Գլխավոր » Ռուսաստանն Ադրբեջանին Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներ կմատակարարի
Ռուսաստանն Ադրբեջանին Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներ կմատակարարի
13:34

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը գրում է, որ Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջանին Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներ մատակարարել: Այս մասին գործակալությանը հայտնել են «Իրկուտ» ընկերությունից, որն արտադրում է ինքնաթիռները:

Անցյալ տարի Ռուսաստան մեկնած ադրբեջանական օդուժի օդաչուները թռիչքներ են իրականացրել այդ ինքնաթիռով՝ ծանոթանալով տեխնիկական ու մարտավարական ցուցանիշներին:

 

Երկտեղանոց Յակ-130 ինքնաթիռը նախատեված է 4+++ և 5-րդ սերնդի ռազմական ինքնաթիռների օդաչուների պատրաստման համար: Ինքնաթիռը զինված է կառավարվող և չկառավարվող հրթիռներով: Յակ-130-ը սպառազինության է վերցված Ռուսաստանում, Բելառուսում և Ալժիրում:

 

http://www.lragir.am/index/arm/0/politics/view/102145#sthash.AePiUYUx.dpuf


Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2014  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Արխիվ