Գլխավոր » Ո՜Վ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, Ո՜Վ ԲԱՐՔԵՐ
Ո՜Վ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, Ո՜Վ ԲԱՐՔԵՐ
16:43
Ցմահ «երիտասարդ բանաստեղծ», բառեր նկարող, իր նեղանձնական «ես»-ը գրքից գիրք քարշ տվող մի մարդուկ մեկին վիրավորելու համար զազրախոսություն է գրել, որտեղ վերջինիս Աղդամի մոտ հակառակորդին կարևոր տեղեկություններ հաղորդող ազերական լրտես է անվանել։ Կարելի է անուշադրության մատնել հանուն մի փոր հացի ցանկացած սրբություն աղտոտող մարդուկի ախտահարված ուղեղում ծնված այդ բարբաջանքը, բայց երբ մաքրության մասին փորձում է դասեր տալ մինչև կոկորդ տիղմի մեջ խրվածը, որն այդպես էլ ազնվություն չունեցավ արածի համար ներողություն խնդրելու, չես կարող չպատասխանել։

Նախ՝ զրպարտագրերի անգերազանցելի մասնագետ այդ սուբյեկտը լավ կլինի իջնի իր «գրական բարձունքից» և սեփական աչքերով տեսնի, որ Աղդամն արդեն մեկուկես տասնամյակ է գտնվում է սահմանի այս կողմում ու ամրագրված է մեր Սահմանադրությամբ։ Աղդամում և մերձակայքում վաղուց թուրքեր չեն ապրում և, բնականաբար, հնարավոր չէ այնտեղ որևէ ազերու տեղեկություններ հաղորդել։ Եթե մեր պոետը անձնական փորձով կարողացել է հատել ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գիծն ու հանդիպել իր նմաններին, դա այլ խնդիր է։

Բայց սա զավեշտի մի կողմն է միայն։ Ժողովրդական առածն ասում է՝ «Շտապիր գողին բռնել, թե չէ՝ գողն է քեզ բռնելու»։ Քանի որ գողին տեղը նստեցնելու փորձ չի արվել, վերջինս փորձել է ուրիշին նստեցնել իրեն՝ գողին պատկանելիք տեղը։ Խոսքը դարձյալ զրպարտչի կոկորդին մնացած Աղդամի մասին է։ Եթե այդ բնակավայրի փոխարեն Միր-Բաշիր կամ Գյանջա գրեր, գուցե նրան պատասխանի չարժանացնեինք։ Բայց նա մատնանշել է հենց Աղդամը, չնայած լավ կաներ, որ իր զրպարտությունը գրելուց առաջ խորհրդակցեր կնոջ հետ...

Սակայն նա այդպես չվարվեց, այլապես այդ քաղաքի անունը լսելով, նրա կողակցի մոտ հաստատ այլ հուշեր կարթնանային, որը նա ոչ մի գնով չէր ցանկանա հիշել։ Խոսքը վերջինիս նախաամուսնական երիտասարդ տարիների մասին է, երբ Աղդամը նրա համար դարձել էր յուրօրինակ աշխատավայր, և նա պարբերաբար այդ քաղաք էր մեկնում հաստատ ոչ կարտոֆիլ վաճառելու, տուրիստական հետաքրքրության կամ «գրական միջոցառումների» մասնակցելու համար...
Ժողովրդական հանրահայտ խոսք կա՝ «Սեփական աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշն է տեսնում»։ Հատկապես երբ, ի ցավ ճիզվիտ-զրպարտչի, այդ ուրիշի աչքում փուշ չկա։ Մի խորհուրդ վերջինիս. հեծանիվ հնարելուց առաջ լավ կանեիր մի անգամ փորձարկեիր այն։ Հայտնի մի խոսք էլ կա՝ «Ծանիր զքեզ»։

Մ. ՕՀԱՆՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Նոյեմբեր 2010  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Արխիվ