Գլխավոր » ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ԱՄԵՆ ՀԱՅԻ ՍՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՎԵԼ Է 500 ԴՈԼԱՐԻ ԶԵՆՔ»
ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ԱՄԵՆ ՀԱՅԻ ՍՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՎԵԼ Է 500 ԴՈԼԱՐԻ ԶԵՆՔ»
12:36
Ամեն մի հայի սպանելու համար Ռուսաստանը Ադրբեջանին տվել է 500 դոլարի զենք: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով շաբաթներ առաջ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված մեկ միլիարդ արժողությամբ զենքի մասին, գրում է 1in.am-ը: «Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը պատերազմով սպառնացող Ադրբեջանին տալիս է լրացուցիչ մեկ միլիարդ դոլարի զենք, այնպիսի զինատեսակ, որ Ռուսաստանը դեռ ինքը չի կիրառում: Ես հաշվել եմ՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու սպանելու համար այդ պետությանը տվել է հինգ հարյուր դոլարի զենք»,- ասաց Հայրիկյանը:  ԱԻՄ առաջնորդը նշեց, որ չի առաջարկում ընկնել հակառուսական հիստերիայի մեջ, փոխարենը պետք է ընկնել հակառուսական իմպերիալիզմի հիստերիայի մեջ: Նրա խոսքով՝ անհրաժեշտ էր Ռուսաստանի հետ սառեցնել դիվանագիտական հարաբերությունները, բոլոր հնարավոր պայմանագրերը. «Դա չարեց ոչ իշխանությունը, և ոչ էլ առաջարկեց ընդդիմությունը, քանի որ այս պահին աթոռակռիվ չկա: Ո՞վ է լսել, որ գազ արտահանող հարևան պետության փոխարեն պետք է հեռավոր հյուսիսից գազ ներկրել իրենց համար ձեռնտու գնով»:

http://www.lragir.am/index/arm/0/politics/view/84883

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ