Գլխավոր » ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՏԱԿ ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՏԱԿ ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ
17:44

Մայիսի 20-ին Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում ընդունվել է Արցախի վերաբերյալ բացահայտորեն ադրբեջանամետ թիվ 2216 բանաձևը («Բանաձև Հարավային Կովկասում ԵՄ ի ռազմավարության անհրաժեշտության մասին»), որը շատ կոնկրետ ձևակերպումներ է պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչութամբ:

Եվրախորհրդարանը «ուժով հաստատված ու միջազգային օրենքներին չհամապատասխանող» է որակում հակամարտության գոտում ստեղծված ստատուս քվոն և կոչ անում զերծ մնալ այն պահպանելուն ուղղված գործողություններից: Բացի դրանից, բանաձևով պահանջ է ներկայացվում «հայկական ուժերը» դուրս բերել «ադրբեջանական օկուպացված» տարածքներից: Ընդ որում, այս պահանջը ներկայացվում է որպես պնդում, որպեսզի «հայկական ուժերն արագ լքեն Լեռնային ղարաբաղին հարակից բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները»:

Բանաձևը որոշակի ձևակերպումներ է պարունակվում նաև ԼՂ կարգավիճակի մասին. «Լեռնային Ղարաբաղին կարող է որոշակի միջանկյալ կարգավիճակ շնորհվել մինչև վերջնական կարգավիճակի հստակեցումը, ինչն էլ, իր հերթին, հնարավորություն կտա անցումային այդ փուլում ապահովել տարածաշրջանի հայ և ադրբեջանցի բնակչության խաղաղ համակեցությունն ու համագործակցությունը»:

Հարց է առաջանում, թե ինչպես այն հնարավոր եղավ անցկացնել հայկական դիվանագիտության քթի տակով, այն դեպքում, երբ նման բովանդակությամբ բանաձևի տապալումը սկզբունքորեն լուրջ դժվարություն չէր առաջացնում: Զեկուցողը բանաձևի նախագիծը ներկայացրել է սույն տարվա հունվարի 11-ին, արտաքին հանձնաժողովը փոփոխված տարբերակը հաստատել է ապրիլի 23-ին, իսկ լիագումար նիստը, ինչպես հայտնի է, այն պաշտոնապես ընդունել է մայիսի 20-ին: Մոտ երեք ու կես ամիսների ընթացքում ազերի ու թուրք դիվանագետները փաստորեն կատարել են իրենց ի նպաստ հիանալի աշխատանք և հասել իրենց նպատակին:

Իսկ թե այդ ընթացքում ինչով են զբաղված եղել հայկական դիվանագիտությունն ու հենց Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում տեղակայված եվրոպահայ լոբբին, պարզ չէ:

Հայաստանը Եվրամիությունում ունի դեսպանություն և դեսպան, արտգործնախարարությունում գույություն ունի ԵՄ-ի հարաբերությունների բաժին, ԱԺ-ում գոյություն ունեն արտաքին հարաբերությունների հանձնաժողով և Եվրաինտեգրման հանձաժողով, ինչպես նաև առանձինն գոյություն ունի ԵՄ-Հայաստան խորհրդարանական համատեղ հանձնաժողով և վերջապես Բրյուսելում են գտնվում ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբն ու հայկական լոբբիստական այլ կազմակերպությունների գրասենյակները: Եվ ահավասիկ այս բոլորի գործունևության փառահեղ արդյունքը:

Իրողությունն այն է, որ թիվ 2216 բանաձևի զեկուցող Եվգենի Կիրիլովի արտաքին հարցերի հանձնաժողովին ներկայացրված նախնական նախագիծը չի պարունակել Հայաստանի ու Արցախի համար այն ամենաբացասական դրույթները, որոնք տեղ են գտել նույն հանձնաժողովի և ապա լիագումար նիստի հաստատած տարբերակում:

Եվրահանձնաժողովի ընդունած այս բանաձևը չափազանց մտահոգիչ է, որովհետև խոսքը վերաբերում է մի այնպիսի կառույցի, որը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ի սկզբանե բավականին չեզոք ու ըմբռնողական դիրքորոշում էր որդեգրել: Իրականում խնդիրը չի սահմանափակվում հայկական դիվանագիտության անփառունակ իրավիճակով: Այն երկրում տիրող բարքերի ու համակարգի արգասիքն է:

 

(Ըստ հայկական ԶԼՄ-ների հրապարակումների)


Որոնում

Օրացույց

«  Մայիս 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ