Գլխավոր » ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ. ՈՐԴՈՒՍ
ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ. ՈՐԴՈՒՍ
21:31
Հորս արխիվում փնտրում էի նրա հուշերը, որ մի անգամ աչքովս էին ընկել։ Ու հանկարծ ձեռքս ընկավ մի բանաստեղծություն, որը ոչ մի տեղ չէր տպագրել, և ես չգիտեի դրա գոյության մասին։ Այն գրել էր երբ ես ընդամենը մեկ տարեկան էի...
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ     


ՈՐԴՈՒՍ

Հիմա կարող ես քայլել քո ոտքով, 
Կարող ես անվերջ հարցեր տալ դու ինձ,
Հիմա կարող ես սեփական խելքով
Լավը և վատը ջոկել իրարից։

Կարող ես մտնել մեր փոքրիկ այգին,
Թիթեռ տեսնելիս վազվզել թեթև,
Եվ մեղմ թշշոցը փոքրիկ թեյնիկի՝
Շոգեքարշի հետ հանկարծ շփոթել։

Կարող ես դու քո անվարժ մատներով
Խաղալ թղթերիս ու գրքերիս հետ,
Դեռ չգիտակցված քո անմեղ դերով՝
Նորից հետ բերել մանկությունս խենթ։

Կարող ես անգամ պահանջել, որ քեզ
Դնեմ ուսերիս կարոտով անհաս,
Միայն թե, բալիկ, երբ հասակ առնես,
Այլոց ուսերին նստած չմնաս։

ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆ

Որոնում

Օրացույց

«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրեքՉորՀինգՈրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ