանց: Մեզ հաջողվեց կատարել մեր առջև դրված բոլոր խնդիրները»,-նշեց նա՝ ավելացնելով, որ ղարաբաղցի մարտիկներն ավելի պատարստված են դարձել և սկսել են գիտակցել իրենց հզորությունը:
Հակոբյանի խոսքով, շարունակվում են բանակը տեխնիկայով համալրելու աշխատանքները: Անդրադառնալով մարտական հերթապահությունը, նախարարը նշեց, որ երբեմն դա իրականցվում է բարդ պայմաններում: «Ժամանակ առ ժամանակ զինվորները ստիպված են դիմակայել հակառակորդի ոտնձգություններին»,- նշեց նախարարը: Նա ավելացրեց, որ շարունակվում են ինժեներական աշխատանքները:
Պարենամթերով ապահովվածությունն իրականացվում է մշտապես, կադրային աշխատանքները շարունակվում են, գործում է սերժանտական դպրոցը: Զուգահեռաբար բանակը համալրվում է պայմանագրայիյն սերժանտ-ծառայողներով: Սոցիալական ոլորտում ներդրվում է անվճար բուժօգնության համակարգը: Նախարարի գնահատականով՝ զինծառայողների պատրաստվածության մակարդակը տարեց տարի բարելավվում է:



Հայաստանը վաղուց արդեն պետք է սկսեր ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը: Այս մասին հոտեմբերի 27-ին հրավիրված ասուլիսում ասաց Լեռնային Ղարաբաղի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը:
«Սա որոշակի ճնշում է գործելու ադրբեջանական կողմի վրա: Սա ընդգրկուն ճանչում չէ: Բայց սա ահազանգ է ադրբեջանկան կողմի համար, որ գործընթացը սկսել է անկասելի կլինի, հետևաբար որոշակի վերանայումներ Ադրբեջանը պետք է կատարի քաղաքական մոտեցումներում»,- ասաց Արման Մելիքյանը:
Նա կարծում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման հեռանկարը իրեն սպառել է, բայց Ադրբեջանը Ռուսաստանի հետ խոսելիք կունենա, և այդ առումով մենք պենք է մշտարթուն լինենք: «Ես չեմ հավատում, որ երբևե Ադրբեջանը, նետվելով Ռուսաստանի գիրկը, և ստանալով ազատագրված տարածքները կամ ԼՂ-ն «ամբողջությամբ նորից փորձ չանի կտրվել Ռուսաստանից: Սա ակնհայտ է: Ադրբեջանը շատ լուրջ կարճաժամկետ խնդիրներ ունի ռուսների հետ լուծելու և այդքանով նրա հետաքրքրությունը ռուսների հետ սպառվում է: Մեր խնդիրն է թույլ չտալ, որ ռուս-ադրբեջանական համագործակցության այդ կարճաժամկետ ծրագրերը վնասեն մեր շահերը: Հատկապես, որ հեռանկարում դրանք չեն բխում նաև Ռուսաստանի շահերից»:



Ադրբեջանական թերթերը գրում են, թե այսպես կոչված «Հայերի անհիմն պահանջների դեմ պայքարի թուրքական հասարակություն» կազմակերպությունը նախաձեռնել է շարժում, որի նպատակն է կամավորներ հավաքագրել՝ «Ադրբեջանում հայերի կողմից օկուպացված հողերը» հետ վերադարձնելու համար: «Դրանով թուրքական համայնքը ցանկանում է ցույց տալ, որ մշտապես եղբայրական Ադրբեջանի կողքին է և պատրաստ է օժանդակել նրանց Հայաստանի դեմ պայքարում»,- գրում են նույն աղբյուրները:



Մարդին քաղաքում 300 տարվա հնության հայկական պատմական առանձնատունը վերածվել է 5 աստղանի հյուրանոցի: Այս մասին հայտնում է  Sondakika կայքը։ Շենքը գնել է մարդինցի մի գործարար, ով իր իտալացի գործընկերոջ հետ  շինության վերակառուցման վրա ծախել են մոտ 22 մլն թուրքական լիրա:
Թուրքիայի Հանրապետության հիմնադրման առաջին տարիներին շինությունն օգտագործվել է որպես մանկատուն: Հյուրանոցը մինգամից գրավել է  զբոսաշրջիկների ուշադրությունը:

News.am



Ըստ հավաստի աղբյուրների՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ նոր հուշագիր ստորագրվելու դեպքում ԲՀԿ-ին տրվելիք 3 նախարարական պորտֆելները չեն լինելու այն պորտֆելները, որոնք մինչ այդ տնօրինել է ԲՀԿ-ն. «Բարգավաճը» ցանկանում է, սակայն Սերժ Սարգսյանը դեմ է այդ տարբերակին: Ընդ որում, այս հարցերը Սերժ Սարգսյանն առայժմ հարկ չի համարում քննարկել ՀՀԿ Գործադիր մարմնում՝ գտնելով, որ դեռ վաղաժամ է:
Այնուհանդերձ, մենք փորձեցինք ճշտել՝ տեղյա՞կ են այդ մասին ԳՄ անդամ, այդ ոլորտներում պաշտոնավարող նախարարները և պատրա՞ստ են ԲՀԿ-ի պնդման դեպքում զիջել իրենց տեղերը նրանց: Հարցն ուղղեցինք առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին:
«Քաղաքականության մեջ երբեք չեն ասում՝ երբեք. որևէ պրոբլեմ չեմ տեսնում, քաղաքականության մեջ լինում են շատ պայմանավորվածություններ, որոնք ունենում են նաև իրենց շարունակությունը, և ես երբևիցե չեմ մտածել, որ առողջապահության պորտֆելը պետք է «իմը» լինի, և եթե չլիներ հետընտրական իրավիճակը, ապա ես այստեղ չէի լինի: Մյուս կողմից էլ չեմ կարծում, որ «եթե»-ներով պետք է առաջնորդվել: Նման հարցեր մենք ԳՄ-ում չենք քննարկում, այնուհանդերձ, մեկ բան հաստատ գիտեմ. առաջիկա նախագահական ընտրություններում մեր թեկնածուն միանշանակ հաղթելու է, և մենք չունենք խնդիր՝ ոչ պայմանավորվելու և ոչ էլ հիպոթետիկ ենթադրություններ անելու»:
«Հրապարակ»

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ