Գլխավոր » ՆԱԽ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՆԵԼ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
ՆԱԽ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՆԵԼ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
21:33
«Թեժ գծի» բոլոր ահազանգերը ենթարկվելու են ստուգման»,- դպրոցների տնօրեններին հայտարարեց ԿԳՆ նախարար Ա. Աշոտյանը: Ահազանգը տեղին է, քանի որ որոշ տնօրեններ դրամահավաքի չափն անցնում են, ոմանք սահմանում են աստղաբաշխական գներ, ոմանք էլ «Օգնիր դպրոցիդ» գեղեցիկ նախաձեռնությունը, որ սահմանված է դպրոցի շրջանավարտների համար, ձևափոխում են իրենց հարմար տարբերակով, ծնողներից մեծ գումարներ շորթելով այդ նշանաբանով: 

Սակայն չի կարելի դրամահավաք անվանել երեխաներին արվեստի օջախներ տանելիս դասղեկի հավաքած տոմսի կամ տրանսպորտի գումարը, միջոցառումներին անհրաժեշտ որոշ մանրուքների գնումը: Իսկ նվերներ ուսուցիչները շատ վաղուց չեն ստանում, քանի որ հենց կառավարության գնահատակաների, չնչին ԱՂՔԱՏԱՎԱՐՁԻ չնորհիվ նրանք վաղուց հայտնվել են հասարակության ամենաստորին հորիզոնականում: Դպրոցներում առկա կոռուպցիայի դեմ պայքարելուց առաջ հարկ է վերացնել նախ դրանց պատճառները, պարոնայք:

ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երևան

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ