Գլխավոր » ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՊԵՏՔ Է ՀԱԿԱՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՊԵՏՔ Է ՀԱԿԱՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ
00:04
Սեպտեմբերի 18-ին մամուլի ասուլիս էր հրավիրել ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։ Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ 1994 թ. հրադադարի համաձայնագիրը ստորագրվել է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, այլ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև։ «Հայաստանի Հանրապետությունն այդ համաձայնագիրը ստորագրել է որպես միջնորդ, և 1994 թ. նրա վրա ոչ մի պատասխանատվություն չէր դրվել»,- ասաց նա։

Վ. Աթանեսյանը հայտնեց, որ Ադրբեջանի հանրությանն ամեն օր, ամեն ժամ ներշնչում են, թե պատերազմն այլընտրանք չունի։ «Մենք չենք կարծում, թե ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է,- ասաց ԱԺ հանձնաժողովի նախագահը,- կա քաղաքական երկխոսության պատուհան։ Եթե պաշտոնական Բաքուն փակում է այդ պատուհանը, դրանով հետագա զարգացումների պատասխանատվությունը վերցնում է իր վրա»։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում առկա իրավիճակին, Վ. Աթանեսյանի կարծիքով, լարվածությունն այստեղ մշտապես կար և, կապված քաղաքական իրադրության հետ, պակասում կամ ավելանում է լարվածությունը։ Ըստ բանախոսի, իր գործողություններով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, թե հակամարտության կարգավորման իր համար անընդունելի տարբերակի պարտադրման դեպքում իրադրությունը տարածաշրջանում կարող է դուրս գալ վերահսկողությունից։ «Կարծում եմ, այն փաստը, որ սկսած 1994 թվականից, շփման գծում Ադրբեջանի կողմից թեկուզ 1 մետր առաջխաղացում չի արձանագրվել, ապացուցում է, որ ուժերի հարաբերակցությունը պահպանվում է, և անհրաժեշտության դեպքում, ադրբեջանական զինված ուժերը արժանի հակահարված կստանան»,- հավելել է նա, հայտնելով նաև, թե ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը միավորում են իրենց ուժերն՝ ընդդեմ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի։ Ոստի հայկական երկու երկրները պետք է լրջորեն ուսումնասիրեն այդ ամենը և քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում հակաքայլերի շարք ձեռնարկեն։

Որոնում

Օրացույց

«  Սեպտեմբեր 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Արխիվ