Գլխավոր » Ո՞Վ Է ԱՍԵԼ, ԹԵ ՀԱՅԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՀԵՏ ՄԻԱՁՈՒԼՎԵԼ
Ո՞Վ Է ԱՍԵԼ, ԹԵ ՀԱՅԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՀԵՏ ՄԻԱՁՈՒԼՎԵԼ
21:20
Վերջին օրերին ամբողջ Երևանում փակցված էին պաստառներ, որոնք տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո Հայաստանում անց են կացվում «Ռուս խոսքի օրեր», կարգախոսն էլ մոտավորապես այսպիսին է. «Ռուսերենով մենք ապագայում կմիաձուլվենք»:
Մենք՝ «Հայրենապահ» երիտասարդների միության անդամներս, մեր ձայնն ենք բարձրացնում այդ այլանդակության առնչությամբ: Ի՞նչ է նշանակում «կմիաձուլվենք»: Ո՞վ է ասել, որ հայերն ուզում են որևէ մեկի հետ միաձուլվել: Ինչո՞ւ է ռուսների կողմից այդ խայտառակ միջոցառումների շարքը աջակցվում Հայաստանի նախագահի կողմից:
Մենք էլի ընդունում ենք հայ-ռուսական բարեկամությունը, բայց միաձուլումը ո՞րն է:
Իսկ, միգուցե, հայերենո՞վ միաձուլվենք, հայեր:

«Հայրենապահ» երիտասարդների միություն

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ։  Հայ իրականությունն աստիճանաբար դառնում է աբսուրդի թատրոն։ Վերջին ժամանակները, հակառակ ժողովրդի դժգոհության, օտարալեզու դպրոցների մասին խայտառակ նախագիծը քարշ տվեցին ՀՀ խորհրդարան ու հաստատեցին, այսօր էլ նույն ժողովրդի անունից ազգը «լուծարելու» մասին կոչեր են անում... 

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2011  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ