Գլխավոր » ՄԱՐԶԱԿԱՆ. ՖՈՒՏԲՈԼ
ՄԱՐԶԱԿԱՆ. ՖՈՒՏԲՈԼ
23:39
Ավարտվել է Հայաստանի 2011 թ. ֆուտբոլի Ա խմբի մրցաշարը, որ նվիրված էր զոհված ազատամարտիկների հիշատակին (մասնակցել են 1997-1998 թթ. ծնված պատանիներ)։ Մրցաշարին մասնակցում էին 12 թիմեր՝ «Բանանց-1», «Փյունիկ-1», «Բանանց-2», «Միկա», «Փյունիկ-2» և այլն։

Ստեփանակերտի «Լեռնային Արցախ»-97 թիմը հաջող հանդես եկավ առաջնությունում։ Առաջին անգամ հանդես գալով նման մրցաշարում և 22 խաղից վաստակելով 44 միավոր, մեր թիմը գրավել է պատվավոր 4-րդ տեղը։  «Լեռնային Արցախ»-ը համալրված է 1997-1998 թթ. ծնված՝ Արցախի տարբեր շրջանների 20 պատանի ֆուտբոլիստներով։

Առաջին երեք տեղերը գրավել են Երևանի թիմերը։ Առաջին տեղում «Բանանց-1»-ն է (58 միավոր), երկրորդ տեղում՝ «Փյունիկ-1»-ը (55 միավոր), երրորդ տեղում «Բանանց-2»-ը (53 միավոր)։

Արցախյան թիմը հովանավորում է ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիան (նախագահ՝ Սամվել Կարապետյան)։ Մարզիչներն են Իվան Գրիգորյանը և Սլավա Գաբրիելյանը։ 
Մեր թիմը կարողացավ ցուցադրել դիտարժան խաղ, դավանում էր կոմբինացիոն ֆուտբոլ՝ կարճ ու միջին փոխանցումներով և հուսալի պաշտպանվում էր։ 

Առաջնությունում մեր պատանի ֆուտբոլիստներից իրենց առանձնապես լավ են դրսևորել Դավիթ Գասպարյանը, Արթուր Աբրահամյանը (խփել է 5 գնդակ), Գեորգի Թամրազյանը, Արմեն Աբրահամյանը, Թաթուլ Պողոսյանը, Վադիմ Հայրիյանը, Հարություն Բախտամյանը, Արամ Ադամյանը, Մխիթար Հայրիյանը, Տիգրան  Սիմոնյանը, Միհրան Ասրյանը, Աշոտ Ներսիսյանը (խփել է 8 գնդակ), Նորայր Մկրտչյանը (թիմի ռմբարկուն է, խփել է 11 գնդակ) և Դավիթ Չիլինգարյանը (խփել է 5 գնդակ)։

Որոնում

Օրացույց

«  Դեկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Արխիվ