Գլխավոր » Քեսաբի հայության կոչը
Քեսաբի հայության կոչը
13:34
 

Սիրիայի հայաբնակ Քեսաբի բնակիչները, որոնք օրերս հարձակման են ենթարկվել Թուրքական աջակցությունը վայելող ծայրահեղականների կողմից ու ապաստան գտել Լաթաքիայի հայկական եկեղեցում, դիմել են աշխարհին՝ նոր ցեղասպանությունը կանխելու խնդրանքով

 

«Այսօր՝ Մայրերի օրը, 2014թ.-ի մարտի 21-ին, մեր գեղեցիկ քաղաքը հարձակման է ենթարկվել Թուրքիայի կառավարության կողմից ռազմական եւ նյութատեխնիկական աջակցություն ստացող «Ալ-Քաիդայի» եւ «Ճակատ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման կողմից: Մենք արթնացել ենք լուսաբացից շատ առաջ, սարսափած քաղաքի վրա ընկնող հրթիռների ձայնից: Հազարավոր ծայրահեղականներ հատել են մեր քաղաքի սահմանը: Թուրքական կողմը որդեգրել է գեղեցիկ Քեսաբը ոչնչացնելու քաղաքականություն հենց  Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին:

 

Քեսաբի հերոսները սկսել են պաշտպանել քաղաքն իրենց որսորդական հրացաններով մինչեւ օգնություն կստանային Սիրիայի կառավարության կողմից: Եթե Քեսաբի բնակիչներն այդ հերոսներից չտեղեկացվեին տներից հեռանալու անհրաժեշտության մասին, ապա աշխարհը հերթական ցեղասպանության ականատեսը կդառնար, իսկ լրատվամիջոցները կտարածեին եւս մեկ ապատեղեկատվություն:

 

 

Քեսաբը դարեր շարունակ եղել է հազարավոր հայերի տունը:

Առաջին անգամ Քեսաբը հոգեվարքի մեջ է հայտնվել 1909թ.-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ, երբ թուրքերը հարձակվեցին քաղաքի վրա, որի հետեւանքով Քեսաբն ավերվեց, տները հրկիզվեցին եւ 161 հայեր դաժանորեն սպանվեցին:

1915թ.-ին, երբ իրականացվեց Հայոց ցեղասպանությունը, թուրքական զորքերը մտան Քեսաբ եւ արտաքսեցին հայերին, սպանվեց ավելի քան 5000 քեսաբահայ: Թուրքիայի կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը խլեց 1.5 մլն հայերի կյանք: Բայց այդ թիվը կարող է մի քանի անգամ ավելանալ, եթե միջազգային հանրությունը համապատասխան քայլեր չձեռնարկի Սիրիայի հայերին պաշտպանելու համար:

 

Սիրիայում արաբները պաշտպանում են մեզ, նրանք օգնել են մեզ ոտքի կանգնել եւ շարունակել գոյությունը՝ հաղթահարելով սարսափելի հիշողությունները մահի ու կոտորածի մասին, մենք պետք է հավերժ շնորհակալ լինենք նրանց:

Այդ պահից մենք այլ հավատքի դավանողների հետ ապրել ենք խաղաղության ու ներդաշնակության մեջ, ինչպես մեծ հայկական ընտանիք, ինչպես մեկ միասնական տուն, որը կոչվում է Սիրիա: Այսօր եւս մենք ունենք օգնության կարիք, քանի որ թուրքական կառավարությունը, ցավոք, համարձակվել է հարձակվել հայերի վրա՝ անտեսելով Հայ Դատը:

 

Այդպիսով Թուրքիան դարձյալ հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի այսօր ավելի մեծ թվով հայեր մահանան: Մենք թուրք ժողովրդի դեմ ոչինչ չունենք: Մենք ապրել ենք նրանց կողքին որպես հարեւաններ եւ չենք ցանկանում որեւէ փոփոխություն: Թուրքական կառավարությունը, աջակցելով  Քեսաբի բնակիչների սպանությունը, աջակցում է ահաբեկիչներին, որոնց դեմ ուղղված է մեր կոչը: Մենք պարզապես ցանկանում ենք վերադարձնել մեր քաղաքը կամ այն, ինչ մնացել է նրանից, YouTube-ում շատ հոլովակներ վկայում են այն մասին, որ ազգայնամոլները հրդեհում ու ոչնչացնում են մեր գեղեցիկ քաղաքը:

 

Սիրիան շատ լավ գիտի, որ այնտեղ, որտեղ հայտնվում են այդ ազգայնամոլները, ոչինչ եւ ոչ ոք կենդանի չի մնում: Մեզանից խլել են մեր տները, դարերի ընթացքում կուտակած մեր ժառանգությունն անխնա ոչնչացվել է: Այս կոչն ուղղված է բոլոր հայերին: Այս կոչն ուղղված է համայն մարդկությանը: Աշխարհը պետք է լսի ճշմարտությունը: Էրդողանն ու նրա կառավարությունը ռազմական հանցագործներ են: Մենք Ձեր օգնության կարիքն ունենք: Մենք կարիք ունենք, որ դուք համապատասխան քայլեր ձեռնարկեք: Մեր կյանքը կախված է ձեզանից, ձեր որոշումներից: Մենք այլեւս ոչինչ չունենք, բացի հագուստից, որն այժմ կրում ենք: Եթե մենք մնայինք հավաքելու առաջին անհրաժեշտության իրերը, ապա վաղուց մենք այլեւս ողջ չէինք լինի: Մեզանից շատերը չեն հասցրել վերցնել անձնագիրն ու այլ փաստաթղթեր:

 

Մենք խնդրում ենք Ձեզ դիմել ձեր երկրների կառավարություններին եւ ՄԱԿ-ին կամ այլ կառույցներին՝   միջամտելու համար:

Այն, ինչ մենք ուզում ենք՝ ապրել  ենք ուզում: Եթե դուք անտեսեք այս խնդրանքը, ապա մենք ծայրահեղականների կողմից դաժանաբար կսպանվենք այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Հալեպում, Յակուբիայում, Ղենեմիում եւ Սիրիայի ողջ տարածքում:

 

Նրանք, որոնց դուք անվանում եք ապստամբներ, իրականում արմատականներ են: Այսպիսի խմբավորումների կազմում կան տարբեր ազգության ներկայացուցիչներ՝ աֆղաններ, չեչեններ, Սաուդյան Արաբիայից եկածներ եւ այլն: Քեսաբի բնակիչները եւ ամբողջ Սիրիան ականատես դարձան, թե ինչպես նրանք հարձակվեցին խաղաղ բնակիչների վրա ու սպանեցին նրանց:

ԶԼՄ-ները չեն կարող միշտ թաքցնել ճշմարտությունը: Դուք չեք կարող միշտ ղեկավարել մարդկային կյանքերը: Այսպես կոչված ապստամբները նպատակային հարձակվում են խաղաղ բնակիչների վրա: Մենք ձեզ խնդրում ենք ուշքի գալ: Չեք կարծում, որ արդեն բավականաչափ անմեղ արյուն է թափվել: Չեք կարծում, որ բավականաչափ հարձակումներ են իրականացվել: Երեք տարի մենք ապրել ենք խաղաղ ու երջանիկ: Սա հեղափոխություն չէ, այլ՝ պատերազմ: Իսկ Սիրիական բանակը ներկայում պայքարում է Քեսաբում, որպեսզի ապահովի հայերի անվտանգ վերադարձն իրենց տներ:


Որոնում

Օրացույց

«  Մարտ 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Արխիվ