Գլխավոր » ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ-ՎԵՐԱՓՈԽՎԵԼ է, ԻՍԿ «ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱՆԻՎԸ» ԴԱՐՁՅԱԼ ՄՆԱՑԵԼ Է
ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ-ՎԵՐԱՓՈԽՎԵԼ է, ԻՍԿ «ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱՆԻՎԸ» ԴԱՐՁՅԱԼ ՄՆԱՑԵԼ Է
23:07
Ստեփանակերտի Հուշահամալիրում վերջին երկու ամսում վերանորոգման-վերակառուցման մեծ աշխատանքներ են տարվել։ Նախկին քարուքանդ սալահատակը փոխարինվել է նոր, գեղեցիկ, հղկված քարերից պատրաստված սալարկով։ Հուշահամալիրում ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի նահատակների հիշատակին կանգնեցվել են նոր հուշակոթողներ, հուշաքանդակներ և պատերազմում մեր Հաղթանակը խորհրդանշող այլ քանդակներ...

Ամեն ինչ որակապես բարեփոխվել է, գեղեցիկ ու գրավիչ տեսք ստացել։ Ընդհանուր այս գեղեցկության ֆոնին ուղղակի անտրամաբանական է Հավերժական կրակի վերևի կանաչ մարմարե սալիկի վրա պառկեցրած, այսպես կոչված, ծաղկեպսակի ներկայությունը։ Ծաղկեպսակ ներկայացնող պղնձասև մի անհեթեթություն, որին ստեփանակերտցիները կնքել են՝ «Բելառուսի պակրիշկա» անունը։

«Երկտասնամյակ շարունակ ԼՂՀ ղեկավարները, շարքային քաղաքացիներն ու հյուրերը պարբերաբար ծաղիկներ են դնում կլոր այդ անհեթեթության վրա: Մի՞թե այս 20 տարում հնարավոր չէր դրա տեղը գեղեցիկ մի հուշակոթող կանգնեցնել՝ Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին: Մինչև ե՞րբ պիտի ծաղիկներ դնենք անշնորհք «պակրիշկայի» վրա»,- երկու տարի առաջ տպագրվել էր մեր թերթում։ Ոչինչ չունենք ավելացնելու ասվածին...

«ՆՈՐ ԷՋ»-Ի ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ