Գլխավոր » Ռուսական Культура ալիքի հակահայկական թողարկումը
Ռուսական Культура ալիքի հակահայկական թողարկումը
11:15
Ռուսական Россия Культура հեռուստաալիքով հունիսի 11-ին եթեր է հեռարձակվել «Փաստի պատմություն» հաղորդաշարի թողարկումը Թուրքիայի պատմության, Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների, երկու երկրների նմանությունների եւ այլ հարցերի շուրջ: Արդարացիորեն նշվել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան երբեք հակառակորդ չեն եղել, եւ ավելին՝ 20-րդ դարի սկզբից այս երկու երկրները դաշնակիցներ են:
Թողարկման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ հայոց ցեղասպանությանը: Հաղորդման հյուրեր՝ Ռուսաստանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, պատմաբան-թուրքագետ Միխաիլ Մեյերը եւ Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Մերձավոր եւ Միջին Արեւելքի կենտրոնի թուրքական բաժնի ղեկավար Նատալյա Ուլչենկոն, փաստացի, հակահայկական քարոզչություն են իրականացրել՝ աղավաղելով 1915 թվականի իրադարձությունները:
Մասնավորապես, Մեյերի խոսքով, Անտանտը խաղարկել է ցեղասպանության թեման Օսմանյան կայսրության վերջին եւ Թուրքիայի Հանրապետության առաջին տարիներին՝ ներկայացնելով այն որպես մուսուլմանների մեղք, իսկ «անմեղներն իբր՝ հայերն են՝ քրիստոնյաները»: «Չնայած իրականում կոտորած է եղել երկու կողմից էլ»,- ասում է Մեյերը: Ըստ նրա, ցեղասպանության ժամանակ իրականում ավելի քիչ մարդ է սպանվել, քան ներկայացվում է. «Ընդամենը 1.5 միլիոն հայ էր ապրում, եւ քանի որ նրանց մի մասը պահպանվել է, ապա չի կարելի խոսել 1.5 միլիոն զոհի մասին: Շատերը մահացել են սովից, ինչպես ստալինյան դեպորտացիաների ժամանակ»:

Lragir.am

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2013  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Արխիվ