Գլխավոր » ԼՂՀ ԱԺ. Սումգայիթում հայ բնակչության դեմ կատարված ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի
ԼՂՀ ԱԺ. Սումգայիթում հայ բնակչության դեմ կատարված ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի
20:36


ԼՂՀ ազգային ժողովի փետրվար 26-ի  նիստում պատգամավոր Վարդգես Բաղրյանը ներկայացրել է ԱԺ խումբ-խմբակցությունների համատեղ հայտարարությունը՝ Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերի 26-րդ տարելիցի առթիվ:


Հայտարարությունում նշվում է.


«1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը արձագանքելով արցախահայության գերակշիռ մեծամասնության ձգտումներին եւ առաջնորդվելով խորհրդային միության սահմանադրությամբ ընդունեց որոշում՝ ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու եւ Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու մասին։


Դա պատմական արդարությունը վերականգնելու իրավաբանորեն հիմնավորված քայլ էր, որը բխում էր 1985 թվականին ԽՍՀՄ-ում սկսված վերակառուցման քաղաքականության ոգուց։ Ի հակակշիռ արցախահայության օրինական ձգտումների Ադրբեջանի իշխանությունները փետրվարի 27-29-ը կազմակերպեցին եւ իրականացրեցին Սումգայիթ քաղաքի հայ բնակչության դաժան կոտորածն ու բռնատեղահանությունը։


Շուրջ 20 հազար հայեր կորցրին իրենց իսկ ձեռքով կառուցած քաղաքում ապրելու իրավունքը, ենթարկվեցին անմարդկային նվաստացումների եւ ունեցրկման, իսկ տասնյակ հայորդիներ գազանաբար սպանվեցին ու խոշտանգվեցին։


Սումգայիթով սկսվեց Ադրբեջանի հայության բռնատեղահանումն ու ֆիզիկական ոչնչացումը։ Մի քաղաքականություն, որ շարունակվեց այդ հանրապետության բոլոր բնակավայրերում, որտեղ պատմականորեն հայեր էին բնակվում, եւ իր բարձրակետին հասավ 1991 թվականի տարեվերջին, երբ Լեռնային Ղարաբաղը հիմնվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների եւ այդ պահին դեռեւս գործող ԽՍՀՄ սահմանադրության եւ օրենքների վրա հռչակեց իր անկախությունը եւ ենթարկվեց Ադրբեջանի զինված նախահարձակմանը։


Արձանագրելով վերոնշյալը ԼՂՀ ԱԺ խմբակցությունները եւ պատգամավորական խումբը դատապարտվում են 1988 թկականի վերջին օրերին Սումգայիթ քաղաքում հայ բնակչության դեմ կատարված ցեղասպանությունը, որի համար պատասխանատվությունը վաղեմության ժամկետ չունի։


Գլուխ ենք խոնարհում բոլոր անմեղ քաղաքացիների հիշատակի առջեւ, ովքեր դարձել են քսենոֆոբիայի զոհ։ Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանում շարունակվող հակահայկական պետական քաղաքականության վրա, որը խոչընդոտում է նաեւ տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը»։


Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Արխիվ