Գլխավոր » ԼՂՀ ՀԻՄՆԸ ՉԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ
ԼՂՀ ՀԻՄՆԸ ՉԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՍԽՐԱՆՔՆԵՐԸ
21:13
Ինչպես ընդունված է, բոլոր երկրներում, պաշտոնական ձեռնարկների և միջոցառումների բացումը կատարվում է պատկան երկրի ազգային օրհներգով: Հայաստանում, ինչպես և արտերկրում նվագվում կամ երգվում է Հայաստանի Հանրապետության օրհներգը («Մեր հայրենիքը»), որը ունկնդրում է հոտնկայս, և որին հաճախ ձայնակցում են ներկաները: «Մեր հայրենիքը» ժողովրդականացված երգ է, ի մասնավորի ներկա Հայաստանի անկախությունից հետո համայն հայության սեփականությունն է դարձել: Նույնը չէ պարագան, Ղարաբաղի օրհներգի նկատմամբ: Արցախի հիմնը թեկուզ համեմատաբար նոր, բայց իր պետք եղած տարածումը և ժողովրդականությունը չի գտել (ի բացառեալ Արցախից):
 
Սփյուռքում հաճախ է պատահում, երբ նույնիսկ Արցախին կապված հանդիսությունների ժամանակ չի հնչում Արցախի օրհներգը: Տողերիս գրողը անգամներ հարցրել է երաժիշտներից կամ միջոցառումների կազմակերպողներից, թե ինչու հանդիսության բացումը Արցախի հիմնով չկատարվեց, պատասխանը միշտ նույնն է. «Նոտաները և բառերը չունենք» կամ թե՝ «օրհներգի երաժշտությանը ծանոթ չենք»:

Միաժամանակ պետք է ընդունել, որ Արցախի օրհներգը, հոգեթով և դյուրընկալելի չէ, բաղդատելով Հայաստանի օրհներգին: Նույնպես Արցախի հիմնը, պետք եղած ոգևորիչ և խրոխտ ռիթմ չունենալով, չի արտացոլում Արծվաբույն Ղարաբաղի հերոսական սխրանքները: Այս վերջին պարագան է թերևս պատճառներից մեկը երգի շատ դանդաղ ընկալման և տարածման: Որևիցէ պարագայում Լեռնային Ղարաբաղը արժանի է «մարտունակ, առինքնող և ժողովրդականացած «օրհներգի»:

ԳՐԻԳՈՐ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նյու Յորք, «ԱԶԳ»

Որոնում

Օրացույց

«  Փետրոար 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Արխիվ